Մուգ դարչնագույն հեղուկ է հոսում. ջերմուկցիները փակել են Ամուլսարի հանքավայրի ճանապարհները

Ջերմուկցիներն այսօր առավոտից դարձյալ փակել են դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր բարձրացող դաշտամիջյան ճանապարհները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը:

«Քանի որ պլանավորվել է երկարատեւ պայքար հանքի աշխատանքների վերջնական դադարեցման համար, ուստի որդեգրվել է հերթափոխով եւ արագ մոբիլիզացիոն տակտիկան։ Այսինքն՝ ճանապարհը փակում ենք հստակ գրաֆիկով, բայց անհրաժեշտության դեպքում 15-20 րոպեի ընթացքում դառնում ենք մինչեւ 300 մարդ, խիստ անհրաժեշտության դեպքում ոտքի է կանգնում Գնդեվազի ողջ բնակչությունը»,- գրել է Գալստյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները (հիմնականում` Գնդեվազ գյուղի բնակիչները) հայտարարում են, որ հանքշահագործող « Լիդիան Արմենիա» ընկերությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում Ամուլսարում հորատման աշխատանքների ժամանակ 2 անգամ վնասել է իրենց գյուղի խմելու ջրի խողովակները։ Տեղացիներն ահազանգում են նաեւ, որ անձրեւների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, իսկ չոր եղանակին իրենք խեղդվում են հանքի տարածքից գյուղ հասնող փոշուց։ Գյուղի կյանքը խաթարում են նաեւ պարբերական պայթեցումները։

Իսկ ամենամեծ վտանգը տեղի բնակիչները համարում են հանքի շահագործման ընթացքում կիրառվելիք ցիանիդն ու աղաթթուն, որոնք թունավորելու են Ջերմուկի բնությունն ու գյուղացիների բերքը։

Բողոքողները պահանջում են դադարեցնել հանքի աշխատանքները եւ վերանայել հանքշահագործման թույլտվությունը։

Հիշեցնենք, որ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները մայիսի 23-ին Երեւանում բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում իրենց բողոք-նամակը հանձնել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Նա ցուցարարներից վերցրել էր Ամուլսարի հանքի վերաբերյալ նամակը եւ խոստացել ուսումնասիրել ներկայացված փաստերը:

Տպել
518 դիտում

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել (տեսանյութ)

Ամոթ չունեցող էլ կա. Կարո Փայլանն անդրադարձել է Էրդողանի կողմից շքեղ օդանավ գնելու փաստին

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին