Վրաստանի հետ հարաբերությունները ստրատեգիական կարեւորություն ունեն Հայաստանի համար․Գ․Վասաձե

Վրաստանի մայրաքաղաքում մայիսի 31-ին սկսված հակակառավարական ցույցերը չեն դադարում։ Պատճառը երկու դեռահասների՝ 16-ամյա Դավիդ Սարալիձեի և Լևան Դադունաշվիլիի սպանության գործով դատարանի հրապարակած վճիռն է։ Դատարանը մեղավոր է ճանաչել Դադունաշվիլիի սպանության համար մեղադրվողին, իսկ Սարալիձեի սպանության գործով դատարանը վճռել է, որ ամբաստանյալները մեղավոր չեն։ Հենց սա էլ դարձել է հակակառավարական բողոքի ցույցերի պատճառը, որոնք գլխավորում է սպանված դեռահասներից մեկի՝ Դավիդ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն։ Ցուցարարների պահանջով նախ հրաժարական տվեց Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, հիմա էլ ցուցարարները պահանջում են ամբողջ կառավարության հրաժարականը։ Նշենք, որ անցյալ տարի դեկտեմբերին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքի հետևանքով նշյալ երկու դեռահասները դանակի հարվածներից մահացել էին։ Այս սպանությունները մեծ արձագանք էին առաջացրել Վրաստանում։

Վրաստանում ընթացող բողոքի ցույցերի, հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կայացած այցի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցեց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ։

- Պարոն Վասաձե, մի քանի օր է՝ Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Վրաստանում, ի՞նչ է այդտեղ կատարվում։ Ցույցերը, ընդհանուր առմամբ ունեն քաղաքացիակա՞ն, թե՞ քաղաքական բնույթ։

- Երկու բառով կարող եմ ասել, որ կապված է երկու դեռահասների սպանության հետ։ Տեղի ունեցավ սպոնտան բողոքի ակցիա, որում ներգրավվեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություն։ Հիմա արդեն այն ունի ակնհայտ քաղաքական բնույթ։ Այստեղ խոսքն այն համակարգի մասին է, որը մեզ մնացել է Խորհրդային Միությունից, որը նվազել է, բայց այդպես էլ վերջնականապես չի կտրվել։ Եվ հենց այդ համակարգի պատճառով հնարավոր չէ հասնել ճշմարտությանը։ Մարդիկ հենց դրա համար են պայքարում։ Այսպես ասեմ, ցանկացած բողոքի ցույց Հարավային Կովկասի տարածաշրջանում ունի քաղաքական բնույթ։ Այն ընդհանրապես չի լինում քաղաքացիական, անպայման ունենում է քաղաքական բնույթ։ Վրաստանն էլ դրա վառ օրինակն է։

- Ի՞նչ կանխատեսում կարող եք անել ստեղծված իրավիճակի շուրջ, բացի գլխավոր դատախազի հրաժարականից կարո՞ղ են այլ հրաժարականներ ևս լինել։ Իշխանությունները վերահսկո՞ւմ են երկրում տիրող իրավիճակը։

- Երբ Փաշինյանը սկսում էր իր քայլերը Գյումրիից, ասում էին, որ հնարավոր չէ հասնել փոփոխությունների, ես էլ հիմա կարող եմ ասել՝ հնարավոր չէ։ Անկանխատեսելի է։ Իշխանությունները վերահսկում են իրավիճակը, պետական ինստիտուտները՝ աշխատում։ Բայց իշխանությունները չեն կարող մարդկանց զայրույթը վերահսկել։ Մենք ունենք խոսքի ազատություն, հանրահավաքներ անցկացնելու իրավունք։ Աստված չտա, որ պետությունը կորցնի վերահսկողությունը։ Իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը, բայց չունեն վերահսկողություն մարդկանց նկատմամբ։

- Հիմա հանրահավաքները շարունակվո՞ւմ են։

- Հիմա, այս պահին ընթանում են ոչ մեծ ակցիաներ։

Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի,հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։

Մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան։ Հանդիպումներ էր ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այնուհետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջավախք։

- Պարոն Վասաձե, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցով ժամանեց Վրաստան։ Դրանից մի քանի օր առաջ էլ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էր այցելել Վրաստան, ինչպե՞ս կգնահատեք այս այցերը։

- Իհարկե, առաջին աշխատանքային այցը Սոչի էր և հանդիպումը ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ։ Փաշինյանն այցից առաջ էլ ասում էր, որ մեծ ուշադրություն է դարձնելու Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Հաշվի առնելով քաղաքական քարտեզը և տեսնելով, թե որ երկրների հետ է սահմանակից Հայաստանը հյուսիսում և հարավում, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի և Արևելքի հետ, իհարկե, հասկանալի է, որ Վրաստանի հետ հարաբերությունները ստրատեգիական կարեւորություն ունեն։ Վրաստանը զարգանում է արևմտյան մոդելով և Հայաստանն էլ պատրաստ է գնալ ռեֆորմների ճանապարհով։ Այս երկու կոմպոնենտները պետք է հատկապես ընդգծել։

- Ինչպե՞ս է ընդհանրապես Վրաստանի քաղաքական էլիտան գնահատում վարչապետ Փաշինյանի հանդիպումները Վրաստանի ղեկավարների հետ, ինչպես նաեւ նրա Ջավախք այցելությունը։

- Վրաստանի վարչապետը այցը որակեց պատմական, այստեղ ամեն ինչ ասված է, իսկ ինչ վերաբերում է շրջան այցելությանը, ապա Հայաստանի ցանկացած ղեկավար Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը բոլորն էլ այցելել են և հիմա էլ Փաշինյանը։ Նրանք, բնականաբար այցելում են կոմպակտ հայերով բնակեցված այս շրջան, որովհետև այն ունի ահռելի պոտենցիալ զարգացնելու հայ-վրացական համագործակցությունը, հարաբերությունները։ Եվ բնական է, որ ամեն անգամ, երբ Փաշինյանն այցելի Վրաստան, ամեն անգամ կայցելի նաև Սամցխե-Ջավախք։

- Հայաստանում իշխանափոխությունից հետո տեսնո՞ւմ եք պոտենցիալ, որ հայ-վրացական հարաբերությունները կզարգանան ավելի դինամիկ կերպով։

- Մեր հարաբերությունները կրում են այնպիսի բնույթ, որ զարգանում են բոլոր պայմաններում։ Իսկ ինչ վերաբերում է ավելի դինամիկ զարգացմանը, մենք գտնվում ենք այնպիսի բարդ տարածաշրջանում, որ ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ է լինելու։ Բայց այն, որ մեր հնարավորությունները մինչև վերջ չեն օգտագործվում, դա փաստ է։

Աբխազիայով և Հարավային Օսեթիայով անցնող հնարավոր առևտրային միջանցքների գործարկման մասին։

Մայիսի 24-ին կայացել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գ․Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը։ Հանդիպման գլխավոր թեման Ռուսաստանի և Վրաստանի կառավարությունների միջև մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մասին 2011 թվականին կնքված համաձայնագրի քննարկումն էր։ Այն նախատեսում է Ռուսաստանից Աբխազիայով և Հարավային Օսեթիայով Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքների» ստեղծում, վերահսկողությունն էլ իրականացնելու է շվեյցարական SGS ընկերությունը։ Ռուսաստանը օրերս այս ընկերության հետ ստորագրել է շվեյցարացի դիտորդների կողմից Աբխազիայով և Հարավային Օսեթիայով բեռների տեղափոխումը մոնիթորինգի ենթարկելու մասին հատուկ պայմանագիրը: Իսկ Վրաստանը նմանատիպ պայմանագիր է կնքել դեռ դեկտեմբերին: Այս առևտրային միջանցքների գործարկումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն կլինի Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք։

- Պարոն Վասաձե, մի փոքր էլ խոսենք Աբխազիայով և Հարավային Օսեթիայով անցնող առևտրային միջանցքների մասին։ Նախորդ հարցազրույցի ժամանակ դուք նշեցիքոր այդ ճանապարհների բացումը հնարավոր չէքանի դեռ Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա կանխատեսո՞ւմ եք այս հարցում որոշակի առաջընթաց՝ հաշվի առնելով նաեւ Կարասինի եւ Աբաշիձեի վերջին հանդիպումը։

- Առաջընթաց չեմ տեսնում, որովհետև այն անհնար էր, հիմա էլ է անհնար։ Ռուսաստանը ինչպես չէր ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ չի ճանաչում։ Մինչև այս ուղղությամբ չլինի առաջընթաց, ոչ մի տրանսպորտային միջանցքների մասին խոսք չի կարող լինել։ Այս հարցը ո՛չ Հայաստանին է վերաբերվում, ո՛չ Ադրբեջանին, սա Վրաստանի հարցն է։ Սա հակասում է Վրաստանի ազգային շահերին։ Այն բանից հետո, երբ Ասադը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, հիմա առավել ևս խոսք չի կարող լինել այս մասին։

- Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց հիմա, երբ կա երկխոսություն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, ի՞նչը ստիպեց Սիրիային անել սա։

- Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչը ստիպեց Ռուսաստանին նման քայլի գնալ։ Ես չգիտեմ՝ ինչն է ստիպել։ Հնարավոր է՝ սա տարածաշրջանում մեծ խաղի մի մասն է։ Հիմա քաղաքագետներից շատերն ասում են, որ շուտով ամեն ինչ արագությամբ կփոխվի։ Կովկասում շուտով հնարավոր են տարբեր կոնֆլիկտներ և Ռուսաստանը հնարավոր է՝ դրել է երկու կարմիր դրոշ՝ ապացուցելու իր ստրատեգիական հակառակորդներին ու Վրաստանին, որ մենք սա երբեք չենք տա, որ եթե լինի խառը իրավիճակ Կովկասում, ոչ ոք չմտածի, որ տվյալ իրավիճակում ինչ-որ ձևով հնարավոր է հետ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Սա իմ ենթադրությունն է՝ հիմնված ընդհանուր ընկալումների և ոչ թե կոնկրետ փաստերի վրա։ Սա ինչ-որ չափով կարող է նաև լինել ճնշում Վրաստանի վրա առևտրային միջանցքների հետ կապված։ Բայց ինչ ճնշման մասին է խոսքը, այնպես անել, որ Վրաստանը վերջնականապես հրաժարվի՞ եւ այն անհնար լինի՞։ Սա անտրամաբանկան է։ Եվ ես կարծում եմ, որ Կովկասում տեղի ունենալիք իրադարձություններից առաջ Ռուսաստանը երկու կարմիր դրոշ է դրել։

- Իսկ կայի՞ն նման նախադրյալներ, որ Սիրիան կարող է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը։

- Իհարկե, կային, վաղուց ճանաչման հարցը դրված էր սեղանին։ Ճիշտ հասկացեք, Ասադն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից և Իրանից։ Սա նաեւ հակաիրանական քայլ էր, որն արդեն այլ խոսակցության թեմա է։

                                                                                                                    Էմմա Չոբանյան

Տպել
3628 դիտում

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները