Նախարար Պապիկյանը Տավուշում էր, ներկայացնում էր նորանշանակ մարզպետին ու վարչապետի ուղերձը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին։

ՏԿԶ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարար Պապիկյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,  նշել է, որ իշխանությունների  առջև այժմ ծառացել են նոր մարտահրավերներ և յուրաքանչյուրի  խնդիրն է, գիտակցելով պահի լրջությունը, գործադրել առավելագույն ջանքեր իրական ժողովրդավարության հասնելու  համար: «Մենք պետք է չհիասթափեցնենք մեր հասարակությանը, պաշտոնյան պետք է մշտապես հասանելի լինի հանրության համար: Իրավասություններ ունենալուց զատ, մենք պարտավոր ենք հիշել, որ  ունենք նաև ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած պարտավորություններ և դա ՀՀ ժողովրդին ծառայելն է»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը։

Նախարարն  ընդգծելով Տավուշի՝ սահմանապահ մարզ լինելու հանգամանքը`  ասել է, որ սահմանապահ համայնքները Հայաստանի Հանրապետության սիրտն են, նրա կենտրոնը, միաժամանակ վստահեցնելով, որ  ՀՀ կառավարությունը կանգնած է տավուշցիների թիկունքին և  կանի հնարավոր ամեն  բան` նրանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:  

Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև  մարզպետների հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից տրված ուղերձին, համաձայն, որի յուրաքանչյուր մարզ  պետք է ունենա բիզնես ծրագրերի փաթեթ, որը հնարավորություն կտա ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սփյուռքից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին առաջարկել արդեն պատրաստի բիզնես ծրագրեր։

 Նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանը իր պատրաստակամությունն է հայտնել մարզխորհրդի և համայնքապետերի հետ միասին հարազատ լինել կառավարության որդեգրած քաղաքականությանն ու նախարարի կողմից հնչեցված ցուցումներին և վստահեցրել, որ քսանչորս ժամ հասանելի կլինի մարզի յուրաքանչյուր բնակչի համար։  

 

Տպել
1310 դիտում

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին