էներգետիկ համակարգը ստուգելիս ձանձրանալու առիթներ չեն լինի

01/06/2018 schedule17:30

Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, թե նախարարությունում քննարկվում է գազի եւ էլէներգիայի սակագների նվազեցման հարցը: Դրանք նախնական քննարկումներ են, որոնց մասնակցում են նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները:

Սակագների հարցը նոր կառավարության համար չափազանց մեծ նշանակություն ունի: Կարելի է ենթադրել, որ ոչ հեռու ապագայում այս քննարկումները կվերածվեն շատ լուրջ գործընթացի, որում բացի նախարարության եւ հանձնաժողովի ներկայացուցիչներից կներառվեն նաեւ ոլորտին քաջատեղյակ անկախ փորձագետներ: Նույնիսկ առանց բարդ ու խուճուճ հաշվարկների էլ ակնհայտ է, որ կան սակագները էականորեն նվազեցնելու ռեսուրսներ:

Խնդիրն այն է, որ գազի եւ էլէներգիայի ոլորտները միշտ էլ մութ են եղել հանրության համար: Դրանք փակ համակարգեր են, որտեղ «պտտվում են» ահռելի գումարներ: Միայն գազի ոլորտում՝ մոտ կես միլիարդ դոլար, իսկ էլէներգիայի ոլորտում՝ մոտ 350 միլիոն դոլար տարեկան: Միայն, այսպես կոչված, «կորուստների» ծավալը տարեկան կազմում է մոտ 80 միլիոն դոլար: Ծավալներն այնպիսին են, որ ճշգրիտ թվերն այնքան էլ հեշտ չէ հաշվել:  

Տարիներ շարունակ Հայաստանի էներգետիկ ոլորտը վերահսկվել է իշխող կլանի հավատարիմների կողմից: Այդ ոլորտում բարձր ու միջին պաշտոն զբաղեցրած անձինք հասցրել են դիզել ահռելի սեփականություն: Հենց միայն դրանից ակնհայտ է դառնում, որ ոլորտում ահավոր ծավալների «սեւ» փողեր կան:

Դրանք գոյանում են ոչ միայն կորուստների շնորհիվ: Մեր էներգետիկ համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ: Համակարգում կատարվում են, մեղմ ասած, ուռճացված գնումներ, եւ այդ ծախսերը ներառվում են սակագների մեջ: Որպես ծախսեր էին ներկայացվում տարբեր մեծածավալ աշխատանքներ, որոնք իրականում չէին կատարվում, եւ միայն «փող էր» դուրս գրվում: Գոյություն ուներ մի սխեմա, որով աստղաբաշխական գումարներ էին փոշիացվում. ապրանքը դուրս էր գրվում որպես անպիտան գույք, դա մի թեթեւ կոսմետիկ վերանորոգման էր ենթարկվում ու բարձր գնով կրկին վաճառվում համակարգի վրա: Եվ այդ ծախսը կրկին ներառվում էր սակագների մեջ: Էներգահամակարգի շուրջը գործում էին մի քանի ՍՊԸ-ներ, որոնք պատկանում էին բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց: Այդ ընկերությունները ապրանքների կամ ծառայությունների մատակարարման միլիոնավոր դոլարների պատվերներ էին ստանում, մատակարարում էին այդ ապրանքները շուկայականից անհամեմատ  թանկ գներով:

Այս ամենը նորություն չէ, եւ դրա մասին բարձրաձայնվել է բազմիցս: Սակայն դա չի դարձել լուրջ քննարկումների թեմա: Էլ չենք խոսում այն մասին, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր չեն ունեցել քրեական հետեւանքներ: Իրավապահ մարմինների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ծանրակշիռ փայը ունենին էներգահամակարգից «անհետացող» գումարներից: Բավական է ուսումնասիրել, թե նախկին կամ ներկա դատախազներից ովքեր ամառանոցներ ունեն էներգահամակարգի ղեկավարների հարեւանությամբ, եւ ամեն ինչ պարզ կդառնա:

Անցած երկու տասնամյակների ընթացքում էներգահամակարգից «անհետացած» գումարների ընդհանուր ծավալը հաշվվում է միլիարդավոր դոլարներով: Ու, բնականաբար, այս համակարգը չպետք է եւ չի կարող դուրս մնալ նոր կառավարության ուշադրությունից:  Դա գործող կառավարության շահերից է բխում: Առաջին քայլով պետք է չափազանց խորը մասնագիտական եւ մանրամասնորեն ուսումնասիրվի էներգահամակարգում սակագնի հաշվարկման ամբողջ շղթան: Կոռուպցիան, հավելագրումները, թույլատրելի մակարդակից դուրս կորուստները նվազեցնելու շնորհիվ կարելի է էականորեն նվազեցնել սակագները էներգահամակարգում:

Եվ սա կարող է դառնալ նոր կառավարության սոցիալական բնույթի հզորագույն քայլ: Խնդիրն այն է, որ մեր բնակչությունը եւ բիզնեսը անհավանական ծախսեր է կատարում գազի եւ էլէներգիայի վրա: Սակագնի նույնիսկ 10-15 տոկոսով, հավասարազոր է թոշակների եւ աշխատավարձերի բարձրացմանը: Այսինքն եթե կառավարությունը չբարձրացնի թոշակներն ու բյուջետային հիմնարկների աշխատավարձերը, եւ փոխարենը կենտրոնանա գազի եւ էլէներգիայի սակագների նվազման վրա, ապա սոցիալական ուղղվածության մեծ քայլ կատարած կլինի, առանց պետական բյուջեի ծախսերը ավելացնելու:

Առանձին թեմա է էներգահամակարգում անցած տարիներին ծախսված հարյուրավոր միլիոն դոլարների հասնող վարկերի օգտագործման արդյունավետության խնդիրը: Բոլորովին չի կարելի բացառել, որ դրա արդյունքում կարող են ի հայտ գալ տասնյակ միլիոնավոր դոլարներ կոնկրետ անձանց հաշիվներում: Ու ՀՀ արտաքին պարտքի սպասարկման խնդիրը մի քիչ թեթեւանա:

Մի խոսքով սա մի ոլորտ է, որտեղ ստուգումներ անելու մեծ, շատ մեծ դաշտ կա: Այնքան մեծ, որ ձանձրանալու առիթ չի լինի:

Տպել
5426 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին