Ստանիսլավսկիում լարված մթնոլորտ է. Ա. Գրիգորյանի մահից հետո թատրոնում գեղղեկավարի պայքար է

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նախկին գեղարվեստական ղեկավար երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո առանց ղեկավարի է մնացել: Այս պահին Ստանիսլավսկու թատրոնում լարված մթնոլորտ է. ղեկավարի պատվավոր պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանը, եւ դերասան Ռոբերտ Հակոբյանը:

Նորա Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի դերը ստանձնելու շուրջ իր մասին բազմաթիվ դրական եւ բացասական կարծիքներ է լսել, անգամ ոմանք կարծիք են հայտնել, թե թույլ չեն տա, որ այդ պաշտոնը ժառանգաբար փոխանցվի:

«Ես ունեմ իմ առանձին աշխատանքը, ունեմ իմ գործը, որը թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում շատ գնահատված է: Քանի որ հայրս վերջին երկու տարիներին հիվանդ էր՝ բեմադրությունները հիմնականում ես էի անում, եւ այն, որ ես մանկուց եմ թատրոնում եւ այն ուղն ու ծուծով գիտեմ, դա մի կողմ եմ դնում: Այսօր ես չեմ ուզում տեսնել, թե թատրոնն ինչպես է վերանում կամ որակից ընկնում, դրա համար ես ամեն ինչի պատրաստ եմ, իսկ այդ ամենն այսօր մեր թատրոնում ակնհայտորեն կատարվում է: Այն բեմադրությունները, որոնք հայրս է արել ժամանակին, կան ներկայացումներ, որոնցից գոնե մի քանիսը պետք է պահպանվեն, օրինակ «Հիշատակման աղոթք», «Խանում» եւ այլն»,- ասաց հայտնի ռեժիսորի դուստրը:

Նորա Գրիգորյանը հայտարարեց, որ Ռոբերտ Հակոբյանին թատրոնի գեղարվեստական ղեկավարի դերում չի տեսնում, քանի որ նա դերասան է, իսկ դերասանը չի կարող ղեկավարել նախ եւ առաջ այն պատճառով, որ յուրաքանչյուր դերասան առաջին հերթին եսասիրաբար է վարվում եւ ոչ միշտ է օբյեկտիվ լինում, իսկ երկրորդ, որ թյուր կարծիք է այն, թե գեղարվեստական ղեկավարը պարտադիր պետք է տարիքով մեծ լինի: 

«Ես աթոռի կռիվ չեմ անում, ինձ համար թատրոնն է կարևոր: Մեկ տարի առաջ մշակույթի նախարարն ասում էր, որ ինչքան հնարավոր է ներկայացումները շոուի տիպի պետք է լինեն, այսինքն՝ կլասիկա չպիտի ներկայացվի կամ ինչքան հնարավոր է՝ հայտնի դեմքերին, դերասաններին պետք է ընդգրկել. ես այդ քաղաքականությանը կողմ չեմ: Մենք ռուսական թատրոն ենք, եւ ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ նույնպես կարևոր դեր ենք կատարում»,- ասաց Նորա Գրիգորյանը:

ՀԺ–ն զրուցեց ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի մյուս թեկնածուի հետ եւս: Դերասան Ռոբերտ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակն է եկել, որ որեւէ մեկին ընտրեն, եւ որ չի կարելի առանց գեղարվեստական ղեկավարի մնալ, որովհետև դրա հետևանքով տուժում է թատրոնի որակը. «Ինչ-որ մեկը պետք է դրա համար պատասխան տա, երբ թատրոնում ներկայացումների համար գլոբալ առումով ոչ ոք պատասխանատու չէ, դա կարող է բերել բացասական հետևանքների»:

Մեր հարցին՝ պատրաստակա՞մ է այդ բեռը կրել իր ուսերին եւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պատասխանատվությունը ստանձնել՝ Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց՝ այո՛: Նշենք, որ մոտ օրերս Նորա Գրիգորյանն ու Ռոբերտ Հակոբյանը ծրագիր են ներկայացնելու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ենթադրվում է, որ որոշում կայացնելուց առաջ նախարարը կլսի թատրոնի անձնակազմի կարծիքները:

Անդրադառնալով իրենց ներկայացրած ծրագրերին եւ հետագա անելիքներին՝ Ռոբերտ Հակոբյանը նշեց. «Պետք է ասեմ, որ ծրագիր ներկայացնելը դեռ ոչ մի բան չի նշանակում, մարդ կարող է արտակարգ գրված ծրագիր ներկայացնել, սակայն ոչինչ չանել, կարևորը ծրագիրն իրականացնելն է, ոչ թե ներկայացնելը, եւ բոլորը չեն, որ ներկայացնում են ու կարողանում իրականացնել: Ես այդ մասին, անպայման խոսելու եմ տիկին Մակունցի հետ: Այնուհետև մենք նրան խնդրելու ենք, որ գա թատրոն, որտեղ հանդիպում կունենա մեր 30-ից ավելի դերասանական կազմի հետ, բոլորից կարծիքներ կլսի եւ նոր որոշում կկայացնի»:

Դերասանից հետաքրքրվեցինք՝ եթե գեղարվեստական ղեկավարի դերում վերջինիս ընտրվելը բացառվի, ապա ո՞ւմ է տեսնում այդ պատասխանատու պոստում. Ռոբերտ Հակոբյանն ասաց. «Ես Նորային չեմ տեսնում, եթե տեսնեի՝ չէի ներկայացնի իմ թեկնածությունը: Ես չեմ տեսնում մեր թատրոնում որևէ մեկին, որը կարող է այդ բեռն իր վրա վերցնել, դրա համար էլ առաջադրվել եմ: Ես չեմ տեսնում Նորային, դրա համար էլ մտել եմ այդ պայքարի մեջ»,- ասաց Ռոբերտ Հակոբյանը եւ վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի նորա Գրիգորյանը չընտրվի:

Գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուների մասին զրուցեցինք թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի հետ: Վերջինս չցանկացավ տեսակետ հայտնել, թե երկուսից որ մեկի ընտրվելն է նպատակահարմար գտնում: Ֆրեդ Դավթյանն ասաց, որ այն, ինչ կորոշի մշակույթի նախարարությունը՝ ինքը միանշանակ կընդունի եւ պատրաստակամություն կդրսևորի համատեղ աշխատելու:

Նշենք, որ տևական ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավար չունենալու պատճառներից է մշակույթի նախարարության որոշումը. Նորա Գրիգորյանի խոսքով՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանն ասել էր, որ թատրոնն ունի լավ տնօրեն եւ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո այն դեռ կարող է որոշ ժամանակ առանց գեղարվեստական ղեկավարի մնալ: Ամիրյանը կարծիք էր հայտնել, որ այդտեղ ոչ մի խնդիր չի տեսնում, եւ հարցը համարել էր փակված:

Իսկ այսօր թե՛ թատրոնի տնօրենը (հանկարծակի) եւ թե՛ գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուները միանշանակ գտնում են, որ գեղարվեստական ղեկավար չունենալը միայն ու միայն բացասական հետևանքների կարող է հանգեցնել: Մոտ օրերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիպում է պլանավորել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ, որից հետո էլ պարզ կլինի, թե ում կվստահվի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Տպել
5165 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին