Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ կասկածյալ կա:

Մեզ հաջողվեց պարզել, որ գործով միակ կասկածյալը Էդիկ Չիչոյանն է: Նա հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու դաժան սպանության գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի հայրն է: Էդիկ Չիչոյանը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է: Այսօր Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սույն գործով կասկածյալ կա եւ որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեր զրույցում, սակայն Էդիկ Չիչոյանը հերքեց այն կասկածանքը, որ ինքը մասնակցել է զանգվածային անկարգություններին: Նա պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իրենց շենքի տակ,ինքը աղուկ է լսել եւ իջել ներքեւ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում: «Դեպքը մեր շենքի տակ է եղել, աղմուկ լսեցինք խառնաշփոթ սկսվեց, վազելով իջա ներքեւ. ես ամենավերջին պահերին եմ եղել: Ու մենակ գոռացել եմ՝ մի խփեք ու ընկել եմ կադրի մեջ: Դրանից բացի ես որեւէ գործողություն չեմ արել, ոչ մեկին մատով չեմ կպել: Եթե արել եմ, եթե ես մեկին կպել եմ, պատրաստ եմ ամենախիստ պատիժը կրել, բայց նման բան չկա: Տեսնայութում երեւում է, որ ես մենակ եմ եւ փողոցի մյուս կողմից մոտենում եմ ամբոխին ու գոռում, որ չխփեն»,- ասաց Չիչոյանը:

էդիկ Չիչոյանը

Ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ այսօր հաղորդագրություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեն, որտեղ նշվում էր, որ ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց մասնակից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հաղորդագրությանը կից Կոմիտեն ներկայացրել էր նաեւ դեպքի տեսագրությունը եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց լուսանկարները:

Մինչ իրավապահները «ակտիվ» միջոցառումներ են ձեռնարկում ենթադրյալ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ, մեզ հաջողվել է պարզել նրանցից մի քանիսի ինքնությունը:

Ինչպես Ավանում, այնպես էլ Էրեբունիում դիմակավորված եւ մահակներով բանդայի անդամներից մի քանիսը թաղապետարանի աշխատակիցներ են:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Էրեբունիում բանդան ղեկավարել է թաղային հեղինակություն համարվող Պիստ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը. վերջինս, ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի սանիկն է: Պիստը նաեւ մոտ հարաբերությունների մեջ է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ: Եվ ահա ապրիլի 22-ին ցուցարարներին մահակներով ծեծի ենթարկելու, նրանց ավտոմեքենաները ջարդուփշուր անելու գործին լծված են եղել թաղապետարանի աշխատակիցներ, թաղային տասովշիկներ:

Պիստը

Ստորեւ ներկայացնում ենք այն անձանց տվյալները, ովքեր մասնակցել են ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին:

Արմեն Մամուլյան. Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Հրապարակված տեսանյութերում Մամուլյանն առանց բժշկական դիմակի է, շրջում է հանցախմբի անդամների հետ:

Սարգիս Սահակյանը

Սարգիս Սահակյան. Վերջինս Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատից է: Ի դեպ, Համբարձումյանը նույնպես եղել է դեպքի վայրում եւ չնայած նրանց մասնակցությամբ հրապարակված լուսանկարներին՝ Համբարձումյանը քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի: Դավիթ Համբարձումյանը, հիշեցնենք, ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Եվ նրա Էրեբունիում գտնվելն ամենեւին էլ պատահական չի եղել:

Գեւորգ Խաչատրյան. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մորեղբոր որդին:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու նրա մորաքրոջ որդին՝ Գեւորգ Խաչատրյանը 

Կարեն Աբրահամյան. հրապարակված տեսանյութում վերջինս բժշկական դիմակով է: Ըստ որոշ տեղեկությունների, վերջինս ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) շրջապատից է:                

Նշենք, որ այս գործի շրջանակում հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: Ավելին՝ նրա բնակարանում քննիչներն օրեր առաջ խուզարկություն են կատարել, որի ժամանակ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել: Առնվազն տարօրինակ կլինի մտածել, որ ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետը այդքան զենք զինամթերքը ձեռք բերելիս չի մտածել նաեւ դրանք օրինականացնելու մասին: Դրանց օրինակնությունը, սակայն, նախաքննական մարմինը ստուգում է:

Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում: Այդ օրը դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով ոստիկանների աչքի առաջ հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց:

Հարձակվողները նաեւ մահակներով մեքենաներ են վնասել։ Այդ ժամանակ հարվածներ է ստացել եւ էլեկտրահարվել նաեւ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Ղուլյանը: Ընդհանուր առմամբ այդ օրը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ տուժել է 5 անձ, որոնցից երկուսը՝ լրագրող:

Նշենք, որ այս դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արցախի փողոցում երթ իրականացնելիս ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց եւ տարածքից հեռացրեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին: 

Ի դեպ, հրապարակված տեսանյութերում երեւում են նաեւ մի խումբ ոստիկաններ, ովքեր, մեղմ ասած, ոչ նախականխել ոչ էլ կանխել են այդ օրը Էրեբունիում տեղի ունեցող հանցագործությունները: Ավելին՝ Էրեբունիում գործել է զինված խումբ, որի մասին ոստիկանները նախապես չեն տեղեկացվել, այլ կերպ ասած՝ չեն վերահսկել օպերատիվ իրավիճակը: Տեղեկացանք, որ ոստիկանների գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակված չէ: Քննչական կոմիտեն իր տարածած հաղորդագրությունում նշել է՝ կատարված քննությամբ պարզվել է, որ տեղի ունեցած միջադեպերի ժամանակ դեպքի վայրում ծառայություն են իրականացրել նաեւ ոստիկանության աշխատակիցներ եւ գրություն է ուղարկվել ոստիկանություն՝ տեղեկություններ տրամադրելու ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների ինքնության եւ նրանց հարցաքննության ներկայացնելու վերաբերյալ։ Բացի այդ, ըստ ՔԿ-ի՝ քրեական գործի շրջանակներում մի շարք անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են զենք և ռազմամթերք, փայտե մահակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, ստուգվում է հայտնաբերված զենքերը պահելու թույլտվություն ունենալու հանգամանքը, գրություններ են ուղարկվել  իրավասու մարմիններին։

Տպել
88442 դիտում

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան