Եթե բնությունը հուսախաբ չանի, կունենանք աննախադեպ գյուղատնտեսական աճ. փոխնախարար

Այս տարվա ապրիլի 3-ին «Հայկական Ժամանակ»-ը օրաթերթն անդրադարձել էր գյուղոլորտում առկա խնդիրներին, եւ արձանագրել, որ տվյալ պահի դրությամբ բերքին վնաս չի սպառնում:

Վերջին շրջանում բավական շատ տեղումներ եղան, ինչը պետք է, որ գյուղատնտեսության հիմնական խնդիրներից մեկի` ջրամբարների լցման հարցում դրական դեր խաղար: Գյուղոլորտի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ ստացանք գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանից:

- Պարոն Հարությունյան, այս տարի բերքատվությունը նորմա՞լ է լինելու:

- Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ հանրապետությունում լավ երաշխիք կա` բարձր բերքատվության:

- Անցած տարվա համեմատ ավելի շատ բերքատվություն կլինի՞:

- Անցած տարի վատ տարի էր գյուղատնտեսության համար թե՛ երկարատեւ կլիմայական անբարենպաստ պայմանների առումով, թե՛ սակավաջրության եւ թե՛ այլ առումներով: Այս տարի, անկախ ամեն ինչից, նախորդի համեմատ գնահատվում է դրական: Ես այսօր մասնագիտական առումով կարող եմ շեշտել, որ մինչեւ այս պահը, տարին գյուղատնտեսության համար լինելու է նպաստավոր, ու այդպես շարունակվում է: Ունենք հացահատիկի լավ դաշտեր, որտեղ նշմարվում է արդեն լավ բերք: Կա ակնկալիք, որ եթե ամեն ինչ նորմալ գնա` կարկուտ կամ այլ աղետ չլինի, ունենք երաշխիք լավ աճելու: Պտղատուների հետ կապված`մանավանդ կորիզավորների հետ կապված` աննախադեպ բերք ունենք: Նաեւ խոտի առատ բերք է սպասվում, եւ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ անասունները կուշտ արոտից հետ են գալիս այս պահին, նույնիսկ այն տեղերում, որտեղ քարքարոտ է` նորից կանաչը նորմալ է:

- Իսկ այս ընթացքում տեղացած անձրեւները օգուտ տվեցի՞ն, ջրամբարները լցվեցի՞ն:

- Այո, ջրամբարների բացը լրացվել է: Այն վտանգը, որ ունեինք, արդեն դրա մինիմալ շեմը հաղթահարել ենք, եւ եղանակն էլ երաշտի չի տանում: Այլ բան է ջրամբարում ջուր լինի, հետո երաշտ սկսվի եւ ջուր չլինի, մեկ այլ բան է, որ ջրամբարում ջուրը հնարավոր է մի քիչ պակաս լինի, բայց եղանակը բարենպաստ լինի:

- Կարկուտ նույնպես տեղաց այս ընթացքում, տուժողներ, վնաս կրողներ չե՞ն եղել դրանից:

- Նախորդ տարվա հետ համեմատած, այս պահին վնասի չափերը համեմատաբար քիչ են: Ճիշտ է, որոշ հատվածներում գյուղերում, անհատ մարդկանց մոտ վնասը էական է, բայց եթե նայում ենք երկրի գյուղատնտեսության առումով, ապա այս պահի դրությամբ չափերը քիչ են:

- Գյուղացին կկարողանա՞ նորմալ գներով իր բերքը վաճառել:

- Կարծում եմ՝ մթերման հետ կապված քաղաքականությանը մենք պետք է ավելի ուշադիր լինենք, որ մթերման գործընթացը ճիշտ կազմակերպվի, այդ թվում՝ մթերող կազմակերպության վարկավորումները, որոշակի պայմաններ դրվեն, որ աճեցված բերքը ինչքան հնարավոր է նորմալ ձեւով կազմակերպվի եւ իրացվի:

- Կարկուտից տուժած գյուղացիներին գյուղատնտեսության նախարարությունը ի՞նչ օգնություն է ցուցաբերել:

- Մենք ունենք վարչապետից հանձնարարություն, որոշ մարզերից ստացել ենք արդեն օպերատիվ տեղեկատվություն, որոշ տեղերից արդեն ունենք ակտեր, եւ այս պահի դրությամբ դրանք արդեն ամփոփվել եւ մեր կողմից արդեն նախնական հաշվարկվել են եւ ներկայացվել են կառավարություն, որպեսզի արդեն դրանից հետո հասկանանք հետագա քայլերը, թե ինչ ենք անելու եւ ինչպես ենք աջակցելու, որովհետեւ վարչապետը հենց առաջին նիստում հանձարարել է, որ հնարավորության սահմաններում պետք է օգնությունները լինեն արդյունավետ:

- Փաստորեն, կարող ենք ասել, որ գյուղոլորտը տնտեսական առումով մեծ աճ կարող է ապահովել, այդպե՞ս է:

- Նույնիսկ տարիներ են եղել, որ կոմբայնը դաշտում հնձելուց կարկուտ է եկել: Այս պահի դրությամբ ինչ ունենք` շատ լավ վիճակում է, հետագայում, կարծում եմ, բնությունը նորմալ կլինի եւ հուսախաբ չի անի, ինչի արդյունքում կունենանք աննախադեպ գյուղատնտեսական աճ:

- Բայց ԱԻՆ-ն այդ առումով աշխատում է չէ՞, հնարավոր կարկուտի մասին զգուշացնում են գյուղատնտեսության նախարարությանը, այդպես չէ՞:

- Մենք ամենօրյա օպերատիվ կապի մեջ ենք:

- Իսկ նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանն արդեն նոր ծրագրեր առաջարկե՞լ է, թե՞ դեռ նախորդ նախարարի օրոք եղած մեխանիզմով եք շարունակում աշխատել:

- Որոշ ծրագրեր արդեն վերանայվում են:

- Վերջերս մսի գները որոշ սուպերմարկետներում տատանվում են, գյուղացին ինչքանո՞վ է վաճառում միսը սուպերմարկետներին եւ խանութներին:

- Մեր ունեցած օպերատիվ տեղեկատվությամբ՝ գրեթե փոփոխության չի ենթարկվել: Այսինքն՝ մսի գնի բարձրացումը որոշ մարկետներում պայմանավորված է եղել հարկային խնդիրների հետ, գյուղացու մոտ ընդհանուր առմամբ փոփոխություն չկա. ինչպես եղել է, այդպես էլ մնում է:

Տպել
5723 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին