Ա. Թաթոյանը Ստրասբուրգում պատմել է հեղափոխության ու իշխանափոխության մասին

29/05/2018 schedule12:58

Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։

Պաշտպանը, շնորհավորելով նրան ԵԽ հանձնակատարի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ, ներկայացրել է Հայաստանում ապրիլ եւ մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ աշխատակազմի գործունեությունը։ Այդ օրերին հատկապես կարեւոր էր հանձնակատարի աջակցությունն ու մշտական կապը Պաշտպանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի աշխատանքը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու հետ եւ այլն։ Քննարկել են նաեւ կանանց, երեխաների, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, լրագրողների աշխատանքի երաշխավորման եւ մի շարք այլ ոլորտներում Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերը:

Դունյա Միյատովիչը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը, անաչառ մասնագիտական գործունեության մոտեցումները, ինչպես նաեւ արդյունավետ աշխատանքն իրավունքների պաշտպանության եւ տրվող գնահատականների հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը եւ առավել ակտիվացնել համատեղ աշխատանքը:

Տպել
678 դիտում

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ

ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան

Ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ. ԲՀԿ-ի շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. դատախազություն

Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

14:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72 տոկոսը

Ակնոցներդ կջարդեմ. «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

Որոշ մարդիկ միտումնավոր փորձում են ստվեր նետել ընտրությունների օրինականության վրա. Հովակիմյան

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

75 խախտում, 10 միջադեպ. վիճաբանել են ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձիք

Սա պատմական լուսանկար է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի սելֆին

Մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում. Հայկ Մարությանը քվեարկեց

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ

Ընտրությունները չեն արգելում սնվել. «Իմ քայլ»-ի ներկայացուցիչը՝ տեղամասեր պիցցա տանելու մասին

Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնում եմ իմ ընտրությունը կատարելու. Ժաննա Բուտուլյան

Ալիևն ու Քոչարյանի կայքը հայտնում են խախտումների մասին, Սովպաձենիյե՞, նե դումայու. նախարար