Սոնա Պողոսյանը կարող է որակազրկվել 4 տարով, ծանրամարտի ֆեդերացիան՝ տուգանվել 5000 դոլարով

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան Եվրոպայի 2017 թ. մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի (75 կգ) որակազրկման ժամկետի հետ կապված դեռ պատասխան չունի: Այս տարվա ապրիլին հայտնի էր դարձել, որ մարզուհին դոպինգ է օգտագործել: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նրան ժամանակավորապես զրկել էր մրցումների մասնակցելու իրավունքից եւ հայտնել, որ հետագայում հայտարարություն կլինի այդ առիթով: ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշմանը սպասում էր դեռ մայիսի 21-ին, սակայն մինչեւ հիմա ոչ մի նամակ չի ստացել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ միայն գիտի, թե օրենքով սովորաբար ինչպիսի պատիժ է նախատեսվում նման դեպքերում:

«Պարզ է, որ դեռ պարզ չէ: Ըստ կանոնակարգի՝ նա պետք է 4 տարի որակազրկվի, ֆեդերացիան էլ տուգանվի 5 հազար դոլարով»,- ասաց նա:

Սոնայի անալիզներում եղել են S.2 խմբին պատկանող նյութեր, որոնք պարունակում են պեպտիդ հորմոններ, աճի խթանիչներ եւ հարակից նյութեր, միմետիկա: Նա ժամանակավորապես զրկվել է մրցումների մասնակցելու իրավունքից: Այս բացահայտումից հետո իրենց պաշտոններից հեռացվել են ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ինչպես նաեւ 2-րդ մարզիչ Արման Ղազարյանը, որը նաեւ Սոնայի անձնական մարզիչն է:

ՀՀ ֆեդերացիայի պատասխանատուներն ավելի վաղ նշում էին, որ Սոնան դոպինգ ընդունել է հունվարին: Դրական է եղել փետրվարի 9-ին «Օլիմպավանում» անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում նրանից վերցված նմուշը:

Տպել
1413 դիտում

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Աննա Հակոբյանն այցելել է բուժում ստացող երեխաների նկարների ցուցահանդես (լուսանկարներ)

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին