ՏԻՄ. ազատ եւ արդար Հրազդան

01/06/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 31-ի համարում

Այս կիրակի Հրազդանում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որոնց ավարտը դժվար է կանխատեսել: Ընտրությունների ամփոփման ժամանակ կարմիր բերետավոր ոստիկանները տեղամասերից մեկում ծեծ ու ջարդ են կազմակերպել, իսկ երեկ արդեն մոտ հազար հրազդանցիներ բողոքի ցույց էին կազմակերպել ընտրությունների կազմակերպած թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դիմաց, որը այսօր քաղաքապետի թեկնածու Արթուր Շաբոյանի կողմնակիցների բողոքների հիման վրա պետք է ստուգի քաղաքի բոլոր 23 տեղամասերի ընտրական փաստաթղթերը: Ընտրությունների նախնական արդյունքներով Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի օգտին տրվել է 10 հազար 482 քվե, իսկ նրա միակ հակառակորդը` անկուսակցական Արթուր Շաբոյանը, ստացել է 10 հազար 133 ձայն:

Ըստ այս տվյալների, գործող քաղաքապետը ընտրություններում 349 ձայն ավել ստանալով` հաղթել է, սակայն այս տվյալները, կրկնում ենք, նախնական են, եւ բացառված չէ, որ այսօր կայանալիք ստուգումների արդյունքում պատկերը փոխվի: Քվեարկության թվերից ուշագրավ է անվավեր քվեաթերթիկների ցուցանիշը` այն Հրազդանում կազմել է 1209, ինչը բավական բարձր ցուցանիշ է, առավել եւս, որ առանձին տեղամասերում անվավեր ճանաչված քվեաթերթիկները կազմել են տվյալ տեղամասի քվեատուփում եղած քվեների մոտ 10 տոկոսը:  Ինչեւէ, քվեարկության օրը մինչեւ ժամը 14.00-ը Հրազդանում իրավիճակը բավական հանդարտ էր: Երկու թեկնածուների շտաբներում էլ մինչ այդ ընտրությունների հետ կապված բողոքներ առանձնապես չունեին:

Ժամը 14.45-ին թիվ 14 տեղամասից, որը տեղակայված էր Հրազդանի 5-րդ դպրոցում, ահազանգ ստացվեց: Այս թաղամասում Շաբոյանի կողմնակիցները իրենց շատ վստահ էին զգում, քանի որ թեկնածուն այստեղ է ծնվել մեծացել: Բայց պարզվեց, որ հանձնաժողովի անդամները քվեարկելու պահին բռնել էին ոմն Լիպարիտ Գրիգորյանի, որը այս տեղամասում քվեարկելու իրավունք չի ունեցել. քվեաթերթիկը քվեարկված էր Ա. Շաբոյանի օգտին: Հատկապես, այս տեղամասում նման միջադեպի արձանագրումը տարակուսանքի տեղիք էր տալիս, քանի որ ի՞նչ իմաստ ուներ կեղծիք թույլ տալ մի տեղամասում, որտեղ ընտրողներն առանց այդ էլ քվեարկելու էին Ա.Շաբոյանի օգտին: Մյուս կողմից տեղամասի չկնքված քվեաթերթիկները գտնվում էին ՏԸՀ այն անդամի մոտ, որը Ա.Դանիելյանի ամենաակտիվ կողմնակիցներից էր:

Ավելին, այս եւ մնացած տեղամասերում որպես կանոն ՏԸՀ անդամների մեծ մասը  Դանիելյանի կողմնակիցներն էին: Ուշագրավ էր նաեւ այն փաստը, որ թիվ 41 ԸԸՀ նախագահի տեղակալ Գարեգին Գյուրջյանը, որի հետ մենք գնացինք թիվ 14 տեղամաս, միանշանակ համոզված էր, որ կեղծիքն իրական է եւ Ա.Շաբոյանի կողմնակիցների ձեռքի գործն է: Գ.Գյուրջյանի նման համոզվածությունը սկզբում մեզ զարմանալի թվաց, բայց երբ մոտ մեկ ժամ անց նրան հանդիպեցինք մյուս թեկնածուի` Ա.Դանիելյանի կենտրոնական շտաբում` ինչ-որ տվյալներ հաղորդելիս, մեզ համար արդեն ակնհայտ դարձավ, թե ինչու էր ԸԸՀ նախագահի տեղակալն այդքան «համոզված»: Ի դեպ, նա ԸԸՀ անդամ է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ մինչ Ա.Դանիելյանի շտաբի հանդիպումը պնդում էր, որ ինքը թեկնածուներից ոչ մեկին նախապատվություն չի տալիս եւ իր համար կարեւորը ընտրությունների արդարացիությունն է:

Ինչեւէ, քվեաթերթիկի հետ կապված այս պատմությունից հետո Հրազդանում իրավիճակը սկսեց սրվել: Երկու թեկնածուների շտաբերի դիմաց սկսեցին թանկարժեք ավտոմեքենաների շարասյուներ գոյանալ: Ժամը 18.00-ի սահմաններում շտաբերի դիմացի ավտոմեքենաներն ինչ-որ տեղ մեկնեցին: Ա.Շաբոյանի շտաբում մնացած մի քանի հոգին մեզ ասացին, որ շտաբի մարդիկ գնացել են Հրազդանում շրջելու եւ իրավիճակի հետ տեղում ծանոթանալու համար: Իսկ երեկ արդեն պարզ դարձավ, որ մեզ ճշմարտությունը չեն ասել: Նշված ժամին Հրազդանի թիվ 9 դպրոցի մոտ տեղի է ունեցել առաջին ծեծկռտուքը: Դպրոցի հարեւանությամբ կայանված ավտոմեքենայում նստած են եղել Ա. Շաբոյանի կողմնակից 4 տղաներ եւ Աստղիկ Հարությունյանը, որ վերը նշված դպրոցում գտնվող տեղամասում եղել է Ա.Շաբոյանի վստահված անձը:

Ըստ Ա.Հարությունյանի, որը բավական պատկառելի տարիքի կին է, իրենք ավտոմեքենայում նստած հաց ուտելիս են եղել, երբ ոստիկանի համազգեստով դիմակավորված մի խումբ հարձակվել է իրենց վրա եւ սկսել մահակներով հարվածել, որից հետո այդ չորս տղաներին նրանք գցել են իրենց «Գազելը» եւ տարել: Ա.Շաբոյանին սատարող ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքերով, այդ տղաներին բաց են թողել միայն այն ժամանակ, երբ մարդիկ երեկոյան սկսել են հավաքվել եւ շրջափակել են ոստիկանական ավտոմեքենաներից մեկը: Դրանից հետո ոստիկանները բաց են թողել իրենց «տարած» տղաներին: Մի խոսքով, տեղի է ունեցել «գերիների» փոխանակում: Հաջորդ ծեծը տեղի էր ունեցել արդեն կեսգիշերին թիվ 14 տեղամասում:

Այստեղ մի պահ մեծ թվով մարդիկ են հավաքված եղել, քանի որ քվեարկության արդյունքների հետ կապված ինչ-որ տարաձայնություններ են եղել: Գիշերը ժամը 3-ի սահմաններում հանկարծակի կարմիր բերետավորները մուտք են գործել տեղամաս եւ սկսել տեղում եղածներին մահակներով ծեծել ու ցրել: Ըստ ներկաների, նրանք օգտագործել են նաեւ էլեկտրոշոկեր: Ի դեպ, թիվ 41 ԸԸՀ նախագահ Գագիկ Հարությունյանն ասում է, որ վերը բերված ծեծ ու ջարդերի մասին իրեն ոչինչ հայտնի չէր, ուստի նրա գնահատմամբ ընտրություններն անցել են շատ նորմալ: Փոխարենը, Ա.Շաբոյանի կողմնակիցներն, ինչպես արդեն նշեցինք, երեկ բողոքի ցույց էին կազմակերպել: Ցուցարարները խոստանում են պայքարել այնքան ժամանակ, մինչեւ որ գործող քաղաքապետը կհեռանա իր պաշտոնից:

Վահագն Հովակիմյան

Տպել
1110 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան