Էլի պատվերապատում. հաթաթա Վենետիկի հանձնաժողովին

02/06/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 1-ի համարում

Մայիսի 27-ին Վենետիկի հանձնաժողովը տարածել է մամլո հաղորդագրություն,  որով իր խորին անբավարարվածությունն է հայտնում առաջին ընթերցմամբ ընդունված այդ փաստաթղթի վերաբերյալ, քանզի հանձնաժողովի հիմնական առաջարկները հաշվի չեն առնվել։ Ավելին, մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ  եթե փաստաթուղթն ամբողջությամբ չարտացոլի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ապա սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը Հայաստանին չի մոտեցնի եվրոպական արժեքներին եւ չի նպաստի հետագա եվրոպական ինտեգրման նպատակի իրականացմանը։ Ի դեպ, ԵԽԽՎ մեր աղբյուրները նշում են, որ սովորաբար Վենետիկի հանձնաժողովը միջանկյալ եւ դեռ ամբողջությամբ չընդունված նախագծերի վերաբերյալ մամլո հաղորդագրություններ չի տարածում, ուստի այս գնահատականը կարելի է համարել կոշտ ուլտիմատում։

Թվում էր, թե այս գնահատականից հետո սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացրած կոալիցիան որոշակի հետեւություններ կաներ ու վերջապես կհասկանար, որ միջազգային կառույցների ֆռռացնելու իր լիմիտը սպառվել է։ Սակայն նախագծի հեղինակ կոալիցիայում երեկ բոլորովին այլ՝ խիստ ռազմատենչ ու «հակավենետիկյան» տրամադրություն էր։ Կոալիցիան անհամբեր սպասում է հունիսի 2-ին Երեւան ժամանող Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին, բայց ոչ թե նրանց առաջարկներն ու գնահատականները քննարկելու, այլ միջազգային էքսպերտներին քաղաքական պատվեր կատարելու մեջ մեղադրելու համար։

Համենայնդեպս, նախօրեին իր հեռուստաելույթում եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն իր անսահման տարակուսանքը հայտնեց հանձնաժողովի այդ գնահատականի վերաբերյալ` ասելով, որ Վենետիկի հանձնաժողովը դուրս է եկել իրավական հարթությունից եւ մտել այդ կառույցի համար անթույլատրելի քաղաքական դաշտ։ Իսկ կոալիցիոն նախագծի համահեղինակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովը քաղաքական պատվեր է կատարել։ Թե ո՞ւմ պատվերը, ահա այդ հարցն էլ պարոն Մկրտչյանը հունիսի 2-ին կուղղի եվրոպացի փորձագետներին.

«Պետք է համաձայնել, որ Վենետիկի հանձնաժողովը տվել է մի քանի քաղաքական գնահատականներ, որն, իբրեւ պրոֆեսիոնալ կառույց, ամենեւին իր ֆունկցիաների մեջ չի մտնում։ Հատկապես, որ այդ գնահատականները որեւէ հիմնավորվածություն չունեն։ Ուստի, մնում է ենթադրել, որ այդ գնահատականների ետեւում պատվեր կա, եւ այդ գնահատականները քաղաքական պատվերի արդյունք են։ Ըստ էության, կոալիցիան ինքն արդեն ասել էր, որ պատրաստ է մինչեւ երկրորդ ընթերցում քննարկել Վենետիկի հանձնաժողովի համար անընդունելի դրույթները՝ արդարադատության  խորհրդի եւ կառավարության ձեւավորման, ինչպես նաեւ Երեւան քաղաքի հետ կապված, սակայն այժմ, նման ուլտիմատիվ քաղաքական գնահատականներից հետո, մենք, որպես նախագծի հեղինակներ, կանգնած ենք լուրջ էթիկական խնդրի առաջ։

Արդյունքում ստացվելու է, որ այն, ինչը մենք պատրաստ էինք քննարկել, մենք ընդունել ենք այդ կառույցի տված ուլտիմատումից հետո, ինչը մեզ համար էթիկապես ընդունելի չէ»,- ասում է Լեւոն Մկրտչյանը։ Ու եթե կոալիցիան պատրաստվում է պատիվ պահանջել Վենետիկի հանձնաժողովից, եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն արդեն իսկ հաթաթաներով առլեցուն մի նամակ է հղել ԵԽԽՎ-ին, ապա ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը կոալիցիային խորհուրդ է տալիս կանգ առնել ու իրավիճակը չդարձնել էլ ավելի անշրջելի.

«Մենք կաշխատենք բացատրել մեր գործընկերներին, որ իրենց գործողություններն ու պատասխանատվության իրացման մեխանիզմը փոխկապակցված են, որպեսզի վերջիններս հասկանան, որ երկրի համար պատասխան տալ գոյություն ունի։ Վենետիկի հանձնաժողովն իրենց հետ 11 ամիս աշխատել է, ու եթե այդքան ժամանակում նրանք չհասկացան, թե որոնք են ժողովրդավարության պայմանները, ուրեմն երկրում լուրջ պրոբլեմ կա։ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ սրանք են սկզբունքները։ Հիմա իրենք ուզում են այդ հանձնաժողովին ապացուցել, թե վերջիններս մոլորության մեջ են։ Ո՛չ, նրանք մոլորության մեջ չեն. պարզապես կոալիցիան փորձում է հերթական անգամ նույն խաղը խաղալ։ Չի ստացվի. վերջ. երկրին, ժողովրդին ու համաշխարհային հանրությանը խաբելու իրենց լիմիտը սպառվել է»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԱԿ նախագահը։

Ինչեւէ, հունիսի 20-ին մեկնարկելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանն ու Ստրասբուրգում մեր պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ  սահմանադրական բարեփոխումների հարցը, որպես հրատապ հարց, մտնելու է նստաշրջանի օրակարգ։ Իհարկե, կոալիցիան որոշել է մինչեւ հունիսի 20-ը կազմակերպել սահմանադրական բարեփոխումների նախագծի երկրորդ ընթերցումն ու հնարավորինս մեղմել եվրոպացիների ցասումը, սակայն Շավարշ Քոչարյանը վստահ է, որ չի ստացվելու.

«Վենետիկի հանձնաժողովի պահանջներն այնպիսին են, որոնց երբեք Ռ.Քոչարյանն ընդառաջ չի գնա, քանզի դրանք ընդունելու դեպքում էապես թուլանալու են նախագահի լիազորությունները։ Իսկ հերթական անգամ տարբեր երդումներով մոլորեցնել ԵԽԽՎ-ին՝ դա եւս չի հաջողվելու»,-ասում է ընդդիմադիր պատգամավորը։  Ի դեպ, ասվածի մեջ ճշմարտության կա, քանզի նախօրեին, Քոչարյան-կոալիցիա հանդիպման ժամանակ, Ռ. Քոչարյանը կրկին պնդել է, որ Արդարադատության խորհրդի ու կառավարության ձեւավորման հարցերում ինքն արդեն արվածից ավելի զիջումների չի գնալու, ինչպես նաեւ ասել, թե պետք չէ կուլտ դարձնել Վենետիկի հանձնաժողովին։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2169 դիտում

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան