Ծաղկաձորում կկայանա ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի նիստը

04/06/2018 schedule12:09

Ծաղկաձորում կանցկացվի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության համաձայնագրի անդամ ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը: Այդ մասին ասված է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Խորհրդի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ: Նիստը կտևի երկու օր՝ հունիսի 7-ից 8-ը՝ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում:

Խորհրդի աշխատանքներին կմասնակցի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: Նիստի առաջին օրը Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական քաղաքականության իրականացման վերաբերյալ զեկուցմամբ հանդես կգա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

Նիստի մասնակիցները կքննարկեն 2019-2020 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև ազգային մարզաձևերի զարգացմանն ուղղված միջոցառումներին, առողջ ապրելակերպի գաղափարների քարոզչության արդյունավետության բարձրացմանը, սպորտային բժշկության և հակադոպինգային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Խորհրդի անդամների քննարկմանը կդրվի նաև 2018 թվականին Ղրղզստանում  անցկացվելիք ազգային մարզաձևերի փառատոնի նախապատրաստական աշխատանքների պլանը, ինչպես նաև տեղի կունենա «Ասիայի երեխաներ» մարզական միջոցառման ներկայացումը (պրեզենտացիան):

Տպել
581 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին