Տղաս վախից գիշերները չի քնում. միայնակ մայրն անմարդկային պայմաններում է ապրում (տեսանյութ)

Երեւան քաղաքի բնակչուհի Անահիտ Աղայանն ու 5-ամյա փոքրիկն օգնության կարիք ունեն: Անահիտն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից 24 հազար դրամ նպաստ է ստանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող մեկ հարկանի տներից մեկում՝ մեկ սենյականոց փոքրիկ բնակարանում միայնակ մայրն ապրում է վարձով: Ամուսինը մոտ երեք տարի առաջ գնացել է Ռուսաստան արտագնա աշխատանքի ու այլեւս չի վերադարձել. «Իրենից ոչ մի տեղեկություն չունենք, երեխայի ու իմ մասին մոռացել է, բացարձակապես ոչնչով չի օգնում: Բնակարանը, որտեղ Անահիտն ու իր փոքրիկն են ապրում՝ բացի այն, որ շատ փոքր է, այն գտնվում է, մեղմ ասած, վատ վիճակում. «Բազմոցին տղաս է քնում, հատակին՝ ես, այն էլ վախվխելով: Տանը կարիճներ կան, առնետներ, էն օրը տղաս կարիճից վախեցել էր, հիմա գիշերները չի քնում՝ վախենում է»,- պատմեց Անահիտը: 

Կացարանում, որտեղ բնակվում է Անահիտ Աղայանը, անձրեւաջրերի խոնավությունից առաջացած տարբեր ճեղքերի հետեւանքով կարիճներ ու խավարասերներ են վխտում, սակայն վերջինս ստիպված է այդտեղ մնալ, քանի որ այլընտրանք չունի: Ասում է՝ արդեն սովորել է բնակարանի մաքրություն անելիս տարբեր միջատների եւ խավարասերների հետ «պայքարի մեջ մտնելուն»:

Տեսանյութ՝

Անահիտը վարձած բնակարանի համար 25 հազար դրամ է վճարում, նպաստի մեծ մասը նա հատկացնում է փոքրիկ կացարանի վարձավճարին: Գյուղում ապրող ծնողները երբեմն որոշ գյուղատնտեսական մթերքներ են ուղարկում, սակայն, ինչպես ինքն է նշում, նրանք էլ մի լավ օրի չեն, քրտնաջան աշխատանքով հազիվ օրվա հաց են վաստակում:

«Մի օր մեկի հույսին, մեկ այլ օր՝ մյուսի, տղայիս չեմ կարողանում հագուստով ու նվազագույն սնունդով ապահովել: Երբ դեռ առողջական վիճակս այսքան չէր վատթարացել, հացի փռում էի աշխատում, լավաշ էի թխում: Հիմա ի վիճակի չեմ, գոնե մի որոշ ժամանակ բուժման կուրսեր անցնեմ, որ կարողանամ աշխատել, տղայիս դպրոց ուղարկել, այս տարի 6-ն է լրանում, պետք է դպրոց գնա, հագուստ է պետք, գրենական պիտույքներ են պետք...»,- ասաց Անահիտը:

Տեսանյութ՝

 

Լուսանկարում՝ Անահիտն ու որդին

Տպել
5484 դիտում

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը