Հայոց եկեղեցին եւ հոգեւորականը պետք է լինի հայրենյաց պաշտպանների կողքին. Գարեգին Բ

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց տիար Դ. Տոնոյանին նշանակման առիթով՝ շնորհավորելով նաև մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:

Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ տոների առիթով Հայոց Հայրապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները փոխանցեց Հայոց հաղթական բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ մայիսյան հերոսամարտերը յուրաքանչյուր հայորդու հպարտության և ներշնչանքի առիթն են հանդիսանում և դրանցով պետք է ոգեշնչվեն նաև մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորները:

Այնուհետև երատագիտության խոսք ասաց տիար Դ. Տոնոյանը` Հայոց Հովվապետին տեղեկացնելով իր հետագա գործունեության մասին: Պաշտպանության նախարարն իր խոսքում մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու և ՀՀ ՊՆ միջև առկա սերտ համագործակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը, գնդերեցների նվիրյալ ու պատասխանատու ծառայությանը և զինվորների նկատմամբ ցուցաբերվող հոգևոր խնամատարությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահեցրեց, որ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականը, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, պիտի շարունակի լինել հայրենյաց պաշտպանների կողքին, տարբեր սոցիալական, կրթական ծրագրերով մշտապես սատարել Հայոց բանակին,  աջակից լինել պատերազմի բովով անցած ազատամարտիկին և վիրավոր զինվորին:

Վերջում Վեհափառ Հայրապետն աղոթեց, որպեսզի Տերն Իր ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին: 

Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Տպել
1816 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ