12-ամյա հայ լրագրողը պատրաստվում է ֆուտբոլային միջազգային մրցաշարը լուսաբանելուն

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի շրջանակներում ՀՀ-ն ներկայացնելու է ոչ միայն 12-ամյա ֆուտբոլիստ, այլեւ 12-ամյա լրագրող՝ Սամվել Գեւորգյանը: Նա ՀՖՖ տեխնիկական կենտրոնի 2006 թ. ծնվածների թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանի հետ է լինելու հունիսի 8-15-ը Մոսկվայում կայանալիք ծրագրում ու լուսաբանելու է միջոցառումները: Լրագրողի ընտրությունը, ինչպես ֆուտբոլիստինը, եղել է մրցույթով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տղան պատմեց, որ իրեն քաջալերել է մասնակցել մայրիկը՝ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու):

«Մայրիկս ասաց, որ այսպիսի հնարավորություն կա, որ կարող եմ ինձ ցուցադրել, գնալ Ռուսաստան: Ինչքան կարողացա, ինձ ցուցադրեցի: Երբ պետք է Էրիկին ընտրեին, գնացի, տեսահոլովակ նկարեցի, ու ինձ ընտրեցին»,- ասաց նա:

Սամվելը բասկետբոլ է խաղում: Աջափնյակ համայնքի թիմից է: Լրագրությամբ զբաղվում է մոտ կես տարի: Այս նախագծի շրջանակներում նրան ու մի քանի այլ երեխաների լրագրողական նյութեր պատրաստելու հանձնարարություն են տվել, եւ Սամվելը կարողացել է համապատասխան որակներ ցույց տալ: Ընտրել են հաշվի առնելով ոչ միայն նյութերը, այլեւ անգլերենի իմացությունը: Այնուհետեւ տղան շարունակել է լուսաբանել ծրագիրը: Ֆեյսբուքյան էջ է բացել՝ «Footbal for Friendship Armenia», որտեղ տեղադրում է աշխատանքները:

«Երբ պետք է ընտրեինք ֆուտբոլիստին, հարցազրույցներ եմ արել պատանի ֆուտբոլիստների հետ: Եգոր Գլումովի ու Ժակի հետ հարցազրույցներ եմ արել: Պետք է էլի հայտնի մարդկանցից հարցազրույցներ վերցնեմ նախագծի արժեքների վերաբերյալ, օրինակ, այն մասին, թե ինչ է ընկերությունը, խաղաղությունը եւ այլն: Նաեւ սլայդ շոու պետք է պատրաստեմ մինչեւ Ռուսաստան գնալս»,- ասաց նա:

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը ռուսական «Գազպրոմ» ընկերության հիմնադրած մրցաշարն է, որն իրականացվում է ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: Այս տարի մասնակցելու է 211 երկիր: Պատվիրակությունների ներկայացուցիչներն աշխարհի 2018 թ. առաջնության բացման՝ Սաուդյան Արաբիա-Ռուսաստան հանդիպմանը ներկա գտնվելու հնարավորություն են ունենալու:

Տպել
2600 դիտում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան