Կառավարության ծրագրի նախագիծը. ի՞նչ փոփոխություններ կլինեն արտաքին քաղաքականությունում

ՀՀ կառավարությունը հունիսի 1-ին կայացած նիստում հավանություն տվեց կառավարության ծրագրին եւ ուղարկեց այն Ազգային Ժողով: Ծրագրի համաձայն՝ կառավարության գործունեության հիմնական նպատակը «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն»: Կառավարության առաջնահերթությունների թվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցկացումը:

Այդպիսով, ծրագիրը առավելագույնն առաջիկա մեկ տարվա համար է: Այդ սեղմ ժամկետների համար կառավարությունն իր վրա բավական ծանր բեռ է վերցրել՝ ապահովել կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը, արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը, տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը եւ այլն:

Սակայն, բացի սոցիալ-տնտեսական բաղադրիչից ծրագրի մեջ, բնականաբար, առկա են նաեւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Նախորդ կառավարության 5-ամյա ծրագրում ներկայացված արտաքին քաղաքականության առաջնահերթություններ են ներառվել նաեւ ներկայիս կառավարության ծրագրի նախագծում: Այդուհանդերձ կան նաեւ տարբերություններ:

Նախորդ ծրագրում իրականացվելիք արտաքին քաղաքականության հայտարարված ուղենիշներից բացակայում էին Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, նոր շուկաների ձեռքբերումն ու դեպի Հայաստան եւ Արցախ ներդրումային ծրագրերին նախաձեռնումը:

«Արտաքին քաղաքականություն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվելու է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հավաքական շահերով»,- նշված է կառավարության ծրագրի նախագծում։

Տարբերություններով հանդերձ՝ Հայաստանի արտաքին մարտահրավերների նկատմամբ նախկին եւ ներկա իշխանությունների վերաբերմունքը գրեթե նույնն է: Երկուսն էլ Արցախի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա հիմնված բացառապես խաղաղ կարգավորման ջատագով են։ Նոր ծրագրի նախագծով այս հարցում կա հավելում առ այն, որ «բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը»։

Նոր կառավարության ծրագրի նախագծում նշվում է նաեւ, որ Արցախը որպես հակամարտության կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից մյուսի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը շարունակվելու է նաեւ նոր ծրագրով:

ԵԱՏՄ-ի հարցում նկատվում է որոշակի փոփոխություն. եթե նախորդ իշխանությունները շեշտը դնում էին միության շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը, ապա նոր ծրագրով նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին առավել արդյունավետ դարձնել:

Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացումը նոր ծրագրի նախագծով շարունակում է մնալ կառավարության «գլխավոր առաջնահերթությունների թվում»։ Միաժամանակ նոր ծրագրի նախագծում նշվում է, որ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա»: Այլ կերպ ասած «հովանավոր - հաճախորդ» հարաբերությունները վերանալու են։

ԵՄ-ի հետ համագործակցությունը նոր ծրագրի նախագծով համալրվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մտայնությամբ։

Հարեւան Իրանի եւ Վրաստանի առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, համաձայն նոր ծրագրի նախագծի պետք է հնարավորինս զերծ լինի այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից։

Նոր կառավարության ծրագրի նախագծով եւս հատուկ ուշադրություն է դարձվում աշխարհասփյուռ հայությանը: Սակայն, եթե նախորդ կառավարության գործունեությունը ուղղված էր լինելու «սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման եւ ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցությանը եւ Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը», ապա նոր ծրագրով նախատեսվում է «հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժը կամ նրա զգալի մասը կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության տարածքում»։

Ըստ նոր կառավարության «մեծ հայրենադարձության հարուցումը» հնարավորություն կտա լուծել Հայաստանի առջեւ ծառացած ժողովրդագրական, ազգային անվտանգության խնդիրներ եւ «ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը»։

Այս ամենը ներառված է կառավարության ծրագրի նախագծում, որը դեռ պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը: Հաշվի առնելով Ազգային Ժողովում առկա ընդդիմադիր մեծամասնությունը, միանգամայն բնական է, որ քննարկումների ընթացքում ծրագրում կլինեն որոշակի փոփոխություններ եւ ճշգրտումներ: Հասկանալի է նաեւ, որ հայտարարված նպատակներից շատերը չափից դուրս ծավալուն են առաջիկա մեկ տարվա ընթացքում դրանց հասնելու համար: Սակայն, եթե այդ ընթացքում հաջողվի գոնե անբեկանելի միտում ձեւավորել դրանց ուղղությամբ՝ դա արդեն իսկ կարելի է առաջընթաց համարել:

Տպել
3188 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին