Ուկրաինայում մեծ շուքով տոնել են Առաջին Հանրապետության 100-ամյակը (լուսանկարներ)

Մայիսի 29-ին Կիևի «Ուկրաինայի տուն» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձին նվիրված կոնֆերանս, որին հաջորդեց տոնական համերգը: Քննարկումը կազմակերպել էր «Ուկրաինայի հայերի ազգային կոնգրես»-ը, որին մասնակցում էին կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը, պաշտանատար անձինք, գիտական հանրությանն ներկայացուցիչներ: Կոնֆերանսին մասնակցում էին Ուկրաինայի ավելի քան 3 տասնյակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ և այլք: «Ուկրաինայի հայերի ազգային կոնգրես»-ի հրավերով Կիև էր մեկնել նաև Հայաստանի ազգային արխիվի ներկայացուցիչ, պատմաբան Հայկ Վիրաբյանը:

Հատկանշական է, որ Ուկրաինայում հայկական կառույցները վերջին տարիներին նման համախմբվածություն չէին ցուցաբերել: Մինչդեռ այս միջոցառման շրջանակներում կառույցները միասնական էին և դա նկատելի էր նաև մասնակիցների շրջանում:

Երկու երկրների պետական օրհներգներով մեկնարկած միջոցառումը բացվեց Տեր Կարապետ քահանա Ղարիբյանի աղոթքով, որից հետո ելույթ ունեցավ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ շնորհավորելով ներկաներին Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Դեսպանն ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում առաջին անգամ է տեսնում, թե ինչպես են տոնում Առաջին Հանրապետության անկախության տոնը: Անդրանիկ Մանուկյանը հակիրճ խոսեց առաջին Հանրապետության 2 տարվա գոյության մասին: «Մենք փոքր, գեղեցիկ, բայց իմ համար շատ մեծ երկիր ենք»,- ասաց դեսպանը՝ հիշեցնելով ներկաներին, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պետական մակարդակով ընդունել է քրիստոնեությունը: Մանուկյանն իր խոսքում անդրադարձավ նաև հայ-ուկրաինական հարաբերություններին՝ դրանք համարելով ամուր և եղբայրական: Միևնույն ժամանակ նշեց, որ աշխարհաքաղաքական հարցերը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ հայ-ուկրաինական հարաբերություն: Դեսպանը երկու երկրների մասին խոսելուց հետո սահուն անցում կատարեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ  Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ առանց զոհերի, առանց մեծ կորուստների իշխանափոխություն է տեղի ունեցել, իսկ միակ վնասվածքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքն է եղել, որը հեղափոխության օրերին վիրակապված էր: «Ուկրաինայի հայերը եղել են Հայաստանի հետ»,- նշեց Անդրանիկ Մանուկյանը: 

«Ուկրաինայի հայերի ազգային կոնգրես»-ի նախագահ Աշոտ Ավանեսյանն էլ իր հերթին շնորհավորեց ներկաներին Առաջին հանրապետության անկախության 100-րդ տարեդարձ կապակցությամբ: Աշոտ Ավանեսյանը նկատեց, որ բոլոր հայկական կազմակերպությունը միասնական են, իսկ այս ձեւաչափն առաջին անգամ է ստացվել: 

Խոսելով երկու երկրների՝  Հայաստանի և Ուկրաինայի մասին,  նա նշեց, որ երկու երկրները պետք է մեկը մյուսին օգնեն, մեկը մյուսից սովորեն, որպեսզի հաջողություններ արձանագրեն: «Ագրեսիան տարբեր տեղերում կա, բայց պետք է ընդունենք, որ բոլոր տեղերում ապրում են մարդիկ: Ագրեսիան տեղ չունի մեր հասարակություններում՝ լինի դա Ուկրաինայում, թե Հայաստանում»,- ասաց Աշոտ Ավանեսյանը:  Վերջինիս խոսքից հետո հակիրճ ելույթներ ունեցան կոնֆերանսի մյուս մասնակիցները: Հատկանշական է նաև այն, որ միջոցառման մասնակիցների մոտ 10 տոկոսն էին հայկական արմատներ ունեցողները, և գիտական հանրության ներկայացուցիչների ելույթները Հայաստանի առաջին Հանրապետության պատմության վերաբերյալ ուշագրավ էր, մանրամասն, բազմակողմանի և կարևոր:

Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեին նաև նույն դահլիճում տեսնել Սարդարապատի հերոսամարտի վերաբերյալ արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ: Մասնակիցներից ոմանք դիտելով արխիվային նյութերը, լուսանկարվում էին դրանց ֆոնին, իսկ միջոցառումից հետո քննարկումները չէին դադարում:

Կոնֆերանսի պաշտոնական մասի ավարտից անմիջապես հետո ներկաները մասնակցեցին գալա համերգին, որտեղ ելույթ էին ունենում հիմնականում ազգությամբ հայ կատարողները: Գեղեցիկ կատարումներով առանձնացավ «Հայրենիք» անունը կրող համույթը: 

Նշենք նաև, որ Ուկրաինայում շուրջ կես միլիոն հայերի գոյության պայմաններում հայկական մի շարք կազմակերպություններ կան, որոնցից ընդամենը մի քանիսն են ակտիվ գործունեություն ծավալում: Այդուհանդերձ բոլորը գրեթե սեփական ամբիցիաներն ունեն և հազվադեպ է պատահում, որ որեւէ հարցի շուրջ համախմբվածություն է նկատվում: Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի տոնակատարությունը, կարծես թե ,հնարավորություն է ստեղծում կամաց-կամաց միասնականություն դրսեւորելու համար: Սա կարող է լինել լավ նախադրյալ, որպեսզի Ուկրաինայում հայկական գործոնն ավելի կարեւորվի, քանի որ հայկական սփյուռքի դերը մշտապես կարեւորվել է:

Ուկրաինայի ազգային համայնքների խորհրդի եւ Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի ղեկավարությունը իր խորին երախտագիտություն է հայտնում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, «Arch Limited» ընկերության նախագահ Վիտալի Գրիգորյանցին՝ համահայկական տոնի անցկացմանն աջակցելու համար:

Տպել
1890 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան