Պաշտոնը սեփականություն չէ, ռադիկալ փոփոխություններ են կատարվելու. առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կադրային որոշ փոփոխությունների շուրջ առաջացած աղմուկին` բացատրելով առողջապահության համակարգում կատարվող պաշտոնանկությունների դրդապատճառները:

Մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում նշում է նախարարը:

«Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին առաջարկել եմ գալ ինձ խորհրդական, ինչը նշանակում էր, որ նա պետք է ազատվեր նախկին պաշտոնից։ Ի դեպ, առաջարկել եմ խորհրդական հիմա` ապագայում ավելի բարձր պաշտոնի անցնելու նպատակով։ Նույնիսկ նախարարի տեղակալի մասին էր խոսքը։ Ու նա, կարծես թե, համաձայնել էր, բայց այն ինչ տեղի ունեցավ հետո, շատ հետաքրքիր էր, վարակիչ ստատուսները շատ հուզիչ էին»,- ասում է նախարարը։

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները, նրա մեկնաբանմամբ, իրենց տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի փոփոխության մեջ իրենց աշխատանքային առօրյայի փոփոխության վտանգ են տեսել։ «Այստեղ սովորել էին առավոտյան ժամը 10-ին գալ աշխատանքի եւ 3-ին գնալ տուն, եւ այդ ժամանակահատվածում զբաղվել անհասկանալի է, թե ինչով»,- այսպես է նախարարը մեկնաբանում ինստիտուտի գիտական խորհրդի նիստում բաց նամակի ընդունումը, որտեղ աշխատակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնում տնօրենին այլ պաշտոնի տեղափոխելու վերաբերյալ։

Արսեն Թորոսյանը խոսել է նաեւ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սեւումյանի բաց նամակի մասին, ով նույնպես իր հեռացման վերաբերյալ երեկ երեկոյան հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, մասնավորապես, հայտնել էր. «Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը եւ փոխանցեց, որ նախարարը «ուզում է», որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ»։

Արսեն Թորոսյանը մեկնաբանում է, թե ինչպես է Սեւումյանը ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։ «Նախկին տնօրենին նախկին իշխանությունները ստիպողաբար հեռացրել են աշխատանքից, այսպես ասած` անտանելի են դարձրել նրա աշխատանքը, եւ նա ստիպված հեռացել է այդ պաշտոնից, եւ փաստորեն, Միհրան Սեւումյանն անարդարացիորեն նշանակվել է տնօրեն»,- ասում է Թորոսյանը։

Առողջապահության նախարարը հայտարարում է, որ համակարգում պետք են ռադիկալ կադրային փոփոխություններ, ինչը արվելու է աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ «Ամեն դեպքում վենդետաներ չեն լինելու, լինելու է արդարության վերականգնում»,- ասում է նա։ 

Արսեն Թորոսյանը նաեւ հայտարարում է, որ կադրային փոփոխություններն ավարտված չեն։ Նախարարությունում ու ենթակա կառույցներում դրանք դեռ շարունակվելու են։

Տպել
2258 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով