Դատավորների համար անակնկալ է եղել Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չներկայացնելը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է քննվեր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սֆիլյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ բողոքով պաշտպանական կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ:

Դատական նիստերի դահլիճն այսօր բավական բազմամարդ էր. քաղաքացիները մեծ մասն այդպես էլ չկարողացավ մտնել նիստերի դահլիճ՝ տեղ չլինելու պատճառով: Այսօր նիստերի դահլիճում էր գտնվում նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, օրեր առաջ 10 միլիոն գրավով ազատ արձակված Կարո Եղնուկյանը: Նիստը սկսվելուն պես նիստերի քարտուղարուհին զեկուցեց, որ դատական նիստին չեն ներկայացել ամբաստանյալները: Սա իրարանցում առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների մոտ: Մասնավորապես, Կարո Եղնուկյանը նկատեց, որ պետք է ամբաստանյալներին բերեն, ոչ թե իրենք ներկայանան. «Այդպիսի անհեթեթություններ մի ասեք՝ չեն ներկայացել, հո Yandex չէի՞ն կանչելու, նստեին գային»: Ի պատասխան նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանն ընթերցեց Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետ Մարտիրոսյանի գրությունը, որով հայտնել է դատարանին, որ սույն քրեական գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չէ իրականացնել: Պատճառը, սակայն, դատավորի կողմից չընթերցվեց, քանի որ դահլիճում ներկա գտնվողները սկսեցին բղավել «ամոթ, դե հերիք եղավ»: Դատավորներից Մխիթար Պապոյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը եւ պարզաբանել, թե ինչու ամբաստանյալները չեն ներկայացվել դատարան, սակայն անօգուտ: «Եթե ձեր համար ակնկալ էր նման գրությունը, ապա ընդամենը սրանից 15 րոպե առաջ նույնը բանը դատարանն է ստացել եւ մեզ համար էլ է եղել անակնկալ»,- դատավոր Մխիթար Պապոյանի այս հայտարարությունը նույնպես ընդհատվեց դահլիճում ներկա գտնվողների կողմից: Ստեղծված իրավիճակում դատավորները, անհնար համարելով նիստի շարունակումը, այն մեկ շաբաթով հետաձգեցին:

Սեֆիլյանի եւ մյուսների համակիրներն ու հարազատները, սակայն, մոտ կես ժամ մնացին Վերաքննիչ քրեական դատարանի նախասրահում՝ պահանջելով, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը գա եւ պարզաբանումներ ներկայացնի: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, հայտարարեց, որ ամբաստանյալներին դատարան չբերելը կազմակերպված սադրանք է, որը խնդիր ունի սեպ խրել իրենց եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործադիր իշխանության միջեւ: «Դա գցեցին այսօր շատ հստակորեն ոստիկանության վրա: Դա իրենց կողմից շատ մեծ սադրանք է, որպեսզի սաբոտաժ անեն Նիկոլին»,- ասաց Թորոս Սեֆիլյանը: Քիչ անց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ըստ գրության՝ ամբաստանյալներին դատարան չներակայացնելու պատճառը ոստիկանների ծանրաբեռվածությունն է եղել եւ տեխնիկական խնդիրները: Սակայն ավելի ուշ գրությանը հակասող հայտարարություն եղավ: Մասնավորապես Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ նիստի հետաձգումից հետո խոսել է բարձրաստիճան ոստիկաններից մեկի հետ, որը հակասող պատասխան է տվել գրությանը: «Բարձրաստիճան ոստիկանն ասաց, որ անցած անգամ, երբ «Սասնա ծռերին» բերել են դատարան, շրջափակել էին շենքը, փողոց էին փակել եւ որ հիմա իրենք ունեն օպերատիվ ինֆորմացիա, որ նույն բանը Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները պետք է անեն այսօր եւ ասում է՝ այնքան ժամանակ մինչեւ ոստիկանությունը երաշխավարություն չունենա, որ այդպիսի բան չի լինելու, իրենք չեն բերելու: Սա նշանակում է, որ գուցե տարիներ շարունակ մեր կողմից տված երաշխավորությունը իրենց չբավարարի: Ինչքա՞ն ժամանակ կարելի է այսպես սպասել այն կասկածով, որ կա օպերատիվ ինֆորմացիա փողոց պիտի փակվի»,-հայտարարեց Եղնուկյանը՝ չնշելով բարձրաստիան ոստիկանի անունը:

Այսօր Սեֆիլյանի աջակիցները սպասում էին, որ նրան ազատության մեջ կտեսնեն: Բանն այն է, որ մինչ բողոքին անդրադառնալը պաշտպանական կողմը նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն պետք է ներկայացներ դատարան: Վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելիս մերժել էր նրանց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Բայց Սեֆիլյանը ոչ միայն դատարան չբերվեց, այլեւ ազատ չարձակվեց: Բանն այն է, որ այսօր ժամը 11:00-ին Շեգավիթի դատարանում տեղի էր ունենում նաեւ «Սասնա ծռերի» գործով նիստը, բայց ամբաստանյալները կրկին չէին ներկայացվել դատարան: Ակնհայտ է, որ ոստիկանները ոչ թե ծանրաբեռված են եղել եւ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ են ունեցել, այլ Սեֆիլյանն ու մյուսները դատարան չեն բերվել աջակիցների հնարավոր անհնազանդության գործողությունների պատճառով:

Մոտ կես ժամ դատարանի ներսում գտնվելուց հետո Սեֆլյանի եւ մյուսների աջակիցները Արշակունյանց պողոտայից երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, ապա նաեւ Վճռաբեկ դատարան, որին միջնորդել էին վերացնել Սեֆիլյանի ու մյուսների կալանքը: Վճռաբեկ բողոքը, սակայն, ետ է վերադարձվել՝ սխալները շտկելու եւ այն կրկին ներկայացնելու պատճառաբանությամբ:

Ժիրայր Սեֆիլյանը մոտ երկու ամիս առաջ դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման՝ երեք տարի առաջ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու եւ ապօրինի զենք պահելու, շենք շինությունների զավթումը նախապատրաստելու համար: Քաղաքացիական ատիվիստ Գեւորգ Սաֆարյանը նույն գործով դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման, մյուս հինգ ամբաստանյալները՝ 2-3,5 տարվա ազատազրկման:

Տպել
7774 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ