Նիկոլ Փաշինյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ

Առանձնազրույցից եւ պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Նիկոլ Փաշինյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի - Պարո՛ն վարչապետ, թանկագի՛ն Նիկոլ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, նախ եւ առաջ ուզում եմ ողջունել մեր հարգելի հյուրին, Հայաստանի վարչպետին, ով առաջին պաշտոնական այցով Վրաստանում է: Խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Վրաստան իրականացվեց հենց այն ժամանակ, երբ մենք համատեղ նշում ենք մեր հանրապետությունների անկախության հռչակման հարյուրամյա հոբելյանը: Երկու երկրների համար այս պատմական երեւույթը տեղի է ունեցել հենց մեր քաղաքում՝ Թբիլիսիում: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր երկու բարեկամ ժողովուրդներին անկախության հռչակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: 100 տարի առաջ վրաց եւ հայ ժողովուրդները, անկախ բազմաթիվ մարտահրավերներից եւ բարդություններից, ցուցաբերեցին առանձնահատուկ մարտունակություն եւ զարգացման ժողովրդավարական ուղու նկատմամբ իրենց նկրտումը:

Վրաստանին եւ Հայաստանին միմյանց են կապում բազմադարյա բարիդրացիական ավանդույթներ, ինչն արտացոլվել է այսօրվա գործընկերային համագործակցության մեջ: Խորհրդային միության փլուզումից հետո վերականգնելով անկախությունը՝ մենք կարողացանք զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Հայաստանի կայունությունը եւ ժողովրդավարական զարգացումն անչափ կարեւոր է Վրաստանի համար, եւ հենց այդ պատճառով էլ Վրաստանում մեծ ուշադրությամբ էին հետեւում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններին, երբ հայ ժողովուրդն ողջ աշխարհին ցույց տվեց միասնության եւ ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը: Օգտվում եմ առիթից եւ շնորհավորում իմ թանկագին հյուրին՝ այս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: 
Հարգելի վարչապետ, մեկ անգամ եւս հավաստում եմ Վրաստանի կառավարության եւ անձամբ իմ պատրաստակամությունն ապագա արդյունավետ համագործակցության հարցում:

Այսօր մենք քննարկեցինք բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծեցինք մեր ձգտումները՝ ունենալու ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափեցինք նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Չնայած արդեն առկա ինտենսիվ համագործակցությանը՝ առկա է գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով: 

Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարեցինք տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին եւ ընդգծեցինք տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության կարեւորությունը: Շոշափել ենք նաեւ մեր երկու երկրների գերատեսչությունների միջեւ հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ կարեւորել տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը, նոր աշխատանքային խմբերի ստեղծմանն ուղղված հարցեր: Առաջիկայում կանցկացվի վերը նշված հանձնաժողովի նիստ, առանձնացրել ենք այն հիմնական ուղղությունները, որոնց նկատմամբ հանձնաժողովը պետք է կենտրոնացնի ուշադրությունը: Համաձայնության եկանք այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կկառուցվի ապագա աշխատանքի օրակարգը: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաեւ հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի հայ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում, ինչը բազմազգ Վրաստանի միասնականության հստակ փաստն է: Վրաստանի բնակչությունն, անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է ընդհանուր նպատակին՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը: Վերջում եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջն այցելության, անկեղծ զրույցի համար եւ հայտնում իմ պատրաստակամությունն ապագա համագործակցության համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո պարոն վարչապետ, զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան, որովհետեւ մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ եւ առանձնահատուկ նշանակություն, մենք միշտ էլ աշխատել ենք հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար, անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ եմ զբաղվել, ես ինքս՝ որպես լրագրող, որպես պատգամավոր եւ հիմա արդեն որպես ՀՀ վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար եւ զգում եմ, որ ահա հայտնվել ենք այն կոնկրետ իրավիճակում, երբ եթե ոչ բոլոր, առնվազն բազմաթիվ ցանկություններ ի կատար ածելու եւ իրագործելու հնարավորություն ունենք:

Ես ուզում եմ շնորհավորել եւս մեկ անգամ վրաց պետությանը, Վրաստանի ժողովրդին եւ անձամբ պարոն վարչապետին պետականության վերականգնման 100-ամյա տոնի կապակցությամբ: Մենք նույնպես նշեցինք Առաջին Հանրապետության 100-ամյակը, եւ իսկապես այդ տոներն իրար հետ կապված են: Հայաստանի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել Թբիլիսիում եւ այս փաստը նաեւ ինքնին ցույց է տալիս, որ հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են եւ դրանք ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, եւ այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան ու ավելի խորանան, եւ մենք պայմանավորվեցինք այդ ուղղությամբ շատ ինտենսիվ եւ գործնական քայլեր անել: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այն պոզիտիվ մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում, միշտ եղել է: Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք կոնկրետ շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, երկկողմ հարաբերությունների ոլորտնում, եւ ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել մեր երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում: Մենք, իհարկե, քննարկեցինք նաեւ երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը մեր հարաբերություններում, որովհետեւ համոզված եմ, որ մենք ունենք երկարաժամկետ եւ կարճաժամկետ ընդհանուր շահեր, եւ մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն կարճաժամկետ շահերի այսօրվա օպերատիվ խնդիրների լուծման համար, այլեւ պետք է մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք այսօրվա իրողություններն ավելի ճիշտ գնահատել, ավելի մասշտաբային գնահատել եւ այսօրվա գործողությունները կառուցել ապագայի եւ երակարաժամկետ համագործացկության տրամաբանությամբ:

Մենք Վրաստանի հետ ունենք մի շարք համատեղ նախագծեր եւ մենք, իհարկե, ակտիվորեն կաշխատենք այդ նախագծերը ժամանակին եւ բարձր որակով իրագործելու համար: Մենք պիտի աշխատենք նոր համատեղ նախագծեր ունենալու շուրջ: Եվ մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետեւ ամենակարեւոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը եւ ցանկությունն է: Եվ մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի՝ հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության եւ բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը եւ մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը եւ տրամադրվածությունը կարող են լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Եվ ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը եւ անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունի մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Եվ, ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ եւ մեծ էներգիա հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին, եւ այդ հարաբերությունները խորացնել բոլոր ուղղություններով եւ բոլոր մակարդակներում: Իհարկե, կարեւորագույն խնդիր է տարածաշրջանի կայունությունը: Մենք պարոն վարչապետի հետ մտքեր փոխանակեցինք նաեւ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության, անվտանգության հարցերի շուրջ: Եվ այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, որովհետեւ տարածաշրջանի կայունությունը կարեւոր է բոլորիս համար եւ հետագա զարգացումների կարեւորագույն նախապայման է: 

Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք իսկապես շատ տպավորված էինք այն հետաքրքրությամբ, որ Վրաստանի հանրությունը ցուցաբերում էր Հայաստանում ապրիլ-մայիս ամսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը, եւ մեզ շատ ջերմացնում է մեր հիշողությունը վրաց լրագրողների ակտիվ մասնակցության եւ համագործակցության վերաբերյալ: Ես այստեղ տեսնում եմ ծանոթ դեմքեր, ովքեր մեզ համար արդեն հարազատ են դարձել, եւ շատ տարօրինակ էր, որ վերջին տասնհինգ-քսան օրվա ընթացքում նրանց քիչ էինք տեսնում եւ ուրախ եմ, որ ահա այսպիսի առիթ կա, բայց ես հույս ունեմ, որ այդ փոխադարձ հետաքրքրությունը կպահպանվի ոչ միայն մեծ քաղաքական իրադարձությունների շրջանում, այլեւ այդ հետաքրքրությունը մենք փոխադարձաբար կպահպանենք, որովհետեւ կա մի այսպիսի տարօրինակ հանգամանք, կարծում եմ, որ մենք շատ դեպքերում տեղյակ չենք լինում մեր երկրների ներսում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններից եւ լրատվության դաշտում նույնպես մենք բազմաթիվ անելիքներ ունենք, որպեսզի ավելի լավ ճանաչենք միմյանց խնդիրները եւ ավելի լավ տեղեկացված լինենք մեր երկրներում տեղի ունեցող պրոցեսների մասին, եւ ընդհանրապես մենք շատ մոտիկ ենք, բայց անհրաժեշտ չափով կարծում եմ մեր երկրները, մեր ժողովուրդները քաղաքական պրոցեսների առումով ավելի լավ իրար ճանաչելու եւ ավելի մոտ լինելու անհրաժեշտություն ունեն:

Իհարկե, մենք եկել ենք այսօր այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու եւ կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար: Եվ ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում կլինեն լրջագույն եւ նոր զարգացումներ, եւ այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի շահերից, որովհետեւ մենք որպես ինքնիշխան երկրներ առաջին հերթին պարտավոր ենք ելնել մեր ազգային շահերից եւ սպասարկել մեր ազգային շահերը: Ես համոզված եմ, որ մեր կառավարություններն ունեն բավարար կամք, բավարար հմտություն, որպեսզի մենք կարողանանք այս համագործակցությունը դարձնել խիստ արդյունավետ, այնպիսի մակարդակի, որ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի քաղաքացիները զգան իրենց ամենօրյա կյանքում մեր հարաբերությունների մերձեցումը, մեր բարեկամության խորացումը եւ զգան այն պոզիտիվ մթնոլորտը, որ հաստատված էր իմ ու վարչապետի քննարկման ընթացքում:

Շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության համար: Ես համոզված եմ, որ մենք Թբիլիսիում շատ հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ կանցկացնենք եւ իհարկե, պարոն վարչապետ, հույս ունեմ առաջիկայում Ձեզ տեսնել Երեւանում, որպեսզի այս մթնոլորտը, այս տրամադրությունը մենք հնարավորություն ունենանք շարունակել: Իհարկե ուրախ եմ նաեւ արձանագրել, որ աշնանը տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու Երեւանում, Վրաստանը բարձր մակարդակով մասնակցություն է ունենալու: Մենք իհարկե, շփվելու շատ առիթներ կունենանք, բայց ես կարծում եմ, մենք չպետք է բավարարվենք դրանով եւ պետք է անընդհատ նորանոր առիթներ փնտրենք իրար տեսնելու, իրար ժպտալու եւ իրար հետ խնդիրներ քննարկելու եւ բոլոր հարցերը բարեկամության եւ եղբայրության մթնոլորտում լուծելու համար:
Ողջունում եմ եղբայրական վրաց ժողովրդին:

Տպել
2538 դիտում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ