Կառավարության ծրագրում չկան կեղծ ու անհաշվարկելի ցուցանիշներ

04/06/2018 schedule12:07

Հունիսի 1-ին ՀՀ կառավարությունը իր նիստում հավանության արժանացրեց իր գործունեության ծրագիրը, որը առաջիկայում պետք է ներկայացվի Ազգային Ժողովին: Ի հեճուկս որոշ սպասումների, ծրագիրը ամենեւին նման չէ նախկին կառավարությունների ծրագրերին: Ընդամենը 38 էջից բաղկացած այդ ծրագրի միջով անցնում է թավշյա հեղափոխությունից հետո կառավարության հիմնական անելիքների ընդհանուր նկարագրությունը: Ծրագիրը առանձնանում է նրանով, որ դրանում թվային որեւէ ցուցանիշ չկա:

Շատերի մոտ սա զարմանք ու զայրույթ է առաջացրել, քանի որ նախկինում կառավարության ծրագրերը հեղեղված էին ցուցանիշներով: Սակայն գործող կառավարության նպատակների իմաստն ու բովանդակությունը չի ենթադրում որեւէ ցուցանիշ: Ավելին, որեւէ ցուցանիշ հաշվարկելը ներկա պահին պարզապես հնարավոր չէ: Ո՞րն է խնդիրը: Կա արդյո՞ք  որեւէ տնտեսագիտական մեթոդոլոգիա կամ բանաձեւ, որը թույլ կտար ճշգրիտ հաշվարկել, թե որքանով կաճի երկրի ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում, եթե տնտեսության օլիգոպոլացումը վերացվի: Չկա ու չի կարող լինել: Կամ որքան կնվազի աղքատության ցուցանիշը, եթե բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը վերացվի: Չկա ու չի կարող լինել: Կառավարությունը ընդամենը արձանագրել է, որ քանդելու է մոնոպոլիաները եւ երկրում  հաստատելու է իրական մրցակցություն: Դժվար է, թերեւս կասկածի տակ դնել, որ գործող կառավարությունը մտադիր է եւ քանդելու է մոնոպոլիաները: Եվ հենց դա էլ գրված է ծրագրում, առանց կեղծ ու անհաշվելի ցուցանիշների: Իսկ երբ արհեստական մոնոպոլիաները կքանդվեն, բիզնեսը սերտաճած չի լինի իշխանությանը, կվերանա «սեւ բյուջեն» եւ տնտեսությունը կգա «թարազուի», այ դրանից հետո կարելի է հաշվարկներ անել, դրանից հետո մեկ տարվա ընթացքում որքան կաճի համախառն ներքին արդյունքը, որքանով կկրճատվի աղքատությունը եւ այլն:  Ու եւս մի հանգամանք: Գործող կառավարության հիմնական գործառույթը, ինչպես բազմիցս հայտարարվել է, ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունիսի 2-ի համարում:

Տպել
3339 դիտում

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը