Նոյեմբերյան համայնքում ավագանու որոշմամբ արգելվել է հանքարդյունաբերությունը

Նոյեմբերյան համայնքի ավագանին նախօրեին որոշում է ընդունել, որով արգելվում են հանքարդյունաբերական նախագծերը: Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ամիրաղյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Նոյեմբերյան համայնքի տարածքում ոչ միայն հանքարդյունաբերության եւ հետախուզական աշխատանքների իրականցումն է արգելվել, այլ նաեւ հանքարդյունաբերությունը, ընդհանրապես, քանի որ ե՛ւ երիտասարդությունը, ե՛ւ խոշորացված համայնքի բնակչությունը համայնքի զարգացումը տեսնում է էկոտուրիզմի, գյուղատնտեսության զարգացման մեջ:

- Տիկին Ամիրաղյան, իսկ ո՞վ է առաջարկել նման որոշում կայացնել, համայնքապե՞տը:

- Ոչ, որոշումը բնակիչներն են առաջարկել, հիմնականում երիտասարդները: Երիտասարդները որոշման նախագիծ են առաջարկել, եւ այդ որոշման նախագծով ներկայացել են ավագանու նիստին:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի թվով 3074 բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը՝ համայնքի ավագանին որոշում է արգելել Նոյեմբերյան համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ։ Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի բնակիչները ստորագրահավաք էին իրականացրել, որի նպատակն էր ստեղծել ժողովրդի կարծիքն արտահայտող իրավական ուժ ունեցող փաստաթուղթ եւ ներկայացնել այն համայնքի ղեկավարությանը:

Այս տարվա փետրվար ամսին «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն հայտարարություն էր տարածել, որ մտադիր է 2018-2021թթ. ընթացքում Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ։ Սակայն հանրային լսումներ չանցկացվեցին, քանի որ տեղի բնակչությունը դժգոհություն հայտնեց ծրագրի եւ հանրային լսումներ անցկացնելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ թույլ չի տալու լսումների իրականացումը:

Ինչից հետո ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Լոռիում եւ Տավուշում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ու հանրային քննարկման աշխատանքները:

Տպել
2398 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք