Թբիլիսիում բացվել է ՀՀ Առաջին Հանրապետության 100-ամյակի հուշատախտակ, եղել ընդունելություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Թբիլիսիի երիտասարդության տանը բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակը: Այնուհետեւ, Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում ներկա են գտնվել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ երկու երկրների կառավարությունների անդամները, խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է մեր ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով: Մեր ժողովուրդներն արմատներով են կապված միմյանց, եւ այդ արմատներն այնքան ամուր են, որ մենք այսօր պարտավորություն ունենք պատմության առաջ կերտել մեր համատեղ հզոր, երջանիկ եւ ազատ ապագան: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունն իրապես ոգու հաղթանակի պատմություն է, որովհետեւ քաղաքական գործունեության մեջ, ընդհանրապես կյանքում ամեն օր մենք բախվում ենք հետեւյալ խնդրի առաջ. կա ուղղություն մտածողության, որ փորձում է ամեն ինչ հաշվել, կշռել, կշռադատել, դնել կշեռքի տարբեր նժարներին, ծանր ու թեթեւ անել, եւ կա մտածողության մի մոդել, որն ավելի շատ ոչ թե հաշվում է, այլ զգում: Մեր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ, այնուամենայնիվ, ոգին ավելի ծանրակշիռ է քան նյութը, սերն ավելի ծանրակշիռ է քան հաշվարկը, անկեղծությունն ավելի ծանրակշիռ է քան ճարպկությունը: Եվ սա է մեր ժողովուրդների ապրելու առաջնային բանաձեւը, որովհետեւ մենք կարողացել ենք հաղթել այնտեղ, որտեղ թվում է, թե չունենք ոչ մի հնարավորություն եւ մենք, ցավոք սրտի, հաճախ կարողացել ենք պարտվել այնտեղ, որտեղ թվում է, թե չունեինք պարտվելու ոչ մի հնարավորություն: Մեր Առաջին Հանրապետությունը, կարծում եմ, առաջին հերթին իսկապես ոգու հաղթանակ է, եւ այդ հաղթանակի ոգին է, որ մեզ կարողացել է հազարամյակներ շարունակ ապրեցնել աղետների, ցեղասպանությունների, պատերազմների հորձանուտում:

Եվ մեր այսօրվա Հայաստանն առաջին հերթին ոգու, սիրո, համերաշխության եւ գաղափարի պետություն է, այդպիսին է այսօր եւ այդպիսին պետք է շարունակի մնալ ընդմիշտ, որովհետեւ նյութականը կարելի է ջարդել, կոտրել, ոչնչացնել, իսկ այն, ինչ կապված է ոգու հետ, մտքի հետ, անջարդելի է, անկոտրելի է, անհաղթահարելի է: Եվ ես ուզում եմ, որ այս ոգին, այս ոգեղենը, այլ ոչ թե մերկանտիլ հաշվարկը լինի հայ-վրացական հարաբերություններում: Եվ մենք հենց այդ ոգու եւ ոգեղենի վրա պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր հարեւան եւ եղբայրական երկրի հետ: Մեր համատեղ ոգեղենը պետք է հաղթի եւ մեր ժողովուրդներն իրենց համատեղ հարեւանության մեջ պետք է նորանոր հաղթանակներ կերտեն եւ պետք է կերտեն համատեղ երջանկություն խաղաղ, ազատ եւ երջանիկ այս տարածաշրջանում: Եվ այս տարածաշրջանը պետք է դառնա այդպիսին: 

Շնորհավորում եմ մեզ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ եղբայրական վրաց ժողովրդին եւ կառավարությանն անկախության, պետականության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլորիս, որ մենք դարավոր հորձանուտների միջով անցնելով հասել ենք ի վերջո այստեղ: Եվ ինչպես ասում են, հիմա արդեն մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, եւ մենք բաց չենք թողի մեր ճակատագիրը մեր ձեռքերից, մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը մեր ձեռքերից, որովհետեւ մենք հաղթել ենք, մենք հաղթում ենք եւ մենք հաղթելու ենք ապագայում: Եվ ուրեմն՝
Կեցցե՛ ազատությունը,
Կեցցե՛ հայ-վրացական բարեկամությունը,
Կեցցե՛ Վրաստան պետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ հայրենիքում»:

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին եւ հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանարապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, նշել է. «Խորհրդանշական է, որ 100 տարի առաջ Վրաստանը եւ Հայաստանը զուգահեռաբար հռչակեցին անկախություն: Այսօր Թբիլիսիում հուշատախտակի բացումը խորhրդանշում է այն ակունքները, որտեղից գալիս ենք: Հայ ժողովուրդը ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ հայտնում է վստահություն, ինչի համար ոտքի կանգնեց: Միջազգային հանրությունը, հետեւելով հայաստանյան իրադարձություններին, ողջունեց հայ ժողովրդի ցուցաբերած իմաստնությունը եւ ներքաղաքական հարցերը խաղաղ կարգավորելու կարողությունը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Հայաստանի հետագա զարգացման կայուն հիմք կդառնան: Հայաստանի զարգացումը եւ կայունությունը խիստ կարեւոր է մեր երկրի համար ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում: Կարծոuմ եմ, որ այս այցը մեր երկու երկրների միջեւ գործընկերության եւ բարիդրացիական հարաբերությունների վառ ապացույց է:Մեկ անգամ եւս ցանկանում եմ հավաստիացնել, որ Վրաստանի կառավարությունը, անձամբ ես պատրաստ ենք արգասաբեր համագործակցության: Հայաստանի վարչապետն այսօր այցելեց Թբիլիսիի հայկական եկեղեցի, պանթեոն, վաղը կլինի Հովհաննես Թումանյանի տուն գիտական մշակութային կենտրոնում: Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի վաստակը հայ-վրացական բարեկամության հարցում: Ինչպես նշում էր Թումանյանը՝ հայ եւ վրաց ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց հետ: Համարձակ կարելի է ասել, որ Թումանյանի անցած կյանքի ուղին հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է: 
Գրականության եւ արվեստի մեջ դրսեւորված բարեկամությունը առանձնացնում է մեզ համաշխարհային մշակույթի քարտեզում: Իհարկե, երկկողմ հարաբերությունները միայն դարավոր անցյալի վրա չեն հիմնվում, մենք կարողացանք անցած 25 տարիների ընթացքում կառուցել վստահության վրա հիմնված միջպետական հարաբերություններ: Այս տարիների ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդվել են տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Մենք մտադիր չենք կանգ առնել ձեռքբերումների վրա: Հայաստանի վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի մեր հարաբերությունների զարգացմանը՝ ի բարoրություն մեր երկրների եւ ժողովուրդների»:

Այնուհետեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ տիկին Մայա Ցինաձեի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք:  

Տպել
2661 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին