Հայաստանի եւ Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում

Մայիսի 24-ին Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիայում Լիտվայում ՀՀ դեսպանության եւ Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ եւ կազմակերպմաբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի եւ Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակին: Համերգին, որն ընթացավ Լիտվայի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ու դիրիժոր Ռոբերտաս Շերվենիկասի ղեկավարությամբ, իրենց մասնակցությունը բերեցին աշխարհահռչակ երաժիշտներ Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները:

Միջոցառման շուրջ 800 հյուրերի թվում ներկա էին Լիտվայի նորանկախ պետականության հիմնադիր հայր Վիտաուտաս Լանդսբերգիսը, Լիտվայի կառավարության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, ականավոր մտավորականներ, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով մասնավորապես նշեց. «Հաշվի առնելով մեր երկրների բազմադարյա պատմության՝ հաճախ ցավալի եւ փառահեղ էջերը` երբեմն մոլորեցնող կարող է լինել, որ մենք նշում ենք երկու Հանրապետությունների միայն 100-ամյակները: Այդ փառահեղ էջերից մեկը 1918թ. էր, երբ Հայաստանը 650 տարվա պետականության կորստից հետո վերականգնեց իր անկախությունը: Նոր հիմնադրված անկախությունը համընկավ հայ ժողովրդի պատմության շրջադարձային մի փուլի հետ, երբ մեկ դար առաջ այս օրերին՝ մայիսի 22-29-ը ընկած ժամանակահատվածում հայկական զինված ուժերը հաղթանակ տարան Սարդարապատի ճակատամարտում, որով եւ դրան հաջորդած Հայաստանի Հանրապետության հիմնադրումով նշանավորվեց հայ ժողովրդի վերածնունդը»:

Դեսպանը նաեւ նշեց, որ դեռեւս 1920թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը Սիմեոն Ակոպյանին նշանակեց որպես Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում եւ Ֆինլանդիայում հատուկ ներկայացուցիչ, ով սակայն Հայաստանի անկախության կորստի պատճառով չհասցրեց իրականացնել իր առաքելությունը:

 Անդրադարնալով երկկողմ հարաբերությունների ներկա փուլին՝ Տիգրան Մկրտչյանը կարեւորեց, որ Լիտվան աշխարհում առաջինն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը եւ առաջիններից մեկը, որի հետ Հայաստանը 1991թ. վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները:

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Լիտվայի Սեյմասին եւ բոլոր քաղաքական կուսակցություններին ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը համերգից ժամեր առաջ վավերացնելու կապակցությամբ: Լիտվան՝ Էստոնիայից եւ Լատվիայից հետո դարձավ ԵՄ անդամ երրորդ երկիրը, որ վավերացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Համերգացանկում ընդգրկված էին կատարումներ հանրաճանաչ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ալան Հովհաննեսի եւ Մորիս Ռավելի ստեղծագործություններից։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ընդունելություն:

Տպել
779 դիտում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է

ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լեւոն Երանոսյանին. վերջինս ծանոթացել է մեղադրանքին, իրեն մեղավոր չի ճանաչում

Վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

«Բա մեր քյարը ո՞րն ա» հարցը խորհրդարանը ցրելու բանակցությունների օրակարգում լինել չի կարող

Նարե Գրիգորյանին ասվել է՝ եթե աշխատանքից հետո մի քանի րոպե մնալն անտանելի է դառնում, կարող է դիմում գրել

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը

Նյու-Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ

Երեւանի Արտաշիսյան եւ Հալաբյան փողոցների չկարգավորվող անցումներում վաղվանից լուսացույց կգործի

Հայտարարություն մրցույթի մասին

Կառավարության մոտ բողոքի ցույց անող վարորդների առաջարկը հանգեցնում է մրցութային պայմանների կոպիտ խախտման

Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Քոչարյան ընտանիքը՝ ընդդեմ ՀՀ եւ չորրորդ իշխանության. հերքման եւ 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ

ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել. իրանցին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա

Նոր Հայաստանում ոստիկանական զորքերի թիվը շարունակում է գաղտնի պահվել

Բաղրամյան 26-ի դռների առջեւ ծառայություն է իրականցնում Պատվո պահակախումբը (տեսանյութ)