Միայն արտահերթ ընտրություններ, եւ անհապաղ

01/06/2018 schedule21:10

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը երկիշխանության դասական դրսեւորում է: Իսկ երկիշխանությունը սահմանակցում է անիշխանության հետ: Իշխանությունը ենթադրում է ե՛ւ պատասխանատվություն, ե՛ւ իրավունք: Իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակը խոշոր հաշվով տարանջատել է իրավունքը պատասխանատվությունից: ՀՀԿ-ն դե յուրե չունի պատասխանատվություն, քանի որ, ինչպես իրենք են հայտարարում, ընդդիմություն են: Եթե ՀՀԿ-ն լիներ զուտ քաղաքական կուսակցություն, ապա դա այնքան էլ վտանգավոր չէր լինի: Սակայն ՀՀԿ-ն խիստ ընդգծված նոմենկլատուրային կուսակցություն է՝ մարդկանց մի հավաքածու, որի միակ նպատակն էր անընդհատ լինել իշխանության, անընդհատ վերարտադրվել: Ու որպես նոմենկլատուրային կուսակցություն՝ ՀՀԿ-ն զավթել է չափազանց ազդեցիկ լծակներ ունեցող պաշտոններ ու օրենսդրությամբ օժտել նրանց անձեռնմխելիությամբ: Մասնավորապես դատախազությունը, քննչական կոմիտեն, դատարանները, տեղական ինքնակառավարման մարմինները...: Ու ահա այս մարմինները ունեն լիարժեք իրավունքներ, սակայն չունեն ստանձնած քաղաքական պատասխանատվություն: 

Մյուս կողմից կա ժողովրդի բացարձակ մեծամասնության սերն ու վստահությունը վայելող թիմ, որը թավշյա, առանց բռնությունների, առանց ցնցումների կարողացել է հեռացնել պաշտոնից ՀՀ թիվ մեկ պաշտոնյային, ձեւավորել է կառավարություն, սակայն իշխանությունն ամբողջությամբ դեռ չի ստանձնել: Այս թիմի վրա է ընկած երկրում տեղի ունեցող ամեն ինչի պատասխանատվությունը, սակայն չունի բավարար իրավունքներ այդ պատասխանատվությունից բխող լիազորություններն իրականացնելու համար:

Այս իրավիճակը չափազանց հարմարավետ է ՀՀԿ-ի համար եւ նույնքան անհարմարավետ՝ նոր կառավարության համար: Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցը սնվում է հենց այս երկիշխանության տված «բարիքներից»: Հատկապես տեղացիները շատ լավ գիտեն այդ քաղաքապետի, նրա հարազատների, սանիկների «քաջագործությունները»: Հենց տեղացիներն են տարիներով ապրել այն մթնոլորտում, որը ստեղծել են Մասիսում քաղաքապետն ու նրա հարազատները: Հեղափոխությունը հնարավորություն է տվել մասիսցիներին ազատագրվել այդ մթնոլորտից եւ բողոքի ցույցին դուրս եկած խմբերին քաղաքակիրթ հակազդելու համար: Բայց նրանք չօգտվեցին այդ հնարավորությունից: Ավելին, քաղաքապետի թիմից անհատական արտոնություններ ու տարբեր տեսակի «լավություններ» ստացած մի քանի տասնյակ մասիսցիներ առանձնակի «դուխով» էին ցույց անում: Իսկ պատճառը մեկն է՝ մարդիկ ենթագիտակցակորեն վստահ չեն, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակի կհասնի ու իրենք  կազատագրվեն ՀՀԿ-ի կրիմինալ խմբավորումներից, որ այդ խմբավորումները կկորցնեն հասարակական կյանքի վրա  իրենց ազդեցությունը եւ հենց ժողովուրդը կդառնա կամք թելադրող նաեւ Մասիսում ու այլուր: Այս իրավիճակին նպաստում է նաեւ նոր կառավարության որդեգրած հանդարտությունը, որը դեռ դիտվում է որպես թուլության նշան:

Ունենալով պատասխանատվություն, կառավարությունը բնականաբար պարտավոր է Հայաստանում ցրել անպատժելիության մթնոլորտը: Բնականաբար, առաջին քայլերը արվում են ոչ թե տարիներ շարունակ իրականացված ալան-թալանը, կոռուպցիոն խոշոր գործարքները բացահայտելու եւ ներկա ու նախկին պաշտոնյաներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ, այլ, օրինակ, նախահեղափոխական օրերին ցուցարարների վրա հարձակումներ կատարած քրեական տարրերին հայտնաբերելու ուղղությամբ:  Բայց այստեղ առաջ են գալիս այլ խնդիրներ: Եթե, օրինակ, այդ հարձակումներին մասնակցել են 100 հոգի, ինչպես օրինակ Էրեբունիում, իրավապահներին ու լրատվամիջոցներին հաջողվում է բացահայտել նրանցից ընդամենը մի քանիսին: Նորմալ պայմաններում իրականացվող քննության շնորհիվ այդ մի քանիսի ցուցմունքների հիման վրա կարելի է բացահայտել բոլոր հարձակվածներին, սակայն դա տեղի չի ունենում: Նրանք մի քանի օր կանցկացնեն անազատության մեջ, բայց ցուցմունքներ չեն տա, թե ով է կազմակերպել, ով է ֆինանսավորել, ով է մասնակցել այդ հարձակումներին: Ցուցմունք չեն տա, քանի որ վստահ են, որ դատախազությանը, դատարաններին «ասողը» դեռ իրենց նախկին հովանավորներն են՝ ՀՀԿ-ական «էլիտան»: Իսկ քանի որ նոր կառավարությունը որդեգրել է օրինականությունը որպես գերակայություն, նրանք շատ շուտով կհայտնվեն ազատության մեջ: Իսկ դա հենց անպատժելությունն է, ինչն էլ խիստ բարդացնելու է հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու ճանապարհը:

Իրավիճակի միակ լուծումը հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելն է, որի արդյունքում հեղափոխության թիմը կնյութականացնի ժողովրդի վստահությունը, այսինքն կստանա նույնքան իրավունք, որքան պատասխանատվություն ունի, եւ միայն այդ դեպքում կհաստատվի ներդաշնակություն: ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո ակնհայտ դարձավ որ ՀՀԿ-ն փորձում է հեղափոխության թիմին ներքաշել ընտրական օրենսդրության ստորակետների ու միջակետների քննարկման տիրույթ: Դրանով ՀՀԿ-ն ժամանակ է շահելու, իսկ հեղափոխության թիմը կորցնելու է այդ ժամանակը: Արդյունքում ՀՀԿ-ի իրավունքները շատանալու են, շատանալու է նաեւ հեղափոխության թիմի պատասխանատվությունը:

Տպել
8103 դիտում

Պաշտոնական Անկարան խեղաթյուրելով պատմական փաստերը ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը