Մեկ ատողը չի կարող կանգնեցնել մեծ սերը, որ զգացինք Հայաստանից. Էլթոն Ջոն

Բրիտանացի աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր, երգահան եւ դաշնակահար սըր Էլթոն Ջոնը մեծ տպավորություններով է հեռացել Հայաստանից: Մայիսի 26-ից 27-ը նա Երեւանում էր բարեգործական նախագծի շրջանակներում: Ամուսնու՝ Դեւիդ Ֆըրնիշի հետ ժամանել էր լսողական սարքերի արտադրությամբ զբաղվող Starkey Hearing Foundation կազմակերպության հրավերով, իսկ գնալուց հետո մի շարք հրապարակումներ է արել ինստագրամում:

Նա տեղադրել է Հայոց եռագույնը եւ գրել, որ մեծ սեր է զգացել Հայաստանում:

«1 ատողը, չի կարող կանգնեցնել այն մեծ սերը, որ զգացինք Հայաստանի կողմից այսօր»,- գրել է նա:

Նա շատ շոյված է եղել նաեւ նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընդունելությունից: Ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է եղել նրա հետ հանդիպելը:

«Մեծ պատիվ է, որ այսքան ջերմ ընդունելության արժանացա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Բազմաթիվ ոգեւորիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում այս գեղեցիկ երկրում: Շնորհակալ եմ բոլորին, որ ինձ ու Դեւիդին այսքան ջերմ ընդունեցիք»,- գրել է նա:

Երաժիշտը նաեւ լուսանկար է հրապարակել «Նոր սերունդ» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Գրել է, որ նրանք ոգեւշնչում են:

«Հայաստան կատարած մարդասիրական այցի շրջանակներում հանդիպեցինք իսկապես ոգեշնչող մարդկանց: Ահա «Նոր սերունդի» թիմը: Նրանք համարձակորեն անանուն ցանց են ստեղծում, որը հնարավորություն է տալիս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ապահով կերպով ախտորոշել ՄԻԱՎ-ն ու բուժում ստանալ»,- գրել է նա:

«Երեւան իմ սեր» հիմնադրամում Էլթոն Ջոնի մասնակցությամբ Starkey Hearing Foundation-ը լսողական սարքեր է բաժանվել դրանց կարիքն ունեցող Հայաստանի մարզերի եւ Արցախի տարբեր տարիքի 100 երեխաների: Միջոցառումը կայացել է «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում:

«Դժվար է բացատրել այն հաճույքը, որը զգում ես, երբ տեսնում ես, թե ինչպես է ինչ-որ մեկը կյանքում առաջին անգամ նորմալ լսում: Այս տղային հաջողությամբ լսողական սարք տեղադրեցին Starkey Cares թիմի անդամները: Այս հրաշալի բարեգործական նախագիծը շրջագայում է ողջ աշխարհով եւ մարդկանց լսելու պարգեւ շնորհում: Դեւիդն ու ես շատ հպարտ ենք, որ աջակցում ենք նրանց»,- գրել նա հետեւյալ լուսանկարին կից.

Այցի ընթացքում երաժիշտն ամուսնու հետ հանդիպել է նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բացի այն, որ նրան մշտապես ուղեկցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նա նաեւ ընթրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առաջին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Տպել
6900 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին