Քննարկում. այս անգամ էլ չստացվեց

30/05/2018 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 27-ի համարում

Մեր կուսակցական գործիչները բավական պարապ մարդիկ են: Իհարկե, նրանք օրվա ընթացքում լուծում են կենցաղային եւ անձնական խնդիրներ, ինչն անշուշտ կարեւոր է, սակայն օրվա մեծ մասն, այնուամենայնիվ, դատարկ է մնում, եւ նրանք այդ ընթացքն օգտագործում են քաղաքականությամբ զբաղվելու համար: Մինչեւ վերջերս դա անելը շատ դժվար էր, որովհետեւ հասարակությունը նրանցից շատերին դադարել է լուրջ վերաբերվել՝ համարելով, որ նրանք անընդունակ են որեւէ բան անելու, իրենք էլ հասարակությանը լուրջ չեն վերաբերվում, քանի որ համարում են, որ հասարակությունը մեզ մոտ ոչինչ չի որոշում, այնպես որ հասարակական աջակցություն ունենալ-չունենալն այնքան էլ կարեւոր մի բան չի: Բայց քաղաքականությամբ, այնուամենայնիվ, պետք է զբաղվել:

Քաղաքականությամբ զբաղվելու նպատակով մոտ 20 կուսակցությունների կողմից մայիսի սկզբին ստեղծված միջկուսակցական խորհրդակցական մարմինը երեկ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակում անցկացրեց իր հերթական նիստը: Այս մարմնում ստեղծված են քաղաքականությամբ զբաղվելու բոլոր նպաստավոր պայմանները: Նախ աշխատակարգը նախատեսում է, որ նիստերը հերթականությամբ պետք է նախագահեն ՄԽՄ անդամ կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես որ, իրենցից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանալու լինել նախագահողի կարգավիճակում, այսինքն, որոշելու՝ ո՞ւմ ձայն տալ, ե՞րբ եւ որքա՞ն, բացի այդ, իր նախագահության ընթացքում անսահմանափակ խոսել: Բացի այդ, չկա որեւէ պարտավորություն, եւ կա զրոյական պատասխանատվություն:

Օրինակ, արդեն 2-րդ շաբաթն է, որ ՄԽՄ անդամները ձեւավորում են ապագա նիստի օրակարգը՝ այն հագեցնելով իրարամերժ կամ իրար կրկնող հայտարարություններով, որոնք եթե նույնիսկ օրակարգ էլ մտնեն, ՄԽՄ անդամներից յուրաքնչյուրն ինքն է որոշելու՝ միանա՞լ դրան, թե՞ ոչ: Մասնավորապես ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ներկայացրել է ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված սահամանդրական փոփոխությունների վերաբերյալ իր նկատառումները՝ հատկապես ընդգծելով այն փոփոխությունները, որոնց ընդունման դեպքում Հայաստանում էլ ավելի կսահմանափակվեն ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը: Հայրիկյանն առաջարկում է դիտողություններով ակտիվ մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկմանը:

Այս մոտեցմանը դեմ է Աշոտ Մանուչարյանը, որն անիմաստ է համարում կրիմինալ իշխանությունների հետ որեւէ հարց քննարկելը եւ առաջարկում է կանխել Հայաստանում ձեւավորված կրիմինալ իշխանությունների գործունեությունը: Ըստ Մանուչարյանի, անկախ նրանից՝ ինչպիսի Սահմանադրություն կամ ընտրական օրենսգիրք կընդունվի, միեւնույն է, կրիմինալ իշխանությունները թքած ունեն այդ փաստաթղթերի վրա: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ ներկայացրել էր միանգամից երեք հայտարարության նախագիծ, որոնցից մեկն էլ վերաբերում էր սահամանադրական փոփոխություններին: Պարոն Մակեյանը նույնպես առաջարկում է հրաժարվել սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին մասնակցելուց:

Եւ «արտաքին ճնշումների տակ հանրաքվեի նախաձեռնության տակ այն վերածել Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվեի եւ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ հասնել իշխանափոխության»,- ասված է ԺՀԿ-ի ներկայացրած հայատարության մեջ: Ներկաների մեծամասնությունն, իհարկե, կողմ էր իշխանափոխությանը, սակայն, օրինակ, Պարույր Հայրիկյանը կողմ է նաեւ, որ Սահմանադրությունը փոփոխվի, քանի որ նրանում սահմանափակվում են նախագահի խորհրդարանը լուծարելու լիազորությունները: Իսկ Արշակ Սադոյանը կողմ է, որ իշխանափոխության մասին խոսելու փոխարեն կոնկրետ գործ կատարվի. «Հերիք չէ՞ ճառ ասենք, ավելի լավ է մտածել զանգը կախելու մասին»,- հայտարարեց պարոն Սադոյանը, որը ցանկացած հարցի վերաբերյալ իր պարտքն էր համարում արտահայտել իր հատուկ կարծիքը:

«Ես կամաց-կամաց սկսում եմ հասկանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արարքցյանին, Արթուր Բաղդասարյանին, թե չէ մտածում էի, որ նախագահությունն է մեղավոր»,- Սադոյանի նման պահվածքից հոգնած՝ հայտարարեց Վազգեն Մանուկյանը: «Ես էլ կամաց-կամաց ձեզ եմ նմանեցնում նրանց»,- պատասխանեց Արշակ Սադոյանը, ինչին Մանուկյանը հակադարձեց. «Դա նշանակում է, որ ես ունեմ խոստումնալից ապագա»: Այս չափազանց հետաքրքիր ու շատ կարեւոր քննարկումը դեռ երկար կշարունակվեր, եթե Վազգեն Մանուկյանը չհայտարարեր, որ ինքը կարեւոր հանդիպման պետք է գնա՝ Արշակ Սադոյանը ԱԺ, իսկ մյուսները՝ իրենց գործերով: Բայց քանի որ քննարկելու շատ կարեւոր հարցեր կան, որոշեցին արտահերթ նիստ անել առաջիկա երկուշաբթի օրը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1276 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա