Բաղրամյան գյուղի դպրոցում կաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ուղարկվել «Ազատություն ռադիոկայան»-ի կայքում հրապարակված «Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից» վերնագրով հրապարակումը՝ դրանում հանցագործության հատկանիշների առկայությունն ստուգելու համար քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը
լուծելու ցուցումով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մի բնակչի կողմից նույն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Շ. Ո.-ին ծրարով 25.000 ՀՀ դրամ գումար է տրվել, որի դիմաց վերջինս նրա երեխայի՝ 2016թ. սեպտեմբեր ամսից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի բացակաները ճանաչել է հարգելի:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են կաշառք տալու եւ ստանալու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությանը:

Տպել
1523 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է