Վովայի Արշակի եղբայրը ընդունում է, որ ծեծել է, չի ընդունում, որ խուլիգանություն է արել

ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Հակոբյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Նա ասաց, որ իր պաշտպանյալը ընդունել է ծեծի կասկածանքը (ՀՀ ՔՕ 118 հոդված) եւ ցուցմունք է տվել, սակայն Հակոբյանը ցուցմունք չի տվել որպես մեղադրյալ ներգրավվելիս: Ըստ Աթանեսյանի՝ տեղի ունեցածը ոչ թե խուլիգանություն է, այլ՝ ծեծկռտուք, որի պատճառը հայտնի է: Մեր հարցին, թե որն է պատճառն Աթանեսյանը պատասխանեց. «փողոց փակելը մեքենայի վրա նստելը, ճոճելը»,- ասաց նա: Ճշտող հարցին, այսինքն՝ ցուցարարներն են նստել նրանց մեքենայի վրա պաշտպանը պատասխանեց, որ հրապարկված տեսանյութը ամբողջական չէ եւ ամբողջ դեպքը չի նկարագրում: «Եղել է ագրեսիվ գործողություններ, ես հիմա հասկանում եմ, որ մարդկկ հակված չեն հավատալու, քանի որ ինքը Արշակի եղբայրն է: Տուժողներն էլ տվել են ցուցմունքներ ասել են թե ինչ է եղել եւ առանձնապես բողոք չի եղել նաեւ տուժող կողմից»,- ասաց Սարգիս Հակոբյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն): Նա երեկ է կալանավորվել: Նրանցի բացի կալանավորվել են նաեւ նրա երեք ընկերները, ովքեր նույնպես դեպքի վայրում են եղել:

Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա, ձեռքով, ոտքով, մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա՝ նստել են մեքենան ու փախել։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է: Սույն քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդին տուժող է ճանաչվել:

Տպել
7014 դիտում

Ա. Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցեր

Պատգամավորները ծուլացել են, ԱԺ նիստ գումարելու համար քվորում չկար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ, Ապարանում եւ Արագածում ձյուն է տեղում

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Մեծ վտանգ կա ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի. Վիգեն Սարգսյան

Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը