What do you mean? մեդալ անհամաձայնության համար

02/06/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 1-ի համարում

Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը` պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի ստորագրությամբ, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսին շնորհել է «Կառուցողական անհամաձայնության» պարգեւ: Այսպիսի բովանդակությամբ պարգեւի գոյության մասին, պարզվում է, ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում շատ քչերն են տեղյակ: Այնուամենայնիվ, դրա անվանումից արդեն կարելի է ենթադրել, որ պարգեւը շնորհվում է ԱՄՆ պետքարտուղարության այն ծառայողներին, որոնք իրենց գործունեությամբ անհամաձայնություն են հայտնում ԱՄՆ կառավարության քաղաքական կուրսին: Մեր տեղեկություններով, դեսպան Էվանսին այս պարգեւը տրվել է ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ 1915 թվականի ցեղասպանության մասին նրա աղմկոտ հայտարարությունների համար:

Հիշեցնենք, որ Էվանսը 1915 թվականի իրադարձությունները անվանել էր ցեղասպանություն եւ նշել, որ չնայած ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները խուսափում են «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, նրանցից ոչ ոք իրականում չի ժխտում այն: Սա Ջոն Էվանսին «Կառուցողական անհամաձայնության» պարգեւ տալու պաշտոնական բացատրությունն է, մինչդեռ անվանումը հուշում է, որ պարգեւը  պաշտոնական բացատրությունից բացի այլ նշանակություններ էլ ունի: Սակայն մինչ դրա հնարավոր քաղաքական նշանակությանը անդրադառնալը, ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում «Կառուցողական անհամաձայնության» պարգեւն ընդհանրապես: Այն ստեղծվել է ԱՄՆ պետքարտուղարությանը կից Ամերիկյան արտաքին ծառայության ասոցիացիայի կողմից 1968 թվականին եւ այս տարիների ընթացքում շնորհվել է ավելի քան հարյուր ամերիկյան դիվանագետի:

«Անհատներին, որոնք լինելով համակարգի ներսում` քաջություն են ցուցաբերել մարտահրավեր նետել դրան` անկախ նրանից, թե իրենց գործողությունն ինչ հարցի է վերաբերել եւ ինչպիսի հետեւանքներ է ունեցել». ահա այսպես է բացատրվում սույն պարգեւի բուն նշանակությունը Ամերիկյան արտաքին ծառայության ասոցիացիայի ինտերնետային էջում: Սակայն «Կառուցողական անհամաձայնութան» գոյության պատմության ընթացքում ամենաուշագրավ իրադարձությունը թերեւս տեղի է ունեցել երեք տարի առաջ: Այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը պարգեւը հետմահու շնորհել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եվրոպական մի շարք երկրներում ԱՄՆ-ի դեսպաններին, որոնք ուշադրություն չդարձնելով ԱՄՆ կառավարության հրահանգներին` մեծ թվով ամերիկյան վիզաներ են շնորհել նացիստական զորքերից փախչել ցանկացող հրեաներին:

Այսօր արդեն ԱՄՆ պետքարտուղարությունը հպարտությամբ նշում է, որ այդ տարիներին համակարգին չենթարկված ինը դեսպանները փրկել են մոտ 250 հազար հրեայի կյանք: Անկասկած, այս դեսպաններին «կառուցողական անհամաձայնության» պարգեւ շնորհելը չի կարող երախտագիտությունից բացի այլ նշանակություն ունենալ: Ինչ վերաբերում է, սակայն, ներկայումս ծառայության մեջ գտնվող դիվանագետներին սույն պարգեւը շնորհելուն, ապա այս դեպքում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, եւ բազմաթիվ հարցեր են առաջանում: Օրինակ, արդյո՞ք դա միայն շնորհակալության նշանակություն ունի, թե՞ նաեւ դժգոհության արտահայտության ձեւ է: Պարզ է, որ  դիվանագետների կողմից վարչակազմին հակառակ գործողությունները չեն կարող դժգոհություն չառաջացնել արտաքին քաղաքականությունը վճռող եւ դրա համար պատասխանատվություն կրող պաշտոնյաների մոտ:

Եւ եթե հրեաների կյանքը փրկած դեսպանների օրինակից կարելի է մտածել, որ պետքարտուղարությունը Էվանսին շնորհակալություն է հայտնում հակառակ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն» կոչելու քաջություն ունենալու համար, ապա մյուս կողմից այդ պարգեւը ստանալուց հետո Ջոն Էվանսն այլեւս ֆիքսվում է որպես մի դիվանագետ, որը չի ենթարկվում իր վերադասին եւ նրա հետ չհամաձայնեցված քայլեր է անում: Իսկ սա, համաձայնեք, միշտ չէ, որ դրական հետեւանքներ կարող է ունենալ: Իրականում ոչ ոք չի կարող կռահել, թե տվյալ դիվանագետին «Անհամաձայնության» պարգեւը շնորհելու մասին որոշումը ստորագրելու ժամանակ ինչ է մտածում  ԱՄՆ պետքարտուղարը` հավանությո՞ւն է տալիս այդ անհամաձայնությանը, թե՞ հակառակը: Ինչեւէ, գոյություն ունեցող փոքրիկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Կառուցողական անհամաձայնության» պարգեւ ստացած դեսպանները հաջող կարիերա են ունենում եւ հակված են լինում կրկին «ԱՄՆ քաղաքական կուրսին անհամաձայնություն հայտնելու» քաջություն դրսեւորել:

Աննա Հակոբյան

Տպել
1979 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան