Հետեւողական են. «Ա1+»-ը զրկվեց տարածքից

30/05/2018 schedule14:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 27-ի համարում

Մինչ Եվրոպայի խորհուրդը, այլեւայլ միջազգային կառույցներ իրենց բանաձեւերում եւ զեկույցներում հորդորում են ՀՀ իշխանություններին խոսքի լիարժեք ազատություն ապահովել երկրում եւ պայմաններ ստեղծել, որ «Ա1+» հեռուստաընկերությունը վերադառնա եթեր, մեր իշխանությունը ձեռնամուխ է եղել «Ա1+»-ի վերջնական ոչնչացմանը: Երեկ տնտեսական եւ քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարանը «Ա1+»-ին իր զբաղեցրած տարածքից վտարելու վերջնական որոշում է կայացրել: Այս տարիներին մենք դադարել ենք զարմանալ իշխանության դրսեւորած ցինիզմի վրա, սակայն վերեւում նստածների երեւակայությունն այդ առումով սահմաններ չի ճանաչում: Նախ ժողովրդի սիրած հեռուստաալիքը ջնջեցին եթերից, ապա «Ա1+»-ի համար պայքարողներին հաշտեցրին այն մտքի հետ, որ հեռուստաընկերությունը երբեւէ չի վերադառնալու եթեր, իսկ վերջում, փաստորեն, շենքը առան ձեռքներից:

Ամենասոսկալին այն է, որ «Ա1+»-ին խեղդելու գործընթացները կատարվում են ոչ միայն զանազան պնակալեզների (ամալյանական հանձնաժողովի անունը հիշատակելն արդեն հակաէսթետիկական զգացումներ է առաջացնում), այլեւ գիտության մշակների, ազգիս մտավորականների ձեռքով: Թվում է՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը նման կյանք ապրելուց, այդքան փորձ ու վաստակ կուտակելուց հետո պետք է իր այս տարիքում դառնար ազգի խիղճը, շանթարգելի դեր խաղար իշխանության եւ հանրության միջեւ, բռներ ապօրինություններ ու անարդարություններ անող ղեկավարի ձեռքը, սակայն, փաստորեն, միացել է «Ա1+»-ին հայտարարված պատերազմին՝ ոչնչով չտարբերվելով ամալյաններից:

Նա 2003-ի մարտի 2-ին հայցադիմում է ներկայացրել տնտեսական դատարան՝ ընդդեմ «Մելտեքս», «Ուրարտու» ՍՊԸ-ների, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի, «Առաջին ալիք» ԲԲԸ-ի՝ պահանջելով ազատել  ԳԱԱ-ին պատկանող Գր.Լուսավորչի 15 շենքի 400 ք/մ տարածքը: «Ա1+»-ի կողքին մյուս կազմակերպություններին ընդգրկելն անշուշտ միայն շղարշի եւ Եվրոպայի աչքին թոզ փչելու համար է արվել, որ վտարման գործընթացը «Ա1+»-ի դեմ բացահայտ տեռորի տպավորություն չթողնի: Վտարման պահանջը ԳԱԱ նախագահն իր հայցում բացատրել է նրանով, որ կառավարության 2003թ. փետրվարի 2-ի որոշմամբ ԳԱԱ Աբովյան 15 հասցեում գտնվող Լեզվի ինստիտուտի շենքը տրամադրվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, ուստի ԳԱԱ Լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտները պետք է տեղափոխվեն ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին պատկանող Լուսավորչի 15 հասցեում գտնվող շենք:

Նկատենք, որ «Ա1+»-ին ճզմողների շարքերը, փաստորեն, համալրվել են նաեւ հոգեւոր առաջնորդով՝ սեփական հեռուստաընկերություն ունեցող կաթողիկոսը որոշել է նպաստել մեկ այլ հեռուստաընկերությանը դուրս մղելու գործընթացին: Ֆ.Սարգսյանի հայցադիմումը Տնտեսական դատարանը՝ Անատոլի Մաթեւոսյանի նախագահությամբ, բավարարել է 5 րոպեում՝ անգամ թույլ չտալով, որ «Մելտեքս»-ի ներկայացուցիչը բառ արտաբերի: Վտարման վճիռը, բնականաբար, «Ա1+»-ը բողոքարկել է վերջին ատյան՝ վճռաբեկ դատարան: Երեկ առավոտյան, ժամը 10.00-ին «Ա1+»-են բերել դատարանի ծանուցագիրը, որտեղ նշված է եղել, որ նրանց բողոքի քննությունը տեղի կունենա նույն օրը՝ ժամը 11.00-ին:

«Մելտեքս»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն այդ 1 ժամում չի հասցրել գտնել իր ներկայացուցչին, միայն օրվա երկրորդ կեսին մենք վճռաբեկից տեղեկացանք, որ «Մելտեքս»-ի բողոքը քննվել է դիմողի բացակայությամբ, եւ տնտեսական դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ: Այսինքն՝ «Ա1+»-ի վտարման վճիռը հաստատել են: Տեղեկացանք նաեւ, որ Լուսավորչի 15 հասցեում գտնվող ոչ բոլոր կազմակերպություններին է ԳԱԱ-ն վտարում՝ «Գարուն» ամսագրին եւ արդարադատության նախարարության պետռեգիստրին ձեռք չեն տալիս: Մի ուշագրավ լուր եւս՝ մոտ մեկ տարի առաջ այս շենքից վտարված «ԱԻՄ»-ի տարածքը դեռեւս թափուր է, այսինքն՝ ԳԱԱ-ն շենքի, տեղի պակաս եւ աշխատողներ տեղավորելու խնդիր չունի:

Խոսում են նաեւ, որ շենքը մոտ ժամանակներս վաճառելու են, ընդ որում՝ գնորդներից ամենահավանականը մոսկվացի Արա Աբրահամյանն է, որն ուզում է Ռուսաստանի դեսպանության հարեւանությամբ տեղավորվել: Ինչ վերաբերում է «Մելտեքս»-ին, ապա կազմակերպությունն այստեղ գտնվելու օրվանից՝ 1991-ից, մեծ ներդրումներ է կատարել, շենքն այն ժամանակ անմխիթար վիճակում է եղել՝ վերանորոգել են, բարեկարգել, կոմունիկացիաներ անցկացրել՝ ծախսելով մոտ 32 հազար դոլար: Այժմ նրանք պահանջում են, որ գոնե իրենց ներդրումները վերադարձվեն՝ նրանց պատասխանում են, որ ակադեմիան փող չունի: Ի դեպ՝ պայմանագրով նախատեսված է եղել, որ «Ա1+»-ի վարձավճարների գումարից պետք է նորոգման ծախսերը ժամանակի ընթացում դուրս գան, սակայն նույն Ֆադեյ Տաճատիչի խնդրանքով «Մելտեքս»-ը վարձավճարները վճարել է ամբողջությամբ, քանի որ ակադեմիան «բենզինի փող անգամ չի ունեցել»:

Ի՞նչ է սպասվում «Ա1+»-ին: Անշուշտ, խոսքը հեռուստաընկերության մասին չէ, այլ ինտերնետ կայքի եւ «Այբ ֆե» շաբաթաթերթի, որը մեր իշխանությունները պարբերաբար մտցնում են միջազգային դիտորդների աչքը, թե՝ տեսեք, նրանց ոչ ոք չի զրկել հանդես գալու հնարավորությունից, ուղղակի հեռուստաալիքը փոխարինել են լրատվության այլ միջոցներով: Մ.Մովսիսյանն ասաց, որ իրենց վտարելուն պես ե՛ւ թերթը, ե՛ւ սայթը կկանգնեն, քանի որ անհրաժեշտ կոմունիկացիաները շենքից տեղափոխել չեն կարող եւ տարածքի հարց չեն լուծել: Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը խնդիր է դրել «պատմության թատերաբեմից» վերջնականապես ջնջել «Ա1+» անունը: Եվ դա անել ավելի վաղ, քան կհասցնեն ջնջել իր իսկ անունը:        

Արմինե Օհանյան

Տպել
1254 դիտում

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո