Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

26/05/2018 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 26-ի համարում

2004թ. աշնանից ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը խոսում է նոր ընդդիմադիր ֆորմատ ձեւավորելու անհրաժեշտության մասին, որին պետք է մաս կազմեն «Հանրապետություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունները: Եթե «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները չեն բացառում նման ֆորմատի ձեւավորման հնարավորությունը, ապա «Ժառանգության» ներկայացուցիչները կամ՛ ասում են, որ ոչինչ չգիտեն նման բանակացությունների մասին, կա՛մ ընդհանրապես լռում են: Արդյոք կա՞ն նման բանակացություններ, եւ ո՞րն է  «Ժառանգություն» կուսակցության լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանի նման պարտիզանական պահվածքի պատճառը: ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հարցազրույցը այս խնդիրների շուրջ է:

- Պարոն Հովհաննիսյան, արդյոք դուք նոր ֆորմատ ստեղծելու շուրջ բանակցե՞լ եք «Ժառանգություն» կուսակցության լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

- Ես հայտարարել եմ եւ այժմ էլ վստահ ասում եմ, որ այն ազատական գործընթացները, որ պետք է իրականացնեն Հայաստանում այն խնդիրները, որ դրված են Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների օրակարգում, պահանջում են, որ Հայաստանում ձեւավորվի նոր ընդդիմադիր ֆորմատ, որն իր վրա կվերցնի ամբողջ քաղաքական գործընթացների պատասխանատվությունը, եւ ընդհանրապես, ամբողջ երկրի քաղաքական պատասխանատվությունը: Քաղաքական դաշտում կան կուսակցություններ, որ ասում են՝ ինքնուրույն հեղափոխություն կանենք: Կան ուրիշները, որ ասում են, թե մենք ավելի շուտ հեղափոխությունը կանենք: Ես գտնում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկա այն կուսակցությունը, այն խարիզմատիկ լիդերը, որը միայնակ այս երկրում կկարողանա իրագործել այն ազատական հեղափոխությունը, որը պահանջում է հասարակությունը:

Դրա համար շատ բնական է, որ քաղաքական դաշտում պետք է ձեւավորվեն ընդդիմադիր նոր ֆորմատներ, որոնք իրենց վրա կվերցնեն այդ խնդիրների իրագործումը: Մենք բանակացում ենք բազմաթիվ կուսակցությունների հետ, նաեւ «Հանրապետություն» եւ «Ժառանգություն» եւ էլի մի շարք կուսակցությունների հետ: Այսպես թե այնպես, ապագայում նոր ընդդիմադիր ֆորմատ ձեւավորվելու է, իսկ թե այդ ֆորմատում կլինեն երկու, երեք, թե չորս կուսակցություններ, դա արդեն տվյալ կուսակցությունների քաղաքական կամքի եւ ցանկության խնդիրն է:

- Դուք հանդիպել էիք նաեւ ՀԺԿ առաջնորդի հետ, որը, սակայն, հայտարարեց, որ այդ հանդիպումները իրենք չեն համարում բանակացություններ: Հնարավո՞ր է, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես նման ընկալում ունենա:

- Այդ հարցը ճիշտ կլինի ուղղել հենց նրան: Անձամբ ես համարում եմ, որ բոլոր քաղաքական հանդիպումները ուղեկցվում են քաղաքական քննարկումներով, որի արդյունքում կարող է եւ ծնվել ինչ-որ քաղաքական համաձայնություն:

- Այդ հանդիպումներում քննարկվե՞լ է նոր ֆորմատ ձեւավորելու հարցը:

- Դրանք եղել են քաղաքական քննարկումներ քաղաքական կուսակցությունների միջեւ, եւ նման հայտարարություն ես կարող եմ անել միայն այն ժամանակ, երբ կլինի ապագա ֆորմատի բոլոր անդամների համաձայնությունը: Դա քաղաքականություն է, որը ենթադրում է նաեւ շատ հարցերի փակ լինելը:

- Քննարկումների ժամանակ դուք Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկե՞լ եք անդամակցել նոր ֆորմատին:

- Կարծում եմ, որ դա մշտապես ասել եմ մամուլում եւ շեշտել եմ, որ կան անհրաժեշտ նախադրյալներ նոր ֆորմատի ձեւավորման համար:

- Իսկ քննարկումների ժամանակ եղե՞լ է դեպք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զայրանա, թե ինչու եք հրապարակայնորեն հայտարարություններ անում իրենց կուսակցության անունից:

- Դժվար է պատկերացնել, որ որեւէ մեկն այս երկրում կարող է իմ վրա զայրանալ, որովհետեւ ես ծնվել եւ ապրել եմ այս երկրում, եւ իմ արմատներն այս երկրում շատ խորն են: Իմ ամբողջ կյանքի ընթացքում, բացի ծնողներիցս, որեւէ մեկին իրավունք չեմ տվել իմ վրա զայրանալու:

- Գուցե զայրանալը կոպիտ է, բայց կարո՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհել իր անունը շահարկելու առիթով:

- Ես Րաֆֆի Հովհաննիսյանին գնահատում եմ, որպես բավական խոհեմ, կիրթ եւ գրագետ քաղաքական գործիչ, եւ նա իր կեցվածքով այդպիսի անձնավորություն չէ:

- Քաղաքական գործունություն ծավալելու համար դուք ակնկալում ե՞ք այլ անձանց, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությունը:

- Կարող եմ ասել, որ երբ մենք ստեղծում էինք այս կուսակցությունը, արել ենք բոլոր հաշվարկները եւ համոզված ասում եմ, որ մեր կուսակցությունը չունի եւ չի ունենալու ոչ մի ֆինանսական խնդիր:

- Ապագա ֆորմատի շրջանակներում քննարկվե՞լ է այն հարցը, թե ով ինչ դիրք է զբաղեցնելու ապագա իշխանությունում:

- Ի պատիվ իմ քաղաքական գործընկերների, քննարկումների ժամանակ որեւէ մեկը նման հարց չի բարձրացրել: Ես դա համարում եմ շատ խոհեմ մոտեցում եւ ուրախ եմ դրա համար:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2364 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա