Ի՞նչ անել. երկրում առկա է կայուն դժգոհություն 

31/05/2018 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 28-ի համարում

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

- Պարոն Ռուստամյան, քաղաքական ուժերի կշռի եւ ազդեցության ակնհայտ նվազման պրոցես է սկսվել, եւ վերջին բոլոր գործընթացները բերում են այն համոզման, որ ներքաղաքական հարաբերությունները քաղաքական դաշտից տեղափոխվել են բոլորովին այլ՝ ապաքաղաքական հարթություն: 

- Վաղուց են քաղաքական հարաբերությունները տեղափոխված ձեր նշած հարթություն, եւ դա մեզ վաղուց է մտահոգում, ինչը, դժբախտաբար, չի շտկվում: Այս պրոցեսի շտկումը ենթադրում է խորքային փոփոխություններ եւ առաջին հերթին ենթադրում է երկրի ղեկավարման պրոցեսի մեջ ապաքաղաքական ուժերի ազդեցության սահմանափակում, որը Հայաստանում բավականին մեծ չափերի է  հասել: Եւ երբ երկրում դե ֆակտո ազդեցիկ են դառնում ապաքաղաքական ուժերը, բնական է, որ քաղաքական ուժերի դերակատարությունը պետք է սահմանափակվեր: Այն բոլոր տեղերում, որտեղ քաղաքական ուժերը պետք է կարողանան ազդել, երբ տեսնում են, որ իրենց ազդեցությունը ոչ քաղաքական ուժերի գերակայության պատճառով որեւէ խնդիր չի լուծում, բնական է, որ առաջանում է որոշակի հիասթափություն եւ քաղաքական պասիվություն:

- Իսկ չե՞ք կարծում, որ քաղաքական ուժերի պասիվացումն է դարձել հենց ապաքաղաքական ուժերի ակտիվացման պատճառ, եւ ոչ թե հակառակը:

- Բնականաբար, ասվածի մեջ ճշմարտություն կա, եւ այստեղ նախեւառաջ անելիք ունեն, այո, կոալիցիայի կուսակցությունները: Մենք ինքներս պետք է ավելի ակտիվորեն քաղաքական դաշտը վերցնենք հսկողության տակ: Մինչդեռ, մեր գնահատականն այն է, որ կոալիցիան վերջին ժամանակներս նկատելիորեն պասիվ է, կոալիցիայի խորհրդի նիստերը շատ վաղուց տեղի չեն ունենում, եւ այս ամենն առաջին ահազանգն է, որ երկրի առաջ ծառացած խնդիրները բոլորովին այլ տեղերում են լուծվում, ինչն է՛լ ավելի է խթանում ապաքաղաքական ուժերի ակտիվացումը: Մինչդեռ, կոալիցիան երկրի իրավիճակի նկատմամբ իր ունեցած պատասխանատվության համապատասխան նաեւ դերակատարություն եւ վերահսկողության ֆունկցիաներ պետք է իրականացնի, որն այսօր բացակայում է:

Ընդդիմությունն էլ իր հերթին է մի կողմ քաշվել եւ այս ամենը բերել է ընդհանուր  քաղաքական դաշտի պասիվության: Բնականաբար, այս վիճակից առավելագույնս օգտվում են այն ապաքաղաքական ուժերը, որոնք կան ե՛ւ իշխանական բուրգում, ե՛ւ տնտեսական-օլիգարխիկ դաշտում, որոնք էլ փողով գնել են իշխանությունը: Ու այս երեւույթն արդեն համակարգային բնույթ է կրում՝ մեծացնելով քաղաքական համակարգի արատավորության աստիճանը: Խնդիրներն ու հարաբերություններն ինչ-որ տեղ պետք է լուծվեն, ու եթե դրանք չեն լուծվում սահմանադրորեն եւ օրենսդրորեն նախատեսված տեղերում, բնականաբար, տեղափոխվում են բոլորովին այլ հարթություն, ինչի ականատեսն ենք մենք այսօր եւ ինչը իրապես մտահոգիչ է:

Քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ միմյանց հետ մրցակցությունը չպետք է տեղի ունենա ընդհանուր քաղաքական դաշտի ազդեցության եւ կշռի նվազեցման հաշվին: Ինչը, ցավոք, չի հասկացվում: Եթե մենք խոսում ենք ստվերային տնտեսության մասին,  տեղին է խոսել ստվերային ղեկավարման ու կառավարման մասին: Այսօր նման տենդեցներ կան եւ այստեղ է, որ կուսակցությունները պետք է նախանձախնդիր լինեն, որովհետեւ, կրկնում եմ, քաղաքական ուժերի ընդհանուր դերի այսօր առկա նվազումը հարված է հասցնում կուսակցություններից յուրաքանչյուրին:

Ու եթե որեւէ մեկին թվում է, որ ինքը կարող է այդտեղ շահել, որովհետեւ դա ավելի շատ հարվածում է իր հարեւան կուսակցությանը, դա մեծ թյուրիմացություն է: Եթե մեզ չհաջողվի քաղաքական ուժերի դերի նվազեցման ու ապաքաղաքական տարրերի գերակայության այս գրեթե համակարգային դարձած երեւույթի դեմն առնել, ապա դա բերելու է  ամենաանցանկալի արդյունքի, որովհետեւ մենք ստանալու ենք ընդամենը ժողովրդավարական գործընթացների իմիտացիա, իսկ իրականության մեջ համակարգը դառնալու է ամբողջությամբ կլանային, երկրի ղեկավարումը՝ ամբողջությամբ ստվերային: Եւ սրանով մենք նաեւ տեղ կբացենք դրսի միջամտությունների համար, որովհետեւ տարբեր գույների հեղափոխությունները տեղի են ունենում այն պատճառով, որ դրանց համար կա պարարտ հող: Մենք ընդամենն այդ պարարտ հողը կավելացնենք: 

- Պարոն Ռուստամյան, երկրում բավականին յուրօրինակ վիճակ է ստեղծվել. քաղաքական ուժերը լիարժեք ազդեցություն չեն կարողանում ունենալ քաղաքական գործընթացների վրա, նախագահն իր համար առանձին իր գոյությունն է պահպանում, եւ հիմնական շարժիչ ուժը դարձել է ապաքաղաքական-կրիմինալ տարրը: Այս ամենը պարարտ հող չէ՞ արդյոք Հայաստանում ձեր հիշատակած գունավոր հեղափոխության համար:

- Հայաստանում հեղափոխության համար ավելի քիչ է անհրաժեշտ պարարտ հողը, այլապես այդ հեղափոխությունն առաջինը կփորձարկվեր Հայաստանում: Սակայն դա բնավ չի նշանակում, որ հեղափոխությունը բացառված է: Դա բացառել կարելի է մի պարագայում, եթե մենք համապատասխան զարգացման եւ բարեփոխումների դինամիկա ապահովենք, որը կտանի դժգոհության նվազման: Որովհետեւ այսօր կա դժգոհություն, եւ այդ դժգոհությունը խիստ կայուն է: Մենք պետք է կարողանանք ճեղքել կայուն դժգոհության այս պատնեշը:

- Հաշվի առնելով առկա կայուն դժգոհությունը՝ դուք բացառո՞ւմ եք, որ սպասվող ՏԻՄ ընտրությունները կամ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դառնան իշխանափոխության գործընթացի սկիզբ:

- Ներկա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ չնայած ժողովուրդն իր վիճակից դժգոհ է, նա նաեւ չի ընդունում այդ դժգոհության ֆոնի վրա գործող ընդդիմության մոտեցումները, որովհետեւ հասկանում է, որ չունենալով  հեռանկարային ծրագրեր եւ երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման առաջարկներ՝ այդ ընդդիմությունը սահմանափակվելու է միայն իշխանության գալով: Հեղափոխություններից շատ են խոսում, մինչդեռ իրական հեղափոխականը հեղափոխություն է անում իշխանության գալուց հետո:

- Այսինքն, եթե Հայաստանում հեղափոխություն չի լինում, դրա պատճառը գաղափարական ընդդիմության բացակայությո՞ւնն է:

- Չկան հստակ, իրատեսական ծրագրեր, եւ չկա իշխանություններին իրական այլընտրանք:

- Եթե ձեւավորվի նման այլընտրանք՝ դաշնակցությունը կկանգնի՞ այդ այլընտրանքի կողքին:

- Եթե մենք իշխանության մեջ չլինենք՝ մենք կփորձենք դառնալ այդ այլընտրանքը:

- Այդ դեպքում, ինչո՞ւ չեք լքում այս իշխանությունը:

- Որովհետեւ հաշվի ենք առնում բազմաթիվ խնդիրներ. նաեւ այն, որ մեր կտրուկ տեղաշարժը մի դաշտից մյուսը կարող է բերել երկրի համար անկանխատեսելի զարգացումների: Չնայած, մենք նաեւ որեւէ բան չենք բացառում:

Նաիրա Զոհրաբյան   

Տպել
1356 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան