Վլադիմիր Ենգիբարյանի անվան մրցաշարը չի կայանա ՀՀ ներքաղաքական անցուդարձի պատճառով

Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը կրող բռնցքամարտի միջազգային անդրանիկ մրցաշարը չի կայանա Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Մրցաշարը նախատեսվում էր անցկացնել աշնանը Երեւանում: Գեւորգյանը հույս ուներ, որ այդպիսով ԱԻԲԱ-ն կնկատի ՀՀ ֆեդերացիայի հնարավորությունները եւ Տոկիո 2020-ի վարկանիշային մրցաշար կազմակերպելու հնարավորություն կտա:

«Խնդրել ենք ԱԻԲԱ-ին այս տարի հանել այդ մրցաշարը օրացուցային պլանից՝ հաշվի առնելով ներքաղաքական որոշակի լարվածությունը եւ փոփոխությունները, որովհետեւ պայմաններ փոխվեցին, իրավիճակ փոխվեց, եւ որպեսզի կարողանանք մեր ուզած ձեւով պատրաստվել մրցաշարին, կարիք եղավ այս պահին հետաձգել: Տեղի ունեցավ նախարարի փոփոխություն, որոշակի ֆինանսավորումների, ֆինանսական միջոցների, կազմակերպչական լիքը խնդիրներ առաջացան: Այդ պատճառով պետք չէր ռիսկային քայլի գնալ, որովհետեւ մենք ուզում ենք՝ այնպիսի մրցաշար լինի, որ վաղը մյուս օր կարողանանք վարկանիշային մրցաշարի վերածել այն»,- ասաց նա:

Փոխարենը հնարավոր է՝ Հայաստանում բռնցքամարտի այլ միջոցառում տեղի ունենա: Punch Boxing Promotons-ը գուցե բռնցքամարտի երեկո կազմակերպի: Այս փրոմոութերական ընկերությունն են ներկայացնում ՀՀ հավաքականի նախկին անդամներ Գոռ Երիցյանը, Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը: Նրանք մի շարք մենամարտեր են անցկացրել Punch Boxing-ի շոուների ընթացքում եւ բոլորում հաղթել են: Գեւորգյանը նշում է, որ դա կնպաստի ՀՀ-ում բռնցքամարտի մասսայականացմանը:

«Շատ հնարավոր է, որ այս տարի Punch Boxing-ով մենք մրցաշար կազմակերպենք Հայաստանի Հանրապետությունում: Բավականին հետաքրքիր շոու կլինի: Կարծում եմ՝ սա կդառնա գեղեցիկ նախադեպ, որ ավելի շատ շահագրգռվեն եւ դիտեն պրոֆեսիոնալ բռնցքամարտ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երեկոն նախատեսվում է այս տարեվերջին եւ որ դրան ներքաղաքական անցուդարձը չի խանգարի, քանի որ Punch Boxing-ն իր ուժերով ու կապերով է կազմակերպելու այն:

Գեւորգյանը խոսեց նաեւ 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանի (91) ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի՝ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին: Նա նշեց, որ նրանք ունեն դրա համար անհրաժեշտ պոտենցիալը, սակայն այս պահին ինքն ուզում է, որ նրանք չեմպիոն դառնան աշխարհի առաջնությունում: Ինչ վերաբերում է արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխված 3 մարզիկին, ապա նրանք էլ, ըստ Գեւորգյանի, կրկին հանդես կգան սիրողական բռնցքամարտում եւ կփորձեն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Տպել
3199 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը