Տիգրան Ավինյանը ներկայացնում է իր գրասենյակի 29-ամյա ղեկավարին՝ Վարագ Սիսեռյանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել եւ լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրասենյակի ղեկավարին.

«Արդեն պաշտոնապես նշանակված կարգավիճակով ձեզ եմ ներկայացնում իմ թիմի կարեւորագույն շարժիչ ուժերից մեկին` փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին:

Վարագը 29 տարեկան է, ծնվել է Ֆրանսիայում, 2011-ից բնակվում է Հայաստանում, ամուսնացած է` ունի մեկ տղա:

Կրթությունը ստացել է Բեյրութում եւ Երեւանում, աշխատել է տարբեր ոլորտներում, հեղափոխությունից առաջ հանգրվանելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում»` որպես հանրային կառավարման ոլորտի փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Իմ լիակատար վստահությունն ու աջակցությունն եմ հայտնում պարոն Սիսեռյանին` ժողովրդի հաղթական ընթացքի շարունակականությունն ապահովելու պատասխանատու գործում:

Ահա թե ինչ ենք պատկերացնում մենք` ասելով, որ մեր նպատակն է Հայաստանում կենտրոնացնել Սփյուռքի մարդկային, մտավոր, հոգեւոր, ֆինանսական ներուժը: Եվ սա լինելու է շարունակական` պետական կառավարման բարձր պաշտոններից, մինչեւ մասնավոր ոլորտի աշխատողներ, արվեստից մինչեւ բիզնես ու ռազմական գործ»:

Տպել
2908 դիտում

Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների. մանրամասներ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռից

Ինչու՞ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին

Իրենց դուռն է, ուզում են խփում են. վարչապետը՝ ցուցարարների պահվածքի մասին

6 տարի է՝ քննարկում են, բայց գազն այդպես էլ գյուղ չի հասնում

Ինչու՞ է ՀԱՊԿ-ն լռում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված է. մեկնաբանում է նախարարը

Հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով

Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի նախատեսվում. ԱԳ նախարար

Լարված իրավիճակ. ցուցարարները փորձում էին մտնել կառավարություն, նրանց հետ հանդիպեց վարչապետը

Նորից կարդացեք իմ գրառումը. նախարարը՝ իր հրաժարականի եւ ոլորտը ձախողելու մասին

Ռոնալդուի 1-ին կարմիրը ՉԼ-ում, «Սիթիի» անակնկալ պարտությունը, «Ռեալի» գեղեցիկ հաղթանակը

Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները․ խաղի կանոնները խստացվում են

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին