Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հունիսի 4-ին Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը կարեւորել է Սլովակիայի հետ շփումների ակտիվացումն ու խորացումը թե՛ միջպետական եւ թե՛ միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափերով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ուրվագծել համագործակցության նոր ուղիներ: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում փոխգործակցությանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացումը Սլովակիայի Ազգային խորհրդում: «Նման միջոցառումներն անչափ կարեւոր են: Մենք հետեւողական քայլեր ենք կատարում, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մեր երկրներին, այլեւ ողջ աշխարհին»,-ասել է Արա Բաբլոյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկիրն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին:

«Մեզ համար կարեւորը պետության անվտանգությունն է, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրության բարեկեցության ապահովումը»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:

Անդրեյ Դանկոն իր հերթին կարեւորել է բարեկամական ու քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ-սլովակյան հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը: 

Տպել
1784 դիտում

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին

Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

Մենք կապ չունենք Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ. Վրաստանի ընդդիմություն

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Ավելի քան 13 երկիր ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել

Առեւանգել են 14-ամյա աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

ՀՀ-ում լայն կիրառում է ունեցել «հեռախոսային արդարադատությունը». Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Քրեակատարողական հիմնարկները կվերանորոգվեն. կառավարությունը 270 մլն հատկացրեց

Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին եւ ֆինանսավորել «Հ2»-ը. դատախազության պարզաբանումը

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

Նոյեմբերի 21-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ընտանեկան բռնություն. ինչո՞ւ կնոջը ծեծելու համար կասկածվող ամուսինը չի ձերբակալվել դեպքի օրը. պարզաբանում

Պատրաստ ենք հաջորդ հաջողությունները կրկնապատկել. Ամերիկայի հայկական համագումարն ամփոփեց տարին

Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է

Ցուցակում ընդգրկվածների հետ հարցազրույց ենք անցկացրել. Ալեն Սիմոնյան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Սասունցի Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում