Հայաստանի նախկին դեսպանը՝ կոռուպցիոն սկանդալի հերոս

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի «Ռոլս-Ռոյս» ընկերության հայտնի գործով հեռակա մեղադրանք է առաջադրվել ևս երեք քաղաքացու, որոնց թվում է նաև 1997-2001 թթ. Չինաստանում Հայաստանի դեսպան Ազատ Մարտիրոսյանը, որն այժմ Պեկինում ILF Consulting Engineers խորհրդատվական ընկերության գլխավոր ներկայացուցիչն է: Մյուս երկու անձինք են Հունաստանի քաղաքացի Պետրոս Կոնոգուրիսը և ռուսաստանցի Վիտալի Լեշկովը: Ի դեպ, վերջինս, ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) տեղեկությունների, նաև խառնված է եղել 2010 թ. օֆշորային սկանդալում:

Նշյալ անձինք կապված են բրիտանական «Ռոլս-Ռոյս» ընկերության կողմից արտասահմանցի պաշտոնատար անձանց կաշառելու գործով միջինասիական գազատարի կառուցման կոռուպցիոն մեխանիզմների հետ:

2016-2017 թթ. «Ռոլս-Ռոյս» ընկերությունը, ընդունելով իր մեղքը մի շարք հոդվածներով և համաձայնության գալով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Բրազիլիայի իշխանությունների հետ, համաձայնվել էր 800 միլիոն դոլարի փոխհատուցում տրամադրել այդ երկրներին: Ընդ որում, այդ գումարից ԱՄՆ-ին է վճարվելու 170 միլիոն դոլարը:

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերի` «Ռոլս-Ռոյս» ընկերությունն ընդունել է, որ 2000-2013 թթ. ավելի քան 35 միլիոն դոլար է ծախսել երրորդ անձանց միջոցով այլ երկրների պաշտոնյաներին կաշառելու վրա՝ փակ տեղեկատվություն ստանալու և, որպես հետևանք, մրցույթներում իր և իր դուստր կազմակերպությունների համար գերակա դիրք ապահովելու համար:

ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությունից տեղեկանում ենք, որ «Ռոլս-Ռոյս» ընկերությունը կոռուպցիոն գործունեություն է ծավալել առնվազն 6 երկրներում, մասնավորապես Թայլանդում, Բրազիլիայում, Ղազախստանում, Անգոլայում, Իրաքում և Ադրբեջանում:

Հարևան երկրում 2000-2009 թթ. «Ռոլս-Ռոյսը» միջնորդավորված կերպով գրեթե 8 միլիոն դոլարի կաշառք է բաժանել պետական վերահսկողության տակ գտնվող նավթային ընկերությունում, ինչի շնորհիվ նույն ժամանակահատվածում մի շարք պայմանագրեր կնքել նրա հետ:

Ղազախստանում «Ռոլս-Ռոյս» ընկերությունը պետական պաշտոնյաների շրջանում «բարեգործությամբ» է զբաղվել 2009-2012 թթ.` մոտ 5,4 միլիոն դոլար վճարելով իր բազմաթիվ «խորհրդականներին»: Խորհրդականներն իրենց հերթին այդ գումարներից մասնաբաժիններ էին փոխանցում Ղազախստանի և Չինաստանի միջև կառուցվող գազատարի կառուցմամբ զբաղվող ղազախ-չինական միջպետական ընկերության պաշտոնյաներին:

2012 թ. ընկերությունը նաև դիմել է ղազախական դիստրիբյուտոր ընկերության ծառայությունների, որը պատկանում էր Ղազախստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաներից մեկին: Այդ պաշտոնյան իրավասու էր որոշումներ կայացնել կապված «Ռոլս-Ռոյսի»՝ ղազախական շուկայում հետագա գործունեության հնարավորության վերաբերյալ: 2009-2012 թթ. ընթացքում միջպետական ընկերությունը մի շարք պայմանագրեր է կնքել «Ռոլս-Ռոյսի» հետ:

Ազատ Մարտիրոսյանի և Վիտալի Լեշկովի մասնակցությունն այս սխեմայի մեջ այն է, որ նրանք զբաղվել են Օհայո նահանգում գրանցված «Ռոլս-Ռոյսի» դուստր կազմակերպության համար գերակա շահ ապահովելու նպատակով կաշառքի գումարների լվացմամբ: 2009 թ., այդ գործողությունների արդյունքում «Ռոլս-Ռոյսի» դուստր կազմակերպությունը ղազախ-չինական միջպետական ընկերության հետ կնքել է գազատարի կառուցման համար անհրաժեշտ ծառայություններ և սարքավորումներ տրամադրելու 145 միլիոն դոլարի պայմանագիր:

Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև Gravitas & CIE. International Ltd. ընկերության հիմնադիր և ղեկավար Պետրոս Կոնտոգուրիսին: Ի դեպ, այս ընկերությունը դեռևս անցյալ տարվա նոյեմբերից է հայտնվել ԱՄՆ արդարադատության նախարարության այս գործին առնչվող զեկույցներում:

ԱՄՆ արդարադատության նախարարության զեկույցի համաձայն, Կոնտոգուրիսի մշակած կոռուպցիոն սխեմայով «Ռոլս-Ռոյսը», իբր խորհրդատվական ծառայությունների համար գումարներ էր վճարում Gravitas & CIE. ընկերությանը, որոնց մի մասը Կոնտոգուրիսը փոխանցում էր Մարտիրոսյանի և Լեշկովի ընկերությանը, որպեսզի վերջիններս դրանց մի մասը փոխանցեն կոռումպացված պաշտոնյաներին:

Նշված երեք անձանց մեղադրանք է առաջադրվել հեռակա, քանի որ նրանք ԱՄՆ սահմաններից դուրս են գտնվում: Ըստ հաղորդագրության, մեղադրանքները հիմնված են 2017 թ. հունվարին և նոյեմբերին արված հայտարարություններում նշված գործողությունների հիման վրա: Հաղորդագրությունում նշված է նաև, որ այս գործով մեղադրվող ևս 3 անձ, որոնք «Ռոլս-Ռոյսի» նախկին աշխատակիցներ են, ինչպես նաև խորհրդատվական ընկերության մեկ աշխատակից ընդունել են իրենց մեղքը կոռուպցիոն սխեմաներում ունեցած դերակատարման մասով:

Տպել
5542 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ