Ինչո՞ւ են անձրեւաջրերը երբեմն կուտակվում. Վեոլիա ջուր ընկերության պարզաբանումը

29/05/2018 schedule22:15

Վեոլիա ջուր ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, բացատրելով քաղաքացիներին վերջին օրերին տեղացող հորդառատ անձրեւների ժամանակ կուտակված անձրեւաջրերի ժամանակ իրենց գործառույթը եւ իրականացրած աշխատանքները: Ընկերությունը նաեւ հայցել է քաղաքացիների ներողամտությունը:

«Հարգելի քաղաքացիներ.

Վեոլիա Ջուր ՓԲԸ հիմնական գործառույթներից մեկը նաեւ վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրեւաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է: Այն իրականացվում է գործող կարգի համաձայն ու ողջ ծավալով: Մասնավորապես, նվազագույնը տարին 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը համակարգը մաքրվում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաեւ վերանորոգվում, ինչի շնորհիվ անձեւատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին: Իսկ անձրեւաջրերի քրոնիկ կուտակումների վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որոնք մաքրվում են ըստ անհրաժեշտության:

Տվյալ ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունում ձեւավորվել է հատուկ բանվորական անձնակազմ, որը գործում է ըստ գրաֆիկի՝ մաքրելով համակարգի ինժեներական կառույցները թաղամաս առ թաղամաս: Շատերը տեսած կլինեն. աղբը անձրեւընդունիչներից Վեոլիա Ջրի աշխատակիցները հանում են ու կուտակում հարեւանությամբ, որն այնուհետեւ հեռացվում է «Սանիտէք» ընկերության կողմից:

Սակայն մեր կողմից վարձակալած Հայաստանի պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ, մասնավորապես ոչ բոլոր փողոցներն ունեն անձրեւատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը: Դա հետեւանք է այն բանի, որ Երեւանի բուռն զարգացումը անցած տասնամյակների ընթացքում հիմնականում չի ուղեկցվել անձեւատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ: Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրեւաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրեւատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը:

Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է: Արդյունքում, եթե մեղմ անձրեւները աննկատ են մնում երեւանցիների համար, ապա հորդ կամ տեղատարափ անձրեւների ժամանակ երբեմն անձրեւատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հընթացս հեռացնել հոսող ջրերը: Դրանք կուտակվում են հիմնականում փողոցներում՝ խոչընդոտելով տրանսպորտի աշխատանքն ու անհարմարություններ պատճառելով անցորդներին:

Նման այդպիսի մի երեւույթի ականատես եղան երեւանցիները վերջին օրերին, որի համար, որպես ակամա մեղավոր, հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում խնդրի լուծման գործում մեր պատրաստակամությունը:

Տեղեկատվության կարգով այնուամենայնիվ նշենք, որ ըստ օդերեւութաբանների, վերջին օրերին մայրաքաղաքում հատվածաբար տեղացած անձրեւները եղել են արտակարգ հորդառատ եւ գերազանցել են նորմերը մի քանի անգամ: Վեոլիա ջրի մասնագետները, ովքեր, ելնելով եղանակային կանխատեսումներից, այդ ժամերին հերթապահել են ջրի հնարավոր կուտակման վայրերում, ամենուր չէ, որ կարողացել են ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը նույն՝ անձրեւատարների անբավարար թողունակությամբ պայմանավորված:

Իսկ խնդրի արմատական լուծումն առկա համակարգի առաջընթաց տեմպերով զարգացումն է, որը ենթադրում է խոշորածավալ կապիտալ ներդրումներ, ինչը ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված վարձակալության պայմանագրով դրված է Վարձատուի՝ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի վրա: Ելնելով դրանից, վարձակալ Վեոլիա ջուր ՓԲԸ-ն, որպես շահագործող կազմակերպություն, դիմել է վերջինին, խնդրելով Երեւան քաղաքի անձեւատար համակարգերում գոյություն ունեցող խնդիրները ներառել պետական ներդրումային ծրագրերում՝ տեսանելի ապագայում դրանց լուծում տալու նպատակով», - ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Տպել
2641 դիտում

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են