Համագումար. լինել առաջինը, լինել փորձառու

01/06/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 31-ի համարում

Ընդամենը այս տարվա ապրիլի 23-ին «Ժառանգություն» կուսակցության անդամ դարձած Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած կուսակցության երրորդ համագումարում ընտրվեց կուսակցության նախագահ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ պարոն Հովհաննիսյանը այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր: Բացի այդ, համագումարում հնչած ելույթներում միայն Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որ ներկայացվեց որպես հայրենասեր, ազգասեր եւ փորձառու գործիչ: «Լինել առաջինը եւ առաջինը դիմագրավել փորձությունները եւ դառնալ առաջինը փորձառու, սա է իմ գնահատականը, իմ ամփոփումը Րաֆֆի Հովհաննիսյան մարդու, քաղաքական գործչի, քաղաքական կերպարի համար», - այսպես գնահատեց Րաֆֆի Հովհաննիսյանին նրա կողմից հիմնադրված եւ ֆինանսավորվող ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի համակարգող Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանն իր մուտքը քաղաքականություն սկսել է Հայաստանի համար ամենահեռանկարային, սակայն, ցավոք, ոչ եկամտաբեր ոլորտում` գիտության մեջ ներդրումներ կատարելով. «Ես այն մարդկանցից եմ, որը գոնե իր անձնական օրինակով գիտի, թե ամենատարբեր միջազգային հեղինակավոր հանդիպումներում ինչպիսին է պարոն Հովհաննիսյանի վարկը եւ նրա հիմնադրած ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հեղինակությունը ողջ աշխարհում: Նաեւ վստահ եմ, որ նույն տիպի հեղինակություն նա բերելու է Հայաստանին, ու մենք այլեւս համաշխարհային զարգացումների մայրուղուց դուրս շպրտված պետություն չենք լինելու, որ անօրեն եւ անիրավ պետություն չենք լինելու»:

Իսկ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը, որը պաշտոնապես առաջադրեց Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, նրան ներկայացրեց այսպես. «Ծնված լինելով ԱՄՆ-ում, ստանալով հիանալի կրթություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի քան 15 տարի ապրում է Հայաստանում՝ կիսելով մեր ժողովրդի բոլոր դժվարությունները»: Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակությունն ընդգծելու համար նա նույնիսկ հիշատակեց իր ամուսնուն. «Հայաստանում նա իր գործունեությունը սկսել է որպես Հայաստանի Հանրապետության առաջին ԱԳ նախարար: Այնուհետեւ ստեղծել է ռազմավարական հետազոտությունների կենտրոն, որի գործունեության կարեւորության մասին ես միշտ հիշում եմ իմ ամուսնու բարձր գնահատականը»: Կուսակցության նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց մեկ ժամից ավելի:

Նա խոսեց Ավարայրի եւ Սարդարապատի ճակատամարտերի, Երկրորդ համաշխարհայինին մասնակցած հարյուր հազարավոր հայորդիների` հաղթանակում ունեցած ավանդի մասին՝ հընթացս հիշելով ծագումով ղարաբաղցի մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի, Խուդյակով-Խամփերյանցի, ծովակալ Իսակովի մասին: Հիշեց Շուշիի ազատագրման եւ նրա հերոսների մասին` վկայակոչելով համագումարին ներկա Արկադի Տեր-Թադեւոսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ղարաբաղյան հարցի կարգավորման սեփական մոտեցումները: Ըստ դրանց, պետք է բացառել ԼՂՀ վերադարձը Ադրբեջանին, պետք է ապահովվի ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ հուսալի ցամաքային կապը՝ չխախտելով իր տարածքների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գրավյալ շրջանների վերադարձին, պարոն Հովհաննիսյանը առաջարկեց շատ յուրօրինակ տարբերակ:

Ըստ նրա, Ֆիզուլու շրջանը կամ դրա մի մասը կարելի է վերադարձնել՝ փոխարենը պահանջելով Մարտունու շրջանի արեւելյան հատվածը եւ Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածը, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նույն կերպ Հովհաննիսյանն առաջարկեց լուծել Շահումյանի եւ Գետաշենի շրջանների հարցը: Պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ պետք է ազատագրվի նաեւ Արծվաշենը, սակայն ներկաները զարմացան, երբ պարոն Հովհաննիսյանը առաջարկեց, որ ԼՂՀ հարցի կարգավորումից հետո Հայաստան վերադառնան  ադրբեջանցի փախստականները: Չնայած ադրբեջանցի փախստականների նկատմամբ ունեցած բարեհաճ վերաբերմունքին` «Ժառանգություն» կուսակցության արտաքին քաղաքականության նկատմամբ ունեցած պատկերացումներում, որը արտացոլված է կուսակցության ծրագրում եւ երեկ ընդունած հռչակագրում, ոչինչ ասված չէր Ադրբեջանի մասին:

Դրա փոխարեն հռչակվում է, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը: Կուսակցությունը կողմ է «ավանդական բարեկամ Ռուսաստանի», ինչպես նաեւ ԱՊՀ այլ երկրների հետ սերտ համագործակցությանը՝ անհրաժեշտ համարելով բազմաճյուղ եւ արգասաբեր համագործակցություն ծավալել նաեւ «ժամանակակից գործընկեր ԱՄՆ-ի հետ»: Ըստ «Ժառնագության», Հայաստանը պետք է բազմաբնույթ հարաբերություններ ունենա Չինաստանի, Հնդկաստանի, տարածաշրջանային իր հարեւանների, հատկապես Իրանի եւ Արաբական երկրների, Վրաստանի եւ Իսրայելի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ չկարեւորելով Աֆրիկայի, Ավստրալիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: «Ժառանգություն» կուսակցության հռչակագրում անդրադարձ կա նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. «Հայաստանում ժողովրդավարական եւ ազատական բարեփոխումների քողի տակ կառուցվել է իշխանության օլիգարխիկ համակարգ, որն ամբողջատիրական պետության պես անհաղորդ է հասարակության կարիքներին»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1517 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում