Սամվել Բալասանյանը գյումրեցի գործարարին ներդրում անելու հնարավորություն չի տալիս

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2014 թվականից սկսած գյումրեցի Ավետիք Ազատյանին Չերազի 14 հասցեում գտնվող սեփական հողատարածքը տնօրինելու իրավունք չի տալիս: Այս մասին ՀԺ-ի թղթակցին տեղեկացրել է հենց սեփականատերը՝ Ավետիք Ազատյանը: Վերջինս Հեղնար Աղբյուր կոչվող տարածքում գտնվող հողատարածքը ձեռք է բերել 2014 թվականին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորից՝ Գեւորգ Ղուկասյանից: 

Լուսանկարում՝ Ավետիք Ազատյանի հողի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերն են  

«Գնելուց մեկ-երկու ամիս հետո դիմեցի Սամվել Բալասանյանին, որ թույլ տա իմ հողի վրա կառուցապատում անել: Ասում է՝ էդ հողը քոնը չի, էդ հողը Վարդան Ղուկասյանինն է, ուղղակի դու ես հանդես գալիս: Բայց ախր դա իմ առած հողն է: Կըսեմ՝ պարոն Բալասանյան, չկա նման բան, ես էդ հողն առել եմ, գուզեմ կառուցապատեմ, ներդրում անեմ, աշխատատեղ սարքեմ: Բալասանյանը մի տարի մերժեց: Ես հա կդիմեի, մեկ տարուց հետո, 2015 թվականին, ասեցին, որ իմ հողը գերակա շահ պետք է ճանաչեն, վրան արձանախումբ դնեն: Ես էլ ըսի՝ պարոն Բալասանյան, բայց էդ հողը իմ սեփական հողն է, ինչը՞ղ կրնաս վրեն արձանախումբ դնես: Մի տարի էլ էդպես մնաց»,- ասում է Ավետիքը:

2016 եւ 2017 թվականները հողի սեփականատեր Ավետիք Ազատյանը դատական քաշքշուկների մեջ է անցկացրել, մինչեւ դատական կարգով կարողացել է իր սեփական հողի վրա կառուցվելիք շինության նախագիծը հաստատել:

Լուսանկարում՝ կառուցվելիք շինությունն է՝ տարածքի պատմական միջավայրին համապատասխան: Դիմային հատվածում լինելու է սպասարկման օբյեկտ, հետնամասում՝ բնակարան: 

2 տարվա դատական նիստերից հետո Վճռաբեկ դատարանը դրական եզրակացություն է տվել ներկայացված էսքիզներին եւ նախագծին, Գյումրու քաղաքապետը, սակայն սեփականատիրոջը կրկին մերժել եւ մինչ օրս կառուցապատման իրավունք չի տվել: Փոխարենը Ազատյանին Բալասանյանն այլ բան է առաջարկել:

«Ես մի հատ կոնյակի խանութ ունեմ Հաղթանակի պողոտայի սկզբնամասում, ասում է՝ էդ խանութը քանդի, որ ես քեզ թողնիմ Հեղնարի տարածքի հողիդ վրա շինարարություն սկսես: Կամ էլ գերակա շահ կճանաչենք էդ տարածքը, հետ կվերցնենք քեզանից: Բայց կըսեմ՝ պարոն Բալասանյան, որ էդ խանութը քանդեմ, էլ գերակա շահ չե՞ք ճանաչե իմ հողը»,- ասում է Ավետիք Ազատյանը:  

Լուսանկարում այն խանութն է, որն, ըստ Ավետիք Ազատյանի, Սամվել Բալասանյանն առաջարկում է քանդել

Խանութը, որը քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկում է քանդել, 5 աշխատակից ունի: Սեփականատերն ասում է՝ փակելու պարագայում 5 ընտանիք իր կայուն եկամտից կզրկվի, հետո էլ, ըստ Ազատյանի, խանութը քանդելու որեւէ հիմք չկա, տարածքը վարձակալությամբ է վերցրել քաղաքապետարանից, սակայն շինարարությունն իր սեփական միջոցներով է իրականացրել: Վարձակալության գումարը՝ 200.000 դրամը, պարտաճանաչ մուծում է մինչ օրս:

Թե ինչ խնդիր կա կապված Ավետիք Ազատյանի հետ, Գյումրու քաղաքապետարանից ճշտելու հնարավորություն չեղավ: Սամվել Բալասանյանը նրան չմտաբերեց, քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետն էլ ասաց, որ Հեղնար Աղբյուրի տարածքի սեփականատիրոջը չի ճանաչում, տեղյակ չէ՝ ով է: Փոխարենը նշեց, որ այդ տարածքը ճանաչվելու է հանրային գերակա շահ, հետ է վերցվելու սեփականատիրոջից, որպեսզի ծառայեցվի քաղաքի շահերին: Տարածքում քաղաքապետարանն ուզում է նստարաններ, աղբամաններ տեղադրել, դարձնել կանաչ գոտի: Սեփականատերը եւս ցանկանում է իր սեփական տարածքը ծառայեցնել քաղաքի շահերին:

600 մլն դրամի ներդրում է ուզում անել եւ 30 աշխատատեղ բացել: Գյումրեցի գործարարին ներդրման իրավունք չտվող քաղաքապետարանը սրտաբաց ողջունել է ՀՅԴ-ի առաջարկը: Դաշնակցականները կամեցել են հենց այդ տարածքում Չերազի արձանը տեսնել: Այսինքն՝ առաջիկայում Հեղնարի կողքին Չերազը կկանգնի: Արձանն արտերկրից դաշնակներն են բերելու: Միայն թե Գյումրու կենտրոնում գտնվող տարածքը, որը պայմանական կոչվում է Հեղնար Աղբյուր, բաժանված է երկու մասի: Առաջին հատվածը համայնքապատկան է, երկրորդն է սեփականաշնորհված: Տարիներ շարունակ ե՛ւ համայնքապատկան հատվածը, ե՛ւ սեփականաշնորհվածը մատնված են անուշադրության ու տարվա բոլոր ամիսներին վերածված են զուգարանի: Հակահիգիենիկ վիճակ է եւ աղբապատ:

Քաղաքապետարանն իրեն պատկանող հատվածում երբեք աշխատանքներ չի իրականացրել, երկրորդ մասում էլ սեփականատիրոջը թույլ չի տվել:   

Լուսանկարում՝ վիճահարույց տարածքն է

Ավետիք Ազատյանն ասում է՝ թույլ չի տա, որ իրենից խլեն իր սեփականությունը, հատկապես, որ չկա հստակ ձեւակերպում, թե ինչպես եւ ինչի համար է այդպես հանկարծակի այդ լքված տարածքը դարձել հանրային գերակա շահ ճանաչվելուն արժանի:

Տպել
2030 դիտում

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում