Գարեգին Բ-ն նեղվում է բարեգործություն անելուց, իսկ բարերարը՝ոչ,եթե անգամ իրեն թալանում են

Լուսանկարում՝ բարերար Անդրանիկ Բաղդասարյանն է, Երեւան, ՀՀ նախագահի նստավայր

Մայիսի 25-ին Երեւանում՝ նախագահի նստավայրում, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընտրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ «Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը եւ բարձր վերաբերմունքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից տասը միլիոն դրամ կնվիրաբերեմ հիմնադրամին»,- հայտարարեց Սարգսյանը:

Նիստում, Արցախի նախագահ՝ Բակո Սահակյանի առաջարկությամբ որոշվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում կրկին կներառվեն խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը:

«Նախատեսվում է խորքային հորերի ջրային պաշարներն օգտագործել ամբողջությամբ կաթիլային համակարգերով ոռոգման համար: Տարածքները ոռոգելի դարձնելով՝ ակնկալում ենք բերքատվության մոտ 2 անգամ բարձրացում: Բնական է՝ այս ամենն իր դրական ազդեցությունն է ունենալու ոչ միայն տնտեսության վրա, այլեւ սոցիալական ու ժողովրդագրական հարթությունում: Խորքային հորերի հորատման ծրագիրը հնարավորություն կստեղծի լուծել շուրջ 850 ընտանիքի զբաղվածության հարցը»,- ասաց նա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց՝ առաջարկ կա, որ համահայկական հիմնադրամում առկա կառույցները ներդրում անեն, մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցին յուրաքանչյուր տարի 300 հազար նվիրատվություն անի: «Եթե լրջորեն քննարկելու լինենք, ունենք խնդիրներ եւ դրանք բազմաթիվ են եւ գուցե 25 տարվա մեծ հաջողություններից հետո առիթ է այս հարցին վերադառնանք, բայց ոչ այս պահին, քանի որ պատրաստ չենք»,- ասաց նա:

Նախագահի այս հայտարարությունն այնքան էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի սրտով չեղավ, դա աչքի ընկավ անգամ նրա դեմքի արտահայտությունից: Այնուհանդերձ, կաթողիկոսն արձագանքելով նշեց, որ եկեղեցին մշտապես իր աջակցությունը բերել է հիմնադրամին եւ ոչ միայն կոչով, այլ նաեւ ներդրումներ իրականացնելով:

«Դուք բոլորդ գիտեք, որ եկեղեցին շահութաբեր գործունեություն չի իրականացնում, եկեղեցու բյուջեն, ծախսերը ձեւավորվում են նվիրատվություններից եւ կարծում եմ, որ ճիշտ չի լինի, եթե եկեղեցին առանձնաբար հանգանակություն իրականացնի, որպեսզի այդ հանգանակություններից գոյացած գումարը փոխանցվի հիմնադրամին: Եկեղեցին` Ամենայն Հայոց Հայրապետությունը տարվա ընթացին զանազան բարեգործական ծրագրեր է իրականացնում սոցիալական տարբեր ոլորտներում: Որքան հիշում եմ՝ 25 հազար հայորդի օգտվել է ացնած տարի եկեղեցու կողմից իրականացրած բարեգործական ծրագրերից, եւ այդ գումարը կազմել է շուրջ 3 միլիոն դոլար եւ դա գրեթե ամեն տարի»,- ասաց նա:

Նիստի ժամանակ այս հարցն ընդարձակ քննարկման առարկա չդարձավ, սակայն Արմեն Սարգսյանը կաթողիկոսին հասկացրեց, որ առաջարկն այս մեկ հարց ու պատասխանով չի սահմանափակվում եւ առաջիկայում լուրջ քննարկման է դրվելու:

Այս տարիների ընթացքում քիչ չեն եղել հայտարարություններ տարբեր քաղաքական, հասարակական գործիչների եւ մեծահարուստների կողմից, որ կասկածանք կա հիմնադրամի վստահության առումով: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ միլիոնավոր դոլարները փոշիանում են եւ քիչ մասն է, որ ծառայում է միայն իր նպատակին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց.

«Այսօրվա ժամանակաշրջանում դժվար է որեւէ բան թաքուն պահել, սոցիալական մեդիայի շնորհիվ եթե լինում է ամենաչնչին բողոքը, շատ արագ բարձրաձայնվում է: Վերջին 10 տարիներին չեմ հիշում որեւէ դեպք, որ մեզ մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերի կամ մրցույթի կանոնները խախտելու մեջ»,- ասաց նա, ով ի դեպ, երեք տարի ժամկետով կրկին ընտրվեց հիմնադրամի գործադիր տնօրեն։

Բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ Անդրանիկ Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր հայտարարություններ են լինում, որ նախկինում իշխանությունները, հանձնիս Սերժ Սարգսյանի, հիմնադրամի գումարները յուրացրել են, բարերարն ասաց.

«Եթե գողացվում է, ապա կարեւորը գողացողը հայ է: Ես վերջին անգամ 1 մլն դրամ նվիրեցի: Ես նախագահին ու վարչապետին չասեցի, թե այս մեկ միլիոն դրամը ինչպես պետք է ծախսեն, ինձ համար կարեւորն այն է, որ 1 միլիոն դոլարը շրջանառվի Արցախում: Թալանը կպարզվի եւ գողերը կպատժվեն: Մեծ սխալ կլինի, որ ես այդ պատճառով իմ ազգի հանդեպ իմ պարտականությունը չկատարեմ: Ես հիմնադրամին վստահում եմ»:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ելույթ ունեցավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարի խոսքի հիմքում այն էր, որ անցել է թալանի ժամանակը եւ սփյուռքահայերն ավելի շատ պետք է վստահեն ՀՀ իշխանությանը:

«Քաղաքական այդ գործընթացները, որոնք տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ համազգային համախմբման նոր ազդակ են դարձել եւ պետք է ամեն ինչ անենք, որ համախմբման ազդակը քաղաքական գործոնի վերածենք: Մենք արդեն ՀՀ կառավարության առաջնահերթությունները ներկայացրել ենք եւ դրանցից կարեւորագույնը ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, դրա մշտական բնույթ կրելն է:

Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանությունները ձեւավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, ես կարծում եմ, որ  խնդիրները խորացել են այն ժամանակներից, երբ հանրությունը սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին եւ ամեն անգամ իրեն խաբված է զգացել»,- ասաց վարչապետը եւ ընդգծեց, որ այսուհետ անելու են այնպես, որ ընտրությունների արդյունքներից ոչ միայն իրեն հաղթանակած զգա ինչ-որ քաղաքական ուժ, այլ նաեւ ՀՀ քաղաքացին:

Փաշինյանը նշեց, որ հաջորդ կարեւորագույն խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է:

«Սկսած ընտրական, պետական համակարգից մինչեւ դատական կոռուպցիա: Մեր կառավարությունն արդեն հստակ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ եւ ունի հաջողություններ: Այս գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ համոզվենք, որ կոռուպցիան արմատախիլ ենք արել»,- ասաց նա:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 26-ի համարում:

Տպել
6732 դիտում

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը