ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է, ուսանողները դադարեցնում են բողոքի ցույցերը

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ կեսգիշերն անց հոսպիտալացվել է: Նա այժմ գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:

Պատասխանելով մեր հարցմանը՝ բուժհաստատությունից տեղեկացրին, որ Արամ Սիմոնյանի առողջական վիճակը կայուն է եւ որ նա հոսպիտալացվել է ճնշումը փոքր-ինչ բարձրանալու կապակցությամբ: Նշեցին նաեւ, որ այսօր կորոշվի կորոնարոգրաֆիա անելու հարցը, եթե Արամ Սիմոնյանը համաձայնություն տա:

Երեկ ավելի վաղ ԵՊՀ տարածքում բողոքի ցույցեր էին անցկացվում: Դրան մասնակցող ուսանողների պահանջները մի քանիսն էին, այդ թվում՝ ռեկտորի հրաժարականը: Նրանք նաեւ շրջափակել էին ռեկտորի աշխատասենյակը՝ խոչընդոտելով Արամ Սիմոնյանի ելումուտը: Մի խումբ ցուցարարներ էլ հայտարարել էին, որ գիշերելու են ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում, որտեղ ցերեկը հանդիպում էին ունեցել Արամ Սիմոնյանի հետ:

«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն եւ ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները:
Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ եւ ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,- րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Տպել
3969 դիտում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է