ՌԴ դեսպանը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանը հույս հայտնեց, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը եւ ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ ՌԴ նորանշանակ դեսպանը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշեց, որ նա սկսում է իր առաքելությունը բարեկամական երկրում, ինչը միաժամանակ առավել մեծացնում է պատասխանատվությունը` հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը եւ ընդգրկունությունը:

ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդաբար բարեկամական հարաբերությունների ու ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլեւ դրանք առավել զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը եւ դեսպան Կոպիրկինը քննարկեցին հայ-ռուսաստանյան օրակարգային մի շարք հարցեր, մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համատեքստում անդրադարձան բարձրաստիճան առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին:

Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջազգային հարթակներում գործունեության համադրման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին ներքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար կարեւորելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։

Տպել
4353 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է