Բոթոյանին՝ շնորհակալություն, Սաղաթելյանին՝ բեղուն աշխատանք. Գեղարքունիքը նոր մարզպետ ունի

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին։

ՏԿԶ նախարարության հաղորդագրության համաձայն, շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`  նախարարը նշել է, որ նորանշանակ մարզպետը պետք է անի գործնականում ամեն բան, որպեսզի ժողովուրդը համոզվի՝Հայաստանը իրավական պետություն է, և այստեղ հաստատվել է օրենքի իշխանություն: «Հանրությունը իշխանության իրական կրողն է և չի կարող օտարված լինել մեր որոշումների կայացման գործընթացից.  նա  պետք է լինի այդ գործընթացի հիմնական ուղղորդողն ու պահանջատերը»,- ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը կրկին կարևորելով ՏԻՄ-ի ժողովրդավարացման հրամայականը՝ շեշտել է, որ գործընթացում համայնքների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակիցները պետք է գործեն բացառապես  ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում։ Նախարարը մարզային պաշտոնյաներին է ներկայացրել ՏԿԶՆ-ի կողմից մշակվող նոր առցանց տեղեկատվական հարթակի գաղափարը, որը, ներառելով համայնքների գույքային ռեսուրսի վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, բացառելու է այդ գույքի ապօրինի օտարումը և նպաստելու է ներդրումների իրականացմանը: Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ հիշեցրել է մարզերի զարգացման բիզնես-պլանների պատրաստի փաթեթներ ունենալու կարևորությունը և նշել, որ ներդրում կատարելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր մարդու պետք է կարողանանք ներկայացնել գործնական առաջարկների փաթեթ։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Իշխան Սաղաթելյանին և շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Կարեն Բոթոյանին ներկայության համար՝ Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ ներկա յուրաքանչուր պաշտոնյա հասկանում է երկրի ու մարզի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ է նվիրվել նոր հայրենիքի, նոր Հայաստանի կերտման գործին:

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Գեղարքունիքի մարզի ղեկավարումը իրեն վստահելու համար և վստահեցրել, որ ունի անհրաժեշտ վճռականություն և կամք՝ լուծելու մարզի առջև կուտակված բոլոր խնդիրները։

Տպել
1685 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին