Բողոքի ասուլիս Գյումրիում. Կարինե Ավդալյանը յուրացրել է պետական պաշտոնը եւ պետք է հեռանա

29/05/2018 schedule17:57

Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները պահանջել են կոնսերվատորիայի ռեկտոր Կարինե Ավդալյանի հրաժարականը: Պահանջին միացել էր նաեւ կոնսերվատորիայի նախկին դասախոս Հասմիկ Հարությունյանը: Նրա ներկայությունն այդ հավաքին շատերին զարմացրեց, քանի որ Հասմիկ Հարությունյանը կոնսերվատորիայում աշխատած տարիներին մշտապես եղել է Կարինե Ավդալյանի վստահելի ներկայացուցիչը: Ըստ Հասմիկ Հարությունյանի, Կարինե Ավդալյանը պետք է ինքնակամ հեռանա պաշտոնից:

«Բուհում տնօրենը տանում է միանձնյա ղեկավարում, բայց սա պետական ուսումնական հաստատություն է, եւ չի կարելի յուրացնել պաշտոնը: Այնպես որ, նա պետք է հեռանա»,- ասաց նա:

Այդ բուհում բարեփոխումներ անել հնարավոր չէ, այնտեղ շեղված է երաժշտական բարձրագույն կրթության ռազմավարությունը, բովանդակախեղված է, առաջնահերթությունները շրջված են գլխիվայր: Ասուլիսի ներկաների համար խիստ անակնկալ, Հասմիկ Հարությունյանը հայտարարեց, որ արդեն 5-րդ տարին է չի աշխատում կոնսերվատորիայում, հեռացել է ինքնակամ, քանի որ աշխատավայրում ենթարկվել է նվաստացումների: Իսկ դրանց մասին միայն այսօր է խոսում, քանի որ նախկինում վստահ է եղել, որ բարձրաձայնելու դեպքում որեւէ փոփոխություն ակնկալելն անօգուտ էր:

«Եթե չլիներ Թավշյա հեղափոխությունը, ես էլի կլռեի, քանի որ գիտեի, ոչինչ մեր կյանքում չէր փոխվելու: Իսկ հիմա կարող ենք ամեն բան փոխել: Ես ցավակցում եմ այն դասախոսներին, ովքեր հիմա ահաբեկված նստած են լսարաններում: Ուզում եմ նրանց ասել, որ ամեն ինչ հիմա ձեր ձեռքում է, եկել է ամեն ինչ զրոյից սկսելու ժամանակը»:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում դասադուլների եւ անհնազանդության այլ ակցիաների միջոցով պահանջում են ղեկավար Կարինե Ավդալյանի հրաժարականը: Այս մասին նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է տեղյակ: Նախարարը պատրաստվում է խնդրի կարգավորման համար առաջիկա օրերին լինել Գյումրիում:

Տպել
3730 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ