Արտակ Զեյնալյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին, քննարկել համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները եւ նշել, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: 

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ վստահեցրել, որ բարեկամ երկու երկրների փորգործակցությունը լինելու է շարունակական:

Այդ համատեքստում նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ քրեական եւ քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագրի  նախապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանն ու հնարավորություններին:

Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ Արգենտինայի հետ հարաբերությունները զարգացնելու եւ համագործակցությունը մի շարք ուղղություններով շարունակելու վերաբերյալ:

Տպել
711 դիտում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար