Շուրջ 400 մլն տույժերի, տուգանքների ներում Արցախի գյուղացիների համար. որոշել է պետնախարարը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բերքահավաքի ընթացքի վերաբերյալ:

ԱՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Գյուղնախարարի խոսքով՝ արդեն կատարվել է 1443 հա գարու հունձ, որի միջին բերքատվությունը կազմել է 21.4 ցենտներ: Զեկուցման համաձայն՝ բերքի մթերման եւ հացահատիկահավաք կոմբայնների աշխատանքների հետ կապված խնդիրներ չկան, իսկ հակահրդեհային պայքարի շրջանակներում շուրջօրյա հերթապահության նպատակով շարժական ճամբարների տեղադրման աշխատանքները սկսված են: Ժ. Միրզոյանը ներկայացրել է նաեւ գարնանացան աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքների հետ այն կգերազանցի նախորդ տարվա ծավալները:

Բավարար գնահատելով կատարված աշխատանքները՝ պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուների եւ շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից գարու գնի սահմանման հարցը: Որոշվել է Արցախի Հանրապետության տարածքում գտնվող հիմնադրամի մթերման կետերում գարու ընդունման գինը սահմանել 87 դրամ, որի վճարման հիսուն տոկոսը կկատարվի հինգ օրվա ընթացքում, իսկ մնացած մասը՝ մինչեւ նոյեմբերի 1-ը: Այն քաղաքացիները, ովքեր կնախընտրեն բերքը հանձնել հիմնադրամի՝ Երեւանում գտնվող պահեստում, 1 կիլոգրամ գարու դիմաց կստանան 105 դրամ՝ վճարման նույն պայմանով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող քաղաքացիներից գարին Արցախի տարածքում կընդունվի ավելի բարձր՝ 95 դրամ գնով, իսկ Երեւանի պահեստում՝ 113 դրամով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի նկատմամբ իրավաբանական անձանց ու քաղաքացիների՝ տարբեր տարիներին ունեցած պարտավորություններից կուտակված շուրջ 400 մլն տույժերի եւ տուգանքների հարցը: Պետնախարարը նշել է, որ հարցի շուրջ իշխանությունները կայացրել են հունիսի 1-ից դրանք ամբողջությամբ ներելու մասին որոշում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ գյուղատնտեսական սեզոնի հետ կապված այլ հարցեր: Ա. Հարությունյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է շարունակել հետեւողական աշխատանքը ինչպես բերքահավաքի պատշաճ կազմակերպման, այնպես էլ մթերման ուղղություններով:

Տպել
1937 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են