Սոնա Շահգելդյանը հասել է համերգին, երբ այն ավարտված է եղել. կազմակերպիչը պարզաբանում է

Համացանցում շարունակվում է բուռն քննարկվել Հայաստանի առաջին հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական համերգի շուրջ բարձրացած աղմուկը: Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառմանը հրավիրված մի քանի երգիչների հանդիսատեսը բեմին չի տեսել: Նրանց թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Գաբի Գալոյանը, ինչպես նաեւ «Նեմրա» խումբը: Շահգելդյանն այդ առիթով մեծ սկանդալ է բարձրացրել: Երեկ՝ մայիսի 29-ին, ֆեյսբուքի էջում նա հայտարարություն է արել կազմակերպիչ «Մեցցո» փրոդաքշնի վերաբերյալ:

«Հարգելի՛ կազմակերպիչներ, փաստորեն դուք պատճառաբանում եք, թե իբր ես համերգից ուշացել եմ... Ուրեմն ասեմ, որ նախ համերգը դեռ չէր ավարտվել, երկրորդ՝ ետնաբեմում երկար ժամանակ սպասելուց հետո այդպես էլ կազմակերպիչներից որեւէ մեկը ինձ չմոտեցավ ու չդիմավորեց, կամ գոնե զգուշացներ, որ ինձ ծրագրից հանել են, եւ երրորդ՝ ենթադրենք, որ ես ուշացել էի, բայց չէ՞ որ, բացի ինձնից, կային էլի արտիստներ, որոնք ավելի շուտ էին եկել, բայց նրանք նույնպես հանվեցին ծրագրից...

Բան չունեմ ասելու, իրավունքը ձերն է՝ ում հրավիրեք, ում՝ չէ, ուղղակի սիրուն չէ, արտիստին հրավիրել, մարդն ամբողջ օրը պատրաստվի, գա հասնի, ժամերով սպասի, որ պիտի բարձրանա բեմ, ու առանց որեւէ պատասխանի համերգն ավարտեն ու թողնի հեռանա... Ասեք, որ իրոք վիրավորական է... Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես երբեք հանդիսատեսի կողմից սիրո պակաս չեմ զգացել ու այնպես չէ, որ կներեք արտահայտությանս համար, յալվար էի, որ երգեի, ուղղակի խոսքը կոնկրետ երեւույթի մասին է... ԱՅՍՔԱՆԸ !!!»,- գրել է նա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Մեցցոյի» տնօրեն Անի Սաղոյանը պարզաբանեց տեղի ունեցածը: Նա նշեց, որ համերգը պետք է ավարտվեր 23:00-ին, քանի որ ՀՀ օրենքով՝ մինչեւ այդ ժամն է թույլատրվում բացօթյա նման միջոցառումներ իրականացնել: Սոնա Շահգելդյանի ելույթը նախատեսված է եղել 22:35-ին, նա տեղում է 23:24, եւ նրան այդ ժամին բեմ բարձրանալ չէին կարող թույլ տալ, որովհետեւ դա օրենքի խախտում կլիներ:

«Սոնային ծրագրից չեն հանել: Ես պատրաստ եմ էլի այդ մարդու հետ աշխատել, եթե նա պունկտուալ գտնվի: Եթե մարդն ուշացել է իր համերգից, եւ համերգը վերջացել է, դա կազմակերպչի մեղավորությո՞ւնն է: Կան հազարավոր վկաներ իր ուշացման հետ կապված եւ փաստեր: Նա հասել է այն ժամանակ, երբ ավարտված է եղել, երբ բեմն արդեն հետ էին հավաքում»,- ասաց Սաղոյանը:

Գաբի Գալոյանը նույնպես դժգոհ է եղել կազմակերպիչներից: Նա հրաժարվել է ելույթ ունենալ, քանի որ նրան դուր չի եկել, որ պետք է բեմ բարձրանա առանց հաղորդավարի կողմից նախապես հայտարարվելու: Այս հարցը Սաղոյանը նույնպես պարզաբանեց: Նշեց, որ ծրագրի ձեւաչափն է այդպիսին եղել: Միջոցառումը բաղկացած է եղել 2 հատվածից: Առաջինը եղել է պաշտոնական մասը: Այն նախատեսված է եղել 20:30-22:30-ը եւ հիմնված է եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու մի շարք այլ կատարողների վրա: Հրավառությունից հետո, նրա խոսքով, նախատեսված է եղել ավելի ազատ ֆորմատ այն մարդկանց համար, ովքեր կցանկանային պաշտոնական մասի ավարտից հետո մնալ ու երաժշտություն վայելել:

«Հրավառությունից հետո համերգի ֆորմատային փոփոխություն պետք է լիներ, հրավառությունից հետո հաղորդավարը հայտարարում է, որ շարունակվում է, դրանից հետո ամեն արտիստին չեն հայտարարում: Եթե մարդ գիտի՝ միջոցառման ֆորմատն ինչպես է լինում... ես չեմ հասկանում՝ ինչու է վիրավորվում մի մարդ, որը տեղյակ է, որ ֆորմատն է այդպես, եւ դա ամբողջ աշխարհում է այդպես»,- ասաց Սաղոյանը:

Ինչ վերաբերում է «Ներմա» խմբին, ապա Սաղոյանն ասում է, որ նրանք նախապես տեղեկացրել են, որ չեն մասնակցելու: 1 օր առաջ կազմակերպիչներին ասել են, որ սոլիստը ձայնի հետ կապված խնդիրներ ունի:

Համերգի ժամանակ ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ներսիկ Իսպիրյանը, Սիրուշոն, Սեւակ Խանաղյանը, Հելեն Սեգարան, Ռազմիկ Ամյանը, եւ ուրիշներ: Հանդիսատեսի շարքում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Տպել
4898 դիտում

Սխալ եք մեկնաբանում, այդպիսի բան չկա. Փաշինյանը՝ խոպանից եկած փողերը հարկելու մասին

Գյումրու ծննդատունը 49 մլն-ի պարտք ունի. ինչպե՞ս է այն գոյացել

Կաշառք վերցնող պաշտոնյաներին հատ-հատ բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը սարսափել է Նորատուսցի Ալիկի ռեստորանի մոտ գտնվող աղբակույտերից. մանրամասներ վարչապետի հայտարարությունից

Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ, միշտ հավատացել եմ Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ․ Շարմազանով

Գավառում վերաբացվեց Լեւոն Քալանթարյանի անվան թատրոնը. Փաշինյանը հայտարարություն արեց

Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծն իրականություն դառնա․ Արփինե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի նոր նախագծի մասին (տեսանյութ)

Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. դեսպան

Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

Գեղարքունիքում «Opel»-ը մի քանի պտույտ շրջվել է. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Սպանության փորձ՝ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Փորձել են բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀԱՊԿ-ում լարումը կարող է հղի լինել տհաճ հետեւանքներով․ Վահրամ Բաղդասարյան

ԵՊՀ ուսանողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել ու վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԲՀԿ-ն փորձելու է ԱԺ-ում առավել ներկայացվածություն ունենալ, բայց ժողովուրդն է որոշելու՝ ով ինչ ներգրավվածություն կունենա

Կրեմլում հույս ունեն, որ Պուտին-Թրամփ հանդիպումը բովանդակալից կլինի

Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ օրակարգում ընդգրկած է 6 հարց

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողն Ադրբեջանն է․ Արմեն Ռուստամյան

Մարտունի գալիս սարսափեցի. Նիկոլ Փաշինյան

Նարեկի ու Սերգեյի 1-ին ելույթը մեծ դահլիճում. քաղաքական հումոր ու անձնական «դառը» փորձ