Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի մասնակիցներին, ստացել շնորհավորանքներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի: Վեհափառ Հայրապետն, անդրադառնալով երկրում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին, կարեւորել է դրանց խաղաղ հանգուցալուծումը եւ ընդգծել, որ դրա արդյունքում մեր երկրի ու ժողովրդի հեղինակությունը բարձրացել է միջազգային հանրության շրջանում: Ամենայն Հայոց կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների, եկեղեցու եւ ժողովրդի համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ստեղծել զորեղ, առաջընթացի մեջ գտնվող, իր կյանքի բարօրությունը կերտող երկիր: 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ խոսքերի ու մաղթանքների համար եւ կարեւորել առկա հարցերի ու խնդիրների համատեղ քննարկումը: «Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել սիրո եւ համերաշխության կարգախոսի ներքո: Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ մթնոլորտը Հայաստանում եւ հայ ժողովրդի շրջանում դառնա մշտական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ստեղծարար միջավայր ձեւավորելու անհրաժեշտությունը:

Այնուհետեւ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

Տպել
1139 դիտում

Ընտրախախտում է կատարել. ՕԵԿ ավագանու թեկնածուին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Արզնիում հայտնաբերել է 63-ամյա տղամարդու դի` որոշ հյուսվածքների բացակայությամբ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Ինչու է Վահե Էնֆիաջյանը առյուծներով փողկապ կրում. պատգամավորի բացատրությունը

Գյումրու թիվ 18 դպրոցում դասադուլ է, դպրոցը չի ջեռուցվում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը