Մասիսի ձերբակալված ՀՀԿ-ական քաղաքապետը չի լռում, նա հայտարարել է, թե ալիբի ունի

Ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նոր Արեշ 26-րդ փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով այսօր առաջին ձերբակալություններն են տեղի ունեցել:

Մասնավորապես՝ ձերբակալվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը, Դավիթ Համբարձումյանի հորեղբոր որդին՝ Գեւորգ Համբարձումյանը, Գոռ Խաչատրյանը եւ Սարգիս Սահակյանը: Նրանք կասկածվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մաս): Նշենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետի մակարդակով ձերբակալումը նախադեպ է ՀՀ պատմության մեջ: Դավիթ Համբարձումյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է:

Մի քանի օր առաջ այս գործով կասկածյալի կարգավիճակ է ստացել Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Էդիկ Չիչոյանը. նրա նկատմամբ, սակայն, որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ձերբակալված Սարգիս Սահակյանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատից է: Մինչ ձերբակալումը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը լրատվամիջոցներին տված հարցարզույցում զրպարտություն էր որակել այն, որ իր անունը շրջանառվում է այս դեպքերով. «Այդ ամենը զրպարտանք է, ինձ դեռեւս չեն կանչել նախաքննական մարմին, եթե կանչեն, ապա ես ասելու եմ նույնը, որ այդ ամենի հետ ես կապ չունեմ: Ինձ համար ծիծաղելի է, որ ինչ-որ մարդկանց համեմատել են իմ հետ»,- մասնավորապես հայտարարել էր նա:

Դավիթ Համբարձումյանն այժմ չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը: Նա պնդում է, որ դեպքի վայրում չի եղել, այլ՝ տանը: Այս մասին մեր զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Վերջինիս խոսքով՝ Համբարձումյանին եւ մյուս 4 անձանց ձերբակալելու օրինականության հետ կապված խնդիր կա: «Օրինականության հետ կապված խնդիր կա, որովհետեւ քրեական գործի շրջանակում ոստիկանությունը կասկածանքով բերման է ենթարկում, այնինչ նման կարգով չի դա, հանձնարարությամբ պետք է կատարվի, այսինքն՝ օպերատիվ մարմինն ինքն իր նախաձեռնությամբ դա չի կարող անել: Անձինք չեն ծանուցվել, նրանք բոլորը իրենց բնակարաններում են եղել եւ բերման ենթարկվել, ինչը դատավարական կարգի խախտում է: Երկրորդը՝ ես խիստ կասկածում եմ, որ առկա է հիմնավոր կասկած, որ իմ պաշտպանյալներից ոմանք այդտեղ են եղել դեպքի օրը: Իրենք ալիբի ունեն եւ այդտեղ չեն եղել, ինչի մասին հայտարարում են: Ես չեմ հասկանում, սա ինչ-որ 37 թվի է նմանվում, պարզապես ձերբակալում են նոր իշխանություններին դուր գալու համար»:

Պարոն Աթանեսյան, ձերբակալված 5 անձինք էլ, ըստ ձեզ, դեպքի վայրում չե՞ն եղել:

- Նրանցից մի քանիսը լուռ են, չեն ասում, իսկ մյուսներն էլ հայտարարում են, որ պարզապես այդտեղ չեն եղել: Դա չի նշանակում, որ մնացածը եղել են, ուղղակի լռության իրավունքից են օգտվում:

Դավիթ Համբարձումյանը լռողների շարքո՞ւմ է:

- Ոչ, առաջինն ինքն է ասել, որ բնականաբար այդտեղ չի եղել, բնական է, չի էլ մասնակցել զանգվածային անկարգություններին: Իր դեպքում շատ անլուջ կլիներ, փողոցում մարդ ծեծելուն չէր կարող մասնակցել, նա քաղաքապետ է՝ ժողովրդի կողմից էլ ընդունված:

Պարոն Աթանեսյան, այս գործի շրջանակում ձեր վստահորդների բնակարաններում խուզարկություններ կատարվե՞լ են:

- Նման տեղեկություն չունեմ, իմ իմանալով՝ ոչ:

- Ձեր վստահորդներին ձերբակալելու որոշումները վիճարկելո՞ւ եք:

- Անպայման:

- Ձերբակալված փոխքաղաքապետն էլ է լռո՞ւմ, թե՝ ինքն էլ ալիբի ունի:

- Ոչ, նա լռություն է պահպանում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Այս գործի շրջանակում խուզարկություններ է կատարվել Արշակ Հակոբյանի բնակարանում, որի ժամանակ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր հայտնաբերվել: Այդ զենքերի օրինականությունը ստուգվում է: Բացի դա խուզարկությամբ նաեւ մահակ է հայտանաբերվել, թե ո՞ւմ բնակարանից Քննչական կոմիտեն չի տեղեկացրել:

Ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Մասիսի քաղաքապետարանի մոտ եւ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին անհապաղ ազատ արձակել Դավիթ Համբարձումյանին եւ Կարեն Օհանյանին՝ այդ կերպ, ըստ իրենց խոսքերի, վերականգնելով արդարությունը: Համբարձումյանի մայրն ու կինն էլ պնդել են, որ Համբարձումյանին ոչ թե բերման են ենթարկել, այլ տան դիմացից առեւանգել: Քիչ ուշ էլ ձերբակալվածների փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում նշեց, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը եւ Կորյուն Նահապետյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ առաջարկելով իրենց անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա հետ միասին ձերբակալված 4 անձի:

Նշենք, որ այս դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արցախի փողոցում երթ իրականացնելիս ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց եւ տարածքից հեռացրեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին: 

Ի դեպ, հրապարակված տեսանյութերում երեւում են նաեւ մի խումբ ոստիկաններ, ովքեր, մեղմ ասած, ոչ նախականխել, ոչ էլ կանխել են այդ օրը Էրեբունիում տեղի ունեցող հանցագործությունները:

Դավիթ Համբարձումյանի եղբայրն էլ՝ Գոռ Համբարձումյանը, մեկ այլ գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Համբարձումյանը մասնավորապես մեղադրվում է համաժողովրդական շարժման օրերին Հերացի փողոցում խուլիգանություն կատարելու համար:

Տպել
30360 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին